Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 փետրվարի 2021 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ 2021 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանը:

2. Սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ 2021 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանն իրագործելիս հաշվի առնել համաճարակաբանական իրավիճակն աշխարհում՝ կապված COV1D-19 նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի հետ:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝

ապահովել իրենց իրավասության շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համակարգմամբ միջազգային համագործակցության իրականացումը, պլանավորվող այցերի և տեղի ունեցած միջազգային կոնտակտների արդյունքների մասին տեղեկացումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արտասահմանյան գործուղումների ուղարկվող ներկայացուցիչների համար սահմանել հիմնավորված կոնկրետ նպատակներ և խնդիրներ՝ նշանակալի արդյունքների հասնելու համար:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի փետրվարի 16-ի

թիվ 16 կարգադրությամբ

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ 2021 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների

 

Գործուղման նպատակը (միջոցառումը)

Գործուղման ժամկետները

Նշանակման վայրը (երկիրը)

Բաժին 1. Կոլեգիայի նախագահի բլոկ

1. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ղեկավարության հետ

I եռամսյակ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

2. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Մոլդովայի Հանրապետության ղեկավարության հետ

I եռամսյակ

Մոլդովայի Հանրապետություն

3. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության ղեկավարության հետ

I եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

4. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն, աշխատանքային հանդիպման անցկացում միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ, մասնակցություն ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

5. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Եվրոպական միության ղեկավարության հետ

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

6. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության ղեկավարության հետ

II եռամսյակ

Հնդկաստանի Հանրապետություն

7. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) գագաթաժողովին

II եռամսյակ

Բրունեյ-Դարուսսալամ Պետություն

8. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցությանը

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

9. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն, աշխատանքային հանդիպման անցկացում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ղեկավարության հետ

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

10. Մասնակցություն Եվրասիական ամենամյա սեմինարին (Ֆինանսների դեպարտամենտ)

II եռամսյակ

Իտալիայի Հանրապետություն

11. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 7.7-րդ հոդվածի իրագործման հարցերի շուրջ բանակցություններ վարելիս իրավական աջակցության ցուցաբերում (Իրավական դեպարտամենտ)

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

Բաժին 2. Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 4-րդ նիստի կազմակերպում և անցկացում, Մոլդովայի Հանրապետության լիազորված պետական մարմինների և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին» 2017 թվականի ապրիլի 3-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում

I եռամսյակ

Մոլդովայի Հանրապետություն

2. Կուբայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի ներուժի և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին» 2018 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում, «ԵԱՏՄ-Կուբա. համագործակցության ակտիվացման համար հնարավորություններ» սեմինարի համակազմակերպում և մասնակցություն

I եռամսյակ

Կուբայի Հանրապետություն

3. Մասնակցություն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տնտեսական-էկոլոգիական ֆորումի 29-րդ նիստի նախապատրաստական հանդիպմանը և ելույթ՝ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացման առանձին ասպեկտների շնորհանդեսով

I եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

4. Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի ներուժի իրագործման հարցերի շուրջ բանակցությունների վարում, Ուզբեկստանի Հանրապետության պաշտոնական գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում

I եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 1-ին նիստի կազմակերպում և անցկացում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին» 2019 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ բանակցությունների վարում

II եռամսյակ

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի, «ԵԱՏՄ-Կամբոջա» բիզնես-սեմինարի, Կամբոջայի Թագավորության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխըմբռնման մասին» 2016 թվականի մայիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում և անցկացում

II եռամսյակ

Կամբոջայի Թագավորություն

7. Մասնակցություն Եվրոպական ինտեգրման հարցերով 3-րդ միջազգային համաժողովին

II եռամսյակ

Իտալիայի Հանրապետություն

8. Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի ներուժի իրագործման շրջանակներում Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին և սեմինարներին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 5-րդ նիստի կազմակերպում և անցկացում, «ԵԱՏՄ-Մոնղոլիա» բիզնես-ֆորումի կազմակերպում և մասնակցություն, Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին» 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Մոնղոլիա

