Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0168 Ն. 23.09.2025

 

23 սեպտեմբերի 2025 թվականի

թիվ 168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել բանկերի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող տարրերը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին, բարելավել բանկերի կողմից վարկային և իրացվելիության ռիսկերի հաշվարկման մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգին բնորոշ առանձնահատկությունները, միևնույն ժամանակ, վերանայել պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկման կարգը՝ հաշվի առնելով նաև բանկային համակարգում արտարժութային իրացվելիության բուֆերներ ձևավորելուն ուղղված քաղաքականությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 1-ին կետի «և վարումը» բառերը փոխարինել «, վարումը և փակումը» բառերով,

2) Կանոնակարգի 3-րդ գլխի վերնագիրը «ԲԱՑՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓԱԿՈՒՄԸ» բառերով,

3) Կանոնակարգի 8-րդ կետը.

ա. «բացում» բառից հետո լրացնել «և փակում» բառերով,

բ. «հաշիվներ» բառից հետո լրացնել «՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ» բառերով,

4) Կանոնակարգի 9-րդ կետը «բացման» բառից հետո լրացնել «և փակման» բառերով,

5) Կանոնակարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները և 18-19.2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

6) Կանոնակարգի 11-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «արտարժույթով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ՝ մետաղական հաշիվ)» բառերով,

7) Կանոնակարգի 19.3-19.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.

1) բոլոր արժույթներով՝ 100% (Ն23 նորմատիվ),

2) ՀՀ դրամով՝ 100% (Ն231 նորմատիվ),

3) առաջին խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով՝ 100% (Ն232 նորմատիվ),

4) երկրորդ խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ երկրորդ և առաջին խմբի նշանակալի արտարժույթներով (առկայության դեպքում)՝ 100% (Ն233 նորմատիվ):

19.4. Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.

1) բոլոր արժույթներով՝ 100% (Ն24 նորմատիվ),

2) ՀՀ դրամով՝ 100% (Ն241 նորմատիվ),

3) առաջին խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով՝ 100% (Ն242 նորմատիվ),

4) երկրորդ խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ երկրորդ և առաջին խմբի նշանակալի արտարժույթներով (առկայության դեպքում)՝ 100% (Ն243 նորմատիվ):»,

8) Կանոնակարգի 24-րդ կետից հանել «՝ բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.1 կետով սահմանված դեպքերի» բառերը,

9) Կանոնակարգի 24.1-րդ կետի «18 տոկոսի չափով» բառերը փոխարինել «15 տոկոսի չափով» բառերով,

10) Կանոնակարգի 24.1.1-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

11) Կանոնակարգի 25-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «Ն21, Ն211, Ն212, Ն22, Ն221, Ն222, Ն24, Ն24(FX),» բառերը փոխարինել «Ն24, Ն241, Ն242, Ն243,» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «Ն23, Ն23 (FX)» բառերը փոխարինել «Ն23, Ն231, Ն232, Ն233» բառերով,

գ. 3-րդ ենթակետի «որպես կանոն, 28 կամ 35 օրերի կտրվածքով՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերը փոխարինել «ըստ Կենտրոնական բանկի կայքէջում հրապարակած օրացույցի» բառերով,

12) Կանոնակարգի 28.3-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-րդ ենթակետով.

«1.1) բանկի կողմից տրամադրված անժամկետ ստորադաս փոխառությունների և անժամկետ պարտատոմսերով տրամադրված միջոցների հաշվեկշռային արժեքի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ստորադաս փոխառությունը:»,

13) Կանոնակարգի 28.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28.5. Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ընդգրկվում են սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող հետևյալ ֆինանսական գործիքները․

1) արտոնյալ բաժնետոմսերը հետևյալ արժեքով՝ բաժնետոմսի անվանական արժեքի և արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամտի գումարից նվազեցրած զեղչ,

2) պարտատոմսերով ներգրավված միջոցները՝ անվանական արժեքի չափով,

3) ստորադաս փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցները՝ պայմանագրային մայր գումարի չափով:»,

14) Կանոնակարգի 33-36-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

15) Կանոնակարգի 36.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36.2. Ն231,Ն232 և Ն233 նորմատիվները հաշվարկվում են սույն կանոնակարգի 36.1-րդ կետով սահմանված բանաձևով՝ համապատասխանաբար ՀՀ դրամով, առաջին խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով և երկրորդ խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ երկրորդ և առաջին խմբի նշանակալի արտարժույթներով (առկայության դեպքում):»,

16) Կանոնակարգի 36.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36.4. Ն241,Ն242 և Ն243 նորմատիվները հաշվարկվում են սույն կանոնակարգի 36.3-րդ կետով սահմանված բանաձևով՝ համապատասխանաբար ՀՀ դրամով, առաջին խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով և երկրորդ խմբի նշանակալի արտարժույթի առկայության դեպքում՝ երկրորդ և առաջին խմբի նշանակալի արտարժույթներով (առկայության դեպքում):»,

17) Կանոնակարգի 36.5-րդ կետի «Ն23(FX) և Ն24(FX)» բառերը փոխարինել «Ն232, Ն233, Ն242 և Ն243» բառերով,

18) Կանոնակարգի 38-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

19) Կանոնակարգի 38.1-րդ կետի «կետով» բառը փոխարինել «և 44.5-րդ կետերով» բառերով,

20) Կանոնակարգի 40.1-րդ և 44-րդ կետերում «Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի ««Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը հաստատելու մասին» 159-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ի» բառերով,

21) Կանոնակարգը 44.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 44.2-44.5-րդ կետերով.

«

44.2. Այն դեպքում, երբ բանկի ներդրման արժեքը ներդրումային ֆոնդի փայում չի գերազանցում բանկի առաջին մակարդակի կապիտալի 0.25%-ը, ապա Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկվում են ներդրումային ֆոնդի նկատմամբ:

44.3. Այն դեպքում, երբ բանկի ներդրման արժեքը ներդրումային ֆոնդի փայում գերազանցում է բանկի առաջին մակարդակի կապիտալի 0.25%-ը, ապա բանկը Ն31, Ն32, Ն44 և Ն42 նորմատիվները հաշվարկում է այն անձանց նկատմամբ, որոնց գծով ներդրումային ֆոնդն ունի պահանջներ (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային ակտիվներ), ընդ որում՝

1) ներդրումային ֆոնդի փայի ձեռքբերման (այդ թվում՝ ավելացման) դեպքում բանկը՝ Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս հիմք է ընդունում տվյալ օրվա դրությամբ ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը,

2) ամսվա վերջին օրվա դրությամբ Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս բանկը հիմք է ընդունում ներդրումային ֆոնդի ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը՝ տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ,

3) յուրաքանչյուր ակտիվ մասնակցում է հաշվարկում բանկի՝ ներդրումային ֆոնդում ունեցած մասնակցության չափին համամասնորեն,

4) բանկի հաշվեկշռում՝ Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում նորմատիվների հաշվարկում ներդրումային ֆոնդի ակտիվներն ընդգրկվում են նախորդ ամսվա վերջին օրվա մեծությամբ:

44.4. Սույն կանոնակարգի 44.2-րդ և 44.3-րդ կետով սահմանված առաջին մակարդակի կապիտալի 0.25%-ի սահմանաչափը բանկը հաշվարկում է.

1) ներդրումային ֆոնդի փայի ձեռքբերման (այդ թվում՝ ավելացման) դեպքում: Ընդ որում, սահմանաչափի հաշվարկում ներդրումային ֆոնդի փայը և բանկի առաջին մակարդակի կապիտալը ընդգրկվում են տվյալ օրվա դրությամբ․

2) ամսական պարբերականությամբ, ընդ