Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 ապրիլի 2021 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա 

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 7-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կից ներկայացվող կազմը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը հաստատելու մասին» թիվ 16 կարգադրության 1-ին կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 168 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 21-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 64 կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 20-ի

թիվ 64 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Աբգարյան Արա Համլետի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական ռեեստրի բաժնի պետ

Համբարյան

Քրիստինե Շալիկոյի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար

Պերյան

Ավետիս Ալեքսանդրի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ

Սիմոնյան

Վարոս Հարությունի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Արտեմև

Ալեքսեյ Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի տեղակալ

Բալաբուև

Վալերի Յուրիի՝

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ

Գարենկովա Իլոնա Դպիտրիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետի տեղակալ

Կոսովսկի Անդրեյ Արկադիի՝

Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Կուզնեցովա Օլգա Իվանի՝

«Արտոնագրային հավատարմատարների բելառուսական ասոցիացիա» հասարակական միավորման վարչության նախագահ

Մելեշկին

Դենիս Վլադիմիրի՝

Բելառուսական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ

Ռյաբովոլով

Վլադիմիր Անատոլիի՝

«Մտավոր սեփականության ազգային կենտրոն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն

Տաիպով

Ալբերտ Գայնանի՝

«ԲելԲրենդ» մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի նախագահ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբուլաիսով

Գալիմժան Ամանժոլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Այտմուխանով Կայրատ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների վարչության գլխավոր փորձագետ

Ասկարովա

Նազգուլ Կենժեբոլատի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի ոչ արտադրական վճարումների, ֆիզիկական անձանց և հատուկ հարկային ռեժիմների վարչարարության դեպարտամենտի ոչ առևտրային շրջանառության վարչության գլխավոր փորձագետ

Ախմետովա Ակերկե Եստայի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար

Ջետիբաևա Ալիյա Մուրատխանի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման կոմիտեի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով վարչության ղեկավար

Ժունուսով

Ռայիմբեկ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կարիմովա

Էլվիրա Շագատայի՝

Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մաքսային վարչարարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Լավրենտև Անդրեյ Սերգեյի՝

Ղազախստանի ավտոբիզնեսի ասոցիացիայի նախագահ

Մադիև

Սագատ Կենտայի՝

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի պետի տեղակալ

Մակաշևա Անար Ժանարի՝

Ղազախստանի ավտոբիզնեսի ասոցիացիայի փոխնախագահ

Մոլդակասիմով Ելդոս Բալտագուլի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական մոնիթորինգի հարցերով կոմիտեի օպերատիվ դեպարտամենտի վարչության ղեկավարի տեղակալ

Միրզագալի

Բոլատ Միրզագալիուլի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային գործառնությունների վարչության գլխավոր փորձագետ

Նուրմագամբետով Կանատ Բազարբայի՝

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի պետի տեղակալ

Ռադոստովեց

Նիկոլայ Վլադիմիրի՝

«Հանքարդյունահանող և հանքամետալուրգիական ձեռնարկությունների հանրապետական ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորման գործադիր տնօրեն

Տուլեպով

Մեյրժան Շերմանի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքների հարցերով դեպարտամենտի տնօրեն

Տուլեուով

Այդոս Կալաուբայի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական մոնիթորինգի հարցերով կոմիտեի օպերատիվ դեպարտամենտի վարչության օպերլիազոր (հետաքննիչ)

Շաիմով Ժանատ Աբլայի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային գործառնությունների վարչության ղեկավար

Շուգաիպովա Մակպալ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Մտավոր սեփականության ազգային ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության տնօրենի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ակժոլտոև Մարատ Ակժոլտոյի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի գլխավոր տեսուչ

Մոլդոշևա Դինարա Ավթանդիլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մտավոր սեփականության և նորարարությունների պետական ծառայության նախագահ

Մոնոլով

Միրբեկ Կիտայբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մտավոր սեփականության և նորարարությունների պետական ծառայության նախագահի տեղակալ

Ռիսալիև Սեյիտ Մակսուտի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ

Տաշտանբեկով Նուրբեկ Բեյշենբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի տեսուչ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վանիչկին

Միխայիլ Գեորգիի՝

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ

Դավիդով

Ռուսլան Վալենտինի՝

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ

Եվտուխով

Վիկտոր Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար

Զոլոտիխ

Նատալյա Իվանի՝

«ՕՊՈՐԱ ՌՈՍԻԻ» փոքր և միջին ձեռնարկատիրության համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ

Իվլիև

Գրիգորի Պյոտրի՝

Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայության ղեկավար

Կալինին

Վիկտոր Վալերիի՝

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության նորարարությունների և հեռանկարային հետազոտությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կոտլյար

Գեորգի Զաուրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ռազմավարական զարգացման և նորարարությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Լոկտիոնովա Ելենա Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Նեստերչուկ Յուլիա Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Պոպովիչև

Ալեքսեյ Վալենտինի՝

««ՌուսԲրենդ» ֆիրմային առևտրային նշաններ արտադրողների համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության գործադիր տնօրեն

Ռեշետնիկովա Տատյանա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ռազմավարական զարգացման և կորպորատիվ քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ռոմաշովա

Նատալյա Վիկտորի՝

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության իրավական կարգավորման դեպարտամենտի տնօրեն

Սկլյարովա

Յանա Վյաչեսլավի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ

Անկախ փորձագետներ

Տլեվլեսովա Սաուլե Յանվարբեկի՝

Եվրասիական արտոնագրային կազմակերպության եվրասիական արտոնագրային գերատեսչության նախագահ