ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0165 Ն. 23.09.2025
23 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 165-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանելու տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման կարգը» հաստատելու մասին թիվ 280-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման վերնագիրը «հաշվետվություն տրամադրող անձանց» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը» հաստատելու մասին» բառերով,
2) Որոշման նախաբանում «հաշվետվություն տրամադրող անձանց» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով,
3) Որոշման նախաբանում «9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը» բառերով,
4) Որոշման 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձանց» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով։
2. Որոշմամբ հաստատված ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի վերնագիրը «հաշվետվություն տրամադրող անձանց» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով,
2) Կարգի 1-ին կետը «(այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ)» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվառման պարտականություն ունեցող տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով,
3) Կարգի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
4) Կարգի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
5) Կարգի 6-րդ կետից հանել «և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում)» բառերը,
6) Կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքԷջի» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի (fmc@fmc.am)» բառերով,
7) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ գլխով.
«Գլուխ 4. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի հաշվառման կարգը
14. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի հաշվառումն իրականացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված կարգով:
15. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից հաշվառման դիմումը ներկայացնելիս որպես գործունեության տեսակ լրացվում է «տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարում»:»,
8) Կարգի Հավելված 1-ում ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով,
9) Կարգի Հավելված 1-ով հաստատված հաշվառման դիմումի ձևից հանել «պարոն» բառը,
10) Կարգի Հավելված 1-ով հաստատված հաշվառման դիմումի ձևում «Հաշվետվություն տրամադրող» բառերը փոխարինել «Հաշվառվող» բառով,
11) Կարգի Հավելված 1-ով հաստատված հաշվառման դիմումի ձևում «Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի կամ պատասխանատու աշխատակցի տվյալները» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի տվյալները» բառերով,
12) Կարգի Հավելված 1-ով հաստատված հաշվառման դիմումի ձևից հանել «Կ.Տ.» բառերը,
13) Կարգի Հավելված 2-ում ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով,
14) Կարգի Հավելված 2-ում «Հաշվետվություն տրամադրող» բառերը փոխարինել «Հաշվառվող» բառով,
15) Կարգի Հավելված 2-ից հանել «` որպես հաշվետվություն տրամադրող անձ,» բառերով,
16) Կարգի Հավելված 2-ից հանել «Կ.Տ.» բառը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական: