Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

8 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Կազաչենկո Վլադիմիր Վլադիմիրի՝

 

Բելառուսի Հանրապետության «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության գլխավոր պետական տեսչություն» պետական հիմնարկության ներքին և արտաքին կարանտինի բաժնի պետ

Շաշկով Անդրեյ Բորիսի՝

 

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ջանեկենով Նուրլան Ջուսուպի՝

 

«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորման ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի տնօրեն

Մամաշևա Դինա Տալգատի՝

 

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավար տնօրեն՝ մաքսային վարչարարության հարցերով դեպարտամենտի տնօրեն

Մաուբաև Կայրատ Ուրգենիշբայի՝

 

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների դեպարտամենտի անցակետերի գործունեության կազմակերպման վարչության ղեկավար

Տուլեգենով Երտոլե Կաբդուլայի՝

 

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Սամիկբաև Այդարբեկ Ամանբայի՝

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսային և սակագնային քաղաքականության վարչության մաքսային քաղաքականության և սակագնային կարգավորման բաժնի պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Սկուդարևա Օլգա Նիկոլայի՝

 

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային ծառայության սանիտարահամաճարակաբանական վերահսկողության վարչության տարածքի սանիտարական պաշտպանության կազմակերպման հարցերով բաժնի պետ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Եգանյան Արմեն Ժորայի՝

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման դեպարտամենտի պետ

Կարապետյան Նաիրա Կույբիշի՝

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի դեպարտամենտի պետ

Մարս Ալմաբեկ Մարսի՝

 

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի նախագահ

Տայժանով Ժանիբեկ Ժումայի՝

 

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության տրանսպորտի կոմիտեի նախագահի տեղակալ

 

գ) խորհրդատվական կոմիտեի անդամ Դ.Վ. Ադամչուկին վերաբերող դիրքորոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ադամչուկ Վիկտոր Իվանի՝

 

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի ֆինանսների և հսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ».

 

դ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ն. Պավլովիչին, Վ.Ն. Պոպիլինին, Ե.Ե. Եսենեևին, Ե.Ժ. Ժոլդասովին և Ն.Դ.Պակսկինային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