10. Մասնակցություն Եվրոպական կենտրոնական բանկի ամենամյա ֆորումին

II եռամսյակ

Պորտուգալիայի Հանրապետություն

11. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2019 թվականի հոկտեմբերի 24-ի հուշագրի իրականացման հարցերի շուրջ Աֆրիկյան միության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում և կազմակերպության գլխավոր գրասենյակում Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում

II եռամսյակ

Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն

12. Տաջիկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին և սեմինարներին

II եռամսյակ

Տաջիկստանի Հանրապետություն

13. Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ ինտեգրման և մակրոտնտեսության ոլորտում համագործակցության ակտիվացման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պաշտոնական գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում

II եռամսյակ

Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն

14. Հունաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունաստանի Հանրապետության կառավարության համագործակցության մասին» 2017 թվականի հունիսի 24-ի համատեղ հռչակագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների անցկացում, «ԵԱՏՄ միասնական շուկայի հնարավորությունները արտասահմանյան բիզնեսի համար» սեմինարի կազմակերպում և մասնակցություն

II եռամսյակ

Հունաստանի Հանրապետություն

15. Մասնակցություն «Առևտուր ավելացված արժեքի սահմաններում և գլոբալ շղթաներ» սեմինարին

II եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

16. Մասնակցություն Եվրոպական վիճակագիրների համաժողովի (ԵՎՀ) 69-րդ լիագումար նստաշրջանին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

17. Մասնակցություն «Բիզնեսի վարման հնարավորությունները ԵԱՏՄ-ում» ամենամյա սեմինարին, որը կազմակերպվում է Չեխիայի Հանրապետությունում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների գծով

II եռամսյակ

Չեխիայի Հանրապետություն

18. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ամենամյա ֆորումին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

19. Մասնակցություն «Միասնական տնտեսական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» աշխատանքային խմբի նիստին

II եռամսյակ

Պորտուգալիայի Հանրապետության

20. Մասնակցություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվող «Մեկ գոտի — մեկ ուղի — ԵԱՏՄ» համաժողովին

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

21. «ԵԱՏՄ-Մոլդովա. առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար հնարավորություններ» սեմինարի կազմակերպում և անցկացում

II եռամսյակ

Մոլդովայի Հանրապետություն

22. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ Կայուն զարգացման բնագավառում նպատակների գծով՝ վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի սեմինարին և նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

23. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) Կայուն զարգացման բնագավառում նպատակներին հասնելու մասով միջազգային ֆորումին

II եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

24. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ զարգացման ֆինանսավորման հարցերով փորձագետների միջկառավարական խմբի 4-րդ նստաշրջանին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

Բաժին 3. Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն միգրացիայի հարցերով Պրահայի գործընթացի ավագ պաշտոնատար անձանց հանդիպմանը

I եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

2. Մասնակցություն Տրանսֆերտային գնագոյացման հարցերի շուրջ գլոբալ համաժողովին

I եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

3. Մասնակցություն Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) միջազգային համաժողովին

I եռամսյակ

Ադրբեջանի Հանրապետություն

4. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միգրացիայի շուրջ միջազգային երկխոսությանը

I եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

5. Մասնակցություն Միացյալ ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ ներդրումների, ձեռնարկատիրության և զարգացման հարցերով հանձնաժողովի 12-րդ նստաշրջանին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

6. Մասնակցություն Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին

I եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

7. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ամենամյա ֆորումին

I եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

8. Մասնակցություն Ապահովագրական շուկայի ոլորտում կարգավորողների և ապահովագրական (վերաապահովագրման) կազմակերպությունների (Insurance of Europe) համար միջազգային համաժողովին

I եռամսյակ

Ռումինիայի Հանրապետություն

9. Մասնակցություն Բանկային դեպոզիտների ապահովագրման հարցերով միջազգային համաժողովին

I եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

10. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջազգային հարկային համաժողովին

I եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

11. Մասնակցություն Անկախ պետությունների համագործակցության միջազգային ֆինանսաբանկային ֆորումին

I եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

12. Մասնակցություն Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով Եվրասիական խմբի (ԵԱԽ) լիագումար նիստին

I եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

13. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ)՝ կայուն տարածաշրջանային ինտեգրման համար առևտրի թվայնացման հարցերով 2-րդ ֆորումին

I եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

14. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) «Ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխում» III աշխատանքային խմբի նստաշրջանին

I եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

15. Մասնակցություն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

16. Մասնակցություն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերով մշտական կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

17. Մասնակցություն Ապրանքային նշանների հարցերով միջազգային ասոցիացիայի (INТА) 143-րդ ամենամյա համաժողովին

II եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

18. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

19. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ կորպորատիվ կառավարման հարցերով աշխատանքային խմբի նիստին

II եռամսյակ

Պորտուգալիայի Հանրապետության

20. Մասնակցություն Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

21. Մասնակցություն Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի հարցերի շուրջ համաժողովին

II եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

22. Մասնակցություն «Միավորելով Եվրասիան՝ Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս» երկխոսությանը

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

23. Մասնակցություն Հարկային վարչակազմերի եվրոպական կազմակերպության (IOTA) հարկման հարցերով ամենամյա ասամբլեային

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

24. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի նորարարությունների, մրցակցության և պետական-մասնավոր գործընկերության հարցերով կոմիտեի աշխատանքային խմբի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

25. Մասնակցություն էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի շուրջ համաժողովներին, սեմինարներին, նիստերին և այլ միջոցառումների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) մասնակցությամբ

II եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

Բաժին 4. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) միջև փոխըմբռնման մասին» հուշագրի և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի (ՑՄԽ) միջև փոխըմբռնման մասին» հուշագրի ստորագրում

I եռամսյակ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

2. Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի հետ համատեղ արդյունաբերությունում համագործակցության զարգացման հարցերի շուրջ համաժողովի անցկացում

I եռամսյակ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

3. Մասնակցություն «ԵԱՏՄ-Կուբայի Հանրապետություն» բիզնես ֆորումին

I եռամսյակ

Կուբայի Հանրապետություն

4. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) խորհրդի նիստին

I եռամսյակ

Իտալիայի Հանրապետություն

5. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գյուղատնտեսության հարցերով կոմիտեի նիստին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

6. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հարցերի շուրջ փորձագետների խորհրդակցությանը

I եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

7. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման շրջանակներում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) 89-րդ գլխավոր նստաշրջանին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

8. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) սերմնային սխեմաների (օրենսգրքերի) հարցերով տեխնիկական աշխատանքային խմբի՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սերտիֆիկացման հարցերի շուրջ նիստերին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

9. Մասնակցություն Անկախ պետությունների համագործակցության՝ սերմնաբուծության հարցերով միջկառավարական համակարգող խորհրդի աշխատանքին

II եռամսյակ

Թուրքմենստան

10. Մասնակցություն «EXPO-RUSSIA UZBEKISTAN 2021» 4-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

Բաժին 5. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

2. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցի շուրջ Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում

I եռամսյակ

Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

3. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում

I եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

4. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով խորհրդակցությունների անցկացում

I եռամսյակ

Մոնղոլիա

5. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխման շուրջ բանակցությունների վարում

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

6. Իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում ստուգիչ այցերի անցկացում

I եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

7. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարում

I եռամսյակ

Հնդկաստանի Հանրապետություն

8. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ծագման հատուկ չափանիշների ցանկում փոփոխությունների կատարման, ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման և արդիականացման հարցերի շուրջ բանակցությունների վարում

I եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

9. Մասնակցություն՝ որպես դիտորդներ, Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի հարցերով կոմիտեի աշխատանքին

I եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

10. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատական քննություններին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

11. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Համատեղ հանձնաժողովի ենթակոմիտեների նիստին

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

12. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

13. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի հարցերով կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

14. Եվրասիական տնտեսական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև էլեկտրոնային առևտրի առևտրային ասպեկտների մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարում

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

15. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության ապրանքների առևտրի հարցերով խորհրդի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

16. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ հատուկ պաշտպանական միջոցների, սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների, հակագնագցման գործելակերպերի գծով կոմիտեների և Կանոնների հարցերով բանակցային խմբի նիստերին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

17. Մասնակցություն «Միավորելով Եվրասիան՝ Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս» երկրորդ երկխոսությանը

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

18. Միացյալ ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ղեկավարության հետ առևտրային քաղաքականության հարցերի շուրջ երկկողմանի խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

19. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Համատեղ հանձնաժողովի նիստին

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

20. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերի շուրջ Ինդոնեզիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Ինդոնեզիայի Հանրապետություն

21. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկկողմանի պաշտպանական միջոցների կիրառման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Սերբիայի Հանրապետություն

22. Մասնակցություն Միացյալ ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) Էլեկտրոնային առևտրի շաբաթվա միջոցառումներին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

23. Մասնակցություն Բելառուսի Հանրապետության՝ Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը միանալուն ուղղված բազմակողմանի միջոցառումներին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

24. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարում

II եռամսյակ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

25. Իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում ստուգիչ այցերի անցկացում

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

26. Իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում ստուգիչ այցերի անցկացում

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

27. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

28. Մասնակցություն՝ որպես դիտորդներ, Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

29. Մասնակցություն՝ որպես դիտորդներ, Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման հարցերով տեխնիկական կոմիտեի աշխատանքին

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

30. Մասնակցություն առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ Սեուլյան միջազգային ֆորումին

II եռամսյակ

Կորեայի Հանրապետություն

31. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատական քննություններին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

32. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ սակագնային կարգավորման հարցերի շուրջ բանակցություններին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

Բաժին 6. Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Բուսասանիտարական միջոցառումների հարցերով հանձնաժողովի (ԲՄՀ) 16-րդ նիստին

I եռամսյակ

Իտալիայի Հանրապետություն

2. Մասնակցություն «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի՝ թունաքիմիկատների մնացորդների հարցերով կոմիտեի նիստին

I եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

3. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստին

I եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

4. Մասնակցություն դեղամիջոցների շրջանառության ոլորտում կարգավորողների ամենամյա միջազգային հանդիպմանը (DIA 2020 Global Annual Meeting)

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

5. Մասնակցություն Ստանդարտացման հարցերով Եվրոպական կոմիտեի (CEN) և Էլեկտրատեխնիկայի բնագավառում ստանդարտացման հարցերով Եվրոպական կոմիտեի (CENELEC) գլխավոր ասամբլեայի նիստին

II եռամսյակ

Իսպանիայի Թագավորություն

6. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

7. Մասնակցություն «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի՝ սննդամթերքում անասնաբուժական դեղապատրաստուկների մնացորդների հարցերով կոմիտեի նիստին

II եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

8. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստին

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

9. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կամավոր փորձագիտական ուսումնասիրությունների կատարման պայմանների մասով հանձնարարականի նախագծի նախապատրաստման հարցերով փորձագիտական խմբի նիստին

II եռամսյակ

Նիդեռլանդների Թագավորություն

10. Մասնակցություն Սպառողների միջազգային կազմակերպության (Consumers International) միջազգային ֆորումին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

11. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման շրջանակներում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) 89-րդ գլխավոր նստաշրջանին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

12. Մասնակցություն «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի ստանդարտի ու չափագիտության գործակալության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման շրջանակներում տեխնիկական կանոնակարգման և բիզնես համայնքի ոլորտում լիազորված մարմինների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերին վերաբերող սեմինարներին, խորհրդակցություններին, կլոր սեղաններին

II եռամսյակ

Մոնղոլիա

13. Մասնակցություն Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար անցկացվող համաշխարհային ֆորումին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

Բաժին 7. Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի գծով կոմիտեի՝ տրանսպորտի հետ կապված մաքսային հարցերով աշխատանքային խմբի (WP.30) նիստերին

