Basic information
Number
N 890-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.12.2005-05.08.2006)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.30/74.1 Հոդ.1421
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.11.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.11.2005
Effective date
10.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2005 թվականի N 890-Ն

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 18
Երևան


Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
նոյեմբերի 18-ի N 890-Ն որոշման


Ց Ա Ն Կ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հատուկ կրթության ծրագրերի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2006 թ.
ապրիլ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2006 թ. պահպանման միջոցներ

2.

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2006 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2006 թ. պահպանման միջոցներ

3.

«Նախնական (արհեստա-գործական) մասնագիտական կրթության և վարպետային ուսուցման այն մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին, որոնք կարող են կազմակերպվել տնային ուսուցման պայմաններում» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2006 թ.
հուլիս

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2006 թ. պահպանման միջոցներ

4.

«Նախնական (արհեստա-գործական) մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին, որոնց դեպքում պարտադիր չէ առնվազն հիմնական կրթության հիմքը» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2006 թ.
ապրիլ- մայիս

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2006 թ. պահպանման միջոցներ

5.

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմա-կերպող մանկավարժների աշխատանքի վարձա-տրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2006 թ. սեպտեմբեր

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2006 թ. պահպանման միջոցներ

6.

«Բժշկահոգեբա-նամանկավարժական գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները և դրանց ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2007 թ. փետրվար

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 2007թ. պահպանման միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
15.07.2006, N 534-Ն 05.08.2006, N 890-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation