Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

23 մարտի 2021 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 192 կարգադրությամբ հաստատված՝ Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Արաքսյանց Անդրեյ Էդուարդի՝

«ԱգրիԿոնցեպտ» ՓԲԸ կաթի վերամշակման ծրագրի ղեկավար

Ղազախստանի Հանրապետությունից՝

Շարիպով Սերժան Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ռազմավարական պլանավորման և վերլուծության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բատաևա Էլմիրա Իմանբեկի՝

Ղրզստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ

Մուկաշև Ազամատ Ֆելիքսի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարի տեղակալ

Իռսալիև Տոլոնբեկ Կոշոյի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչության պետական անասնաբուժական վերահսկողության վարչության պետ

Իսաբեկով Կուբանիչբեկ Աբդիմուտալիպի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Բեկիշև Րենատ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության տնտեսության հատվածների զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Տեմիրով Ժանդոս Սակենուլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի առևտրի զարգացման վարչության գլխավոր փորձագետ

Կաարբաևա Նազգուլ Տոկտոգուլի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի և ԱՀԿ հարցերով սեկտորի վարիչ

Շամշիև Նասրիդին Շամշիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական քաղաքականության գլխավոր վարչության ծառայությունների ոլորտի զարգացման քաղաքականության համակարգման սեկտորի վարիչ

 

в) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ս․Ս․ Բարսեղյանին, Բ․Բ․ Ասաուտաևին, Գ․Ս․ Իսաևային, Ն․Բ․ Մուկանովին, Ե․Դ․ Տուլեուտաևին, Կ․Ի․ Այադարալիևին, Ա․Ս․ Իսաևին, Մ․Կ․ Մայկանովին, Ն․Դ․ Մուսուրալիևին և Ա․Ն․ Ուսաչյովին

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան