ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 
 29 սեպտեմբերի 2020 թվականի  | 
 թիվ 16  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և անտառանյութի առանձին տեսակների նկատմամբ տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն:
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Մ. Մյասնիկովիչ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 16 հանձնարարականի  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումների VI հատորում կատարվող
1. 44-րդ խմբում՝
ա) Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություններում՝
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություններ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություն» բառերով,
1-ին ծանոթագրությունը հանել,
2-րդ ծանոթագրության մեջ «2. Ստորաենթադիրքերում» բառերը փոխարինել «1. Ստորաենթադիրքերում» բառերով,
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4403 21 110 0, 4403 21 910 0, 4403 23 110 0, 4403 23 910 0, 4403 25 910 0, 4403 91 100 0, 4403 93 100 0, 4403 95 000 1 ստորաենթադիրքերի պարզաբանումների վերջին պարբերությունը հանել,
գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4403 49 350 0 ստորաենթադիրքի պարզաբանումների վերջին նախադասությունը հանել։
2. 72-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7204 50 000 0 ենթադիրքը և դրա պարզաբանումները հանել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|