ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 
 11 օգոստոսի 2020 թվականի  | 
 թիվ 13  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Սկզբնական ձևերով էթիլենի պոլիմերների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից» թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Մ. Մյասնիկովիչ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի օգոստոսի 11-ի թիվ 13 հանձնարարականի  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումների VI հատորում կատարվող
39-րդ խմբում՝
ա) Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություններ.
1. 3901 40 000 1 ստորաենթադիրքում ներառվում են էթիլեն-ալֆա-օլեֆինային համապոլիմերները՝ 0,94-ից պակաս տեսակարար կշռով՝ պայմանով, որ դրանք ունեն հետևյալ բնութագրերից մեկը կամ մի քանիսը՝
- պարունակում են սոմոնոմեր օկտեն-1.
- ունեն 0,916-ից պակաս տեսակարար կշիռ.
- ունեն 120 °С-ից պակաս հալման ջերմաստիճան։
2. 3904 10 000 1 ստորաենթադիրքում՝
«պոլիվինիլքլորիդային էմուլսիոն խեժեր» եզրույթը նշանակում է էմուլսիոն եղանակով պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց սկզբնական մասնիկների չափսը կազմում է 0,1-3 մկմ.
«պոլիվինիլքլորիդային միկրոկախույթային խեժեր» եզրույթը նշանակում է միկրոկախույթային եղանակով պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց սկզբնական մասնիկների չափսը կազմում է 0,1-3 մկմ.
«պոլիվինիլքլորիդլցանյութային խեժեր» եզրույթը նշանակում է կախույթային եղանակով պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց մասնիկների չափսը կազմում է 20-50 մկմ:».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 40 000 0* ենթադիրքի պարզաբանումները հանել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|