Գլխավոր տեղեկություն
Համար
N 1416-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2025 թվականի N 1416-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 525-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 525-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․

1) hավելվածի ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-6-րդ կետերով`

 

«

2․

3904100009

Պոլիվինիլ- քլորիդի հումք առաջնային

Պոլիվինիլքլորիդի հումք առաջնային, այլ բաղադրիչների հետ

չխառնված փոշու տեսքով

կգ

1 013 000

ԱՄՆ

ԱՄՆ,

Վրաստան, Թուրքիա

 384 940 000

 

3․

2917399500

Պլաստիֆիկատոր / DOTP

Օրգանական քիմիական մածուցիկ հեղուկ՝ պլաստի- ֆիկատոր, (dotp) մալուխների պվք մեկուսիչների արտադրության համար

(ոչ դեղագործական

նպատակների համար)

կգ

706 000

Թուրքիա

Վրաստան, Թուրքիա

423 000 000

 

4․

2836500000

Կալցիումի կարբոնատ

CT-2X

Կալցիումի կարբոնատ

փոշու տեսքով CT-2X

կգ

905 000

Թուրքիա

Վրաստան,

Թուրքիա

90 500 000

 

5․

3812390000

Կայունարարներ ՊՎՔ արտադրության մեջ

օգտագործվող

Կայունարար պվք-ի արտադրության համար

կգ

46 000

Թուրքիա

Վրաստան, Թուրքիա

55 200 000

  

6․

3901109000

Պոլիէթիլենային հումք առաջնային

Պոլիէթիլենի հումք՝ առաջնային, հատիկավոր, 0․94-ից պակաս տեսակարար կշռով,

/apxlp12bc, apcat12n/

կգ

92 000

Իրան

Իրան, Թուրքիա

64 400 000

».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «10 500 000 000» թիվը փոխարինել «11 518 040 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