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

2. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին» 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրի շրջանակներում հիմնադրված համատեղ աշխատանքային խմբի նիստին

I եռամսյակ

Մոնղոլիա

3. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության Կիոտոյի վերանայված կոնվենցիայի հարցերով կառավարման կոմիտեի նիստին

I եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

4. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության Լիազորված տնտեսական օպերատորների հարցերով 5-րդ գլոբալ համաժողովին

I եռամսյակ

Արաբական Միացյալ Էմիրություններ

5. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային գործարար գործառնությունների կենտրոնի (ՄԱԿ-ի ԱԷՊԿ) 37-րդ ֆորումի աշխատանքին, փոխգործակցություն «մեկ պատուհանի» մեխանիզմների ներդրման հարցերի շուրջ

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

6. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանի աշխատանքին

I եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

7. Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային դեպարտամենտի հետ համատեղ Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների տարանցիկ փոխադրման պարզեցման հարցով աշխատանքային հանդիպման անցկացում

II եռամսյակ

Լիտվայի Հանրապետություն

8. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային ծառայության գլխավոր դեպարտամենտի ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման անցկացում

II եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

9. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստին

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

10. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության միջազգային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտների հարցերով աշխատանքային խմբի նիստին

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

11. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մաքսային ծառայության հետ տեղեկատվության փոխանակման կազմակերպման հարցերով աշխատանքային խմբի նիստին

II եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

12. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ Կիոտոյի վերանայված կոնվենցիայի հարցերով կառավարման կոմիտեի նիստին

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

13. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 7.7-րդ հոդվածի իրագործման հարցերի շուրջ բանակցություններին

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

14. Մասնակցություն Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈւՀԿ) կողմից անցկացվող՝ Եվրասիական տարածքում միջազգային երկաթուղային փոխադրումների ժամանակ սահմանների հատումը դյուրացնելուն ուղղված միջոցների մշակման հարցերով փորձագետների խորհրդակցությանը

II եռամսյակ

Լեհաստանի Հանրապետություն

Բաժին 8. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Միջազգային տրանսպորտային ֆորումին

II եռամսյակ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2. Մասնակցություն «Ուզբեկստանի նավթ և գազ- OGU 2021» միջազգային ցուցահանդեսին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

Բաժին 9. Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Մրցակցության միջազգային ցանցի (International Competition Network)՝ մրցակցության շուրջ ամենամյա համաժողովին

II եռամսյակ

Ճապոնիա

2. Մասնակցություն «Korea Public Procurement EXPO - 2021» (KOPPEX) պետական գնումների մասով ամենամյա ցուցահանդեսին

II եռամսյակ

Կորեայի Հանրապետություն

3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մրցակցության հարցերի շուրջ հունգարական տարածաշրջանային կենտրոնի սեմինարին

II եռամսյակ

Հունգարիա

4. Մասնակցություն Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող տեխնիկական հանդիպումներին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների վերաբերյալ համաձայնագրի ստանդարտների հարաբերակցության և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորությունների քննարկման մասով

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

Բաժին 10. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման հարցերի շուրջ բանակցությունների վարում

I եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

2. Մասնակցություն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տնտեսական-էկոլոգիական ֆորումի 29-րդ նիստի նախապատրաստական հանդիպմանը

I եռամսյակ

Ավստրիայի Հանրապետություն

3. Մասնակցություն «Digital sammit» ֆորումին

II եռամսյակ

Չիլիի Հանրապետություն

4. Մասնակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբի թվային օրակարգի հարցերով փորձագիտական ենթախմբի աշխատանքին

II եռամսյակ

Սինգապուրի Հանրապետություն

5. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրային գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման հարցի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

6. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում

II եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

7. Մասնակցություն ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի շուրջ համաժողովներին, սեմինարներին, նիստերին և այլ միջոցառումների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) միջև 2020-2022 թվականների համար համագործակցության ծրագրի շրջանակներում

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն