ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 185 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու մեթոդաբանության մեջ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 185 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու մեթոդաբանության մեջ կատարվող
1. 3-րդ կետում՝
ա) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«կոնտրագենտ՝ անձ, որը հանդես է գալիս որպես ներմուծողի կամ արտահանողի հետ արտաքին առևտրային գործարքի կողմ.».
բ) յոթերորդ պարբերությունում «Պայմանագրին» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքին» բառերով։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 211 և 212 կետերով՝
«211. Ներդաշնակեցման նպատակներով լիազորված մարմիններն իրականացնում են տեղեկատվության հավաքագրումն ըստ վիճակագրական փաստաթղթերի ձևերի, որոնք պետք է պարունակեն հետևյալ պարտադիր տեղեկությունները՝
ա) ապրանքի տեղափոխման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).
բ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
գ) ապրանքի նկարագրությունը․
դ) ապրանքի նշանակման երկիրը.
ե) ապրանքի ծագման երկիրը.
զ) ապրանքն ուղարկող երկիրը.
է) առևտուր իրականացնող երկիրը.
ը) զտաքաշը (կիլոգրամներով).
թ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
ժ) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
ժա) ապրանքի արժեքը և արժույթի ծածկագիրը․
ժբ) ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով).
ժգ) արտահանողի (ներմուծողի) անվանումը և նույնականացման համարը
ժդ) կոնտրագենտի անվանումը և նույնականացման համարը։
«212. Անդամ պետությունների լիազորված մարմինները կարող են լրացնել վիճակագրական փաստաթղթերի ձևերը սույն Մեթոդաբանությամբ նախատեսված փաստաթղթերից տարբերվող այլ փաստաթղթերով, ցուցանիշներով և տեղեկություններով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։»։
3. 23-րդ կետի առաջին պարբերությունում «տվյալները» բառից հետո լրացնել «, որոնք չեն պարունակում տեղեկատվություն, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակված է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,» բառերով։
4. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Լիազորված մարմինները և այլ պետական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այլ անձինք, որոնք անդամ պետության օրենսդրության, Պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի ուժով ստացել են գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն, իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմիններին փոխանցելու այն տեղեկատվությունը, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակված է։
Տեղեկատվության գաղտնիության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։»։