Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.06.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 հունիսի 2020 թվականի

թիվ 85

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ջանեկենով Նուրլան Ջուսուպի՝

Ղազախստանի «KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ասոցիացիայի Ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի տնօրեն

Ժանիյազով Գալիմժան Աբիբուլլաևիչ՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության ղեկավար

Ժուբաևա Դիանա Ասկարի՝

Ղազախստանի «KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ասոցիացիայի ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի առաջատար փորձագետ

Մուկուշև Ալմազ Կաիրբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Արտեմև Ալեքսեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի մաքսային վարչարարության բաժնի պետի տեղակալ

Սովդագարով Սերգեյ Վլադիմիրի՝

«Պրոֆեսիոնալ մաքսային օպերատորների ոչ առևտրային գործընկերություն» ասոցիացիայի նախագահ

Սպիցինա Օլգա Միխայիլի՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի մաքսային վարչարարության բաժնի պետ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Մովսիսյան Լիլիթ Սամվելի՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի

վարչարարության և ընթացակարգերի մեթոդաբանության վարչության

պետի տեղակալ

Դոսումով Դանիյար Նուրժանի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի առևտրի զարգացման վարչության ղեկավար

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝

Ղազախստանի Հանրապետության ինդուստրիայի և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով վարչության ղեկավար

Վոլկով Ալեքսեյ Միխայիլի՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի

տնօրենի տեղակալ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ս. Բայբագիսովային, Ե.Ա. Կանաշկինային և Ա.Ս. Սուպիգալիևին։

2. Սահմանել, որ Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Օ.Մ. Պանկրատովը նախագահում է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 31 կարգադրության 2-րդ կետը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան