ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 195 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին և 107-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի «2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման և ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում փոփոխություն կատարելու մասին» թիվ 43 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին և ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի կազմակերպման ու անցկացման նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) հետ կապված որոշ հարցերի մասին» թիվ 147 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 195 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը, 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները «2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «, ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր օգտագործելու կարգում՝
ա) անվանումը, 1-ին և 22-րդ կետերը «2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «,ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով.
բ) նշված կարգի հավելվածում՝
համարակալված վերնագիրը «2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «,ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով.
անվանումը «2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «,ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով.
2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասին դիմումի ձևի հիմնական և լրացուցիչ թերթերի անվանումը՝
«2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «, ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով.
«Championship 2020» բառերից հետո լրացնել «, 2021/2022 UEFA Champions League» բառերով։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի, ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր լրացնելու կարգի անվանումը և 1-ին կետը «2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերից հետո լրացնել «, ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|