ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
| 
 15 սեպտեմբերի 2020 թվականի  | 
 թիվ 123  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված՝ արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
| 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | |
| 
 Դեյնեկո Իրինա Անատոլիի՝  | 
 Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների և բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ  | 
| 
 Լոկտիոնովա Ելենա Ալեքսանդրի՝  | 
 Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ  | 
| 
 Ցուկանովա Տատյանա Վլադիմիրի՝  | 
 Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ  | 
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.
| 
 Չեբոտար Յուրի Ադամի՝  | 
 Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ  | 
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ն.Վ. Պոլովինինային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Մ. Մյասնիկովիչ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.10.2022, թիվ 180 | --------- | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|