Գլխավոր տեղեկություն
Համար
N 1430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2025 թվականի N 1430-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 25-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին և 28.2-րդ կետերով՝

«28.1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1139. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի «11003. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ» միջոցառումից նվազեցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկի վրա, որը ձևավորվում է՝ հաշվի առնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային եկամուտների ու ծախսերի փաստացի և մինչև տարեվերջ կանխատեսվող ցուցանիշները:

Սույն կետում նշված նվազեցումներն ուղղվում են «11001. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառմանը և վերաբաշխումներ չեն համարվում:

28.2. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային եկամուտների թերհավաքագրման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է ներկայացնել 2025 թվականի պետական բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային և փաստացի թերհավաքագրված եկամուտների տարբերության չափով բյուջեի եկամուտների և 2025 թվականի պետական բյուջեի «1139. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի «11003. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ» միջոցառումից ծախսերի համամասնական նվազեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2025 թվական: