ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի ապրիլի 29-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ մասով.
«11.2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժզ» կետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝
ա) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
բ) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
գ) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
դ) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-32-Ն |