Basic information
Number
ՆՀ-280
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (24.03.1994-31.03.2000)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1994/6 (1058) 31 մարտ,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
24.03.1994
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
24.03.1994
Effective date
24.03.1994
Interrupt date
31.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրերի ձևակերպման և պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով և մինչ այդ բնագավառում համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, որոշում եմ.

1. Սահմանել, որ ծառայողական գործերով արտասահմանյան երկրներ գործուղման մեկնելիս, դիվանագիտական անձնագրեր տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության փոխնախագահին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականներին,

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության անդամներին,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտասահմանյան երկրներ գործուղման մեկնող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին,

ե) Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմին,

է) առանձին դեպքերում այլ անձանց` Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կարգադրությամբ:

2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև սույն հրամանագրի 1-ին կետում նշված` արտասահմանյան երկրներ գործուղման մեկնողների ընտանիքների անդամներին (կին, ամուսին, երեխաներ), գործուղման երկրներ մեկնելիս:

3. Սույն հրամանագրի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց դիվանագիտական անձնագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Գործուղումից վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում դիվանագիտական անձնագրերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` ի պահպանումն:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

24 մարտի 1994 թ.

ՆՀ-280

Change History
Changing Act Corresponding incorporation
31.03.2000, ՆՀ-540 31.03.2000, ՆՀ-280
Changed acts
Changing Act Corresponding incorporation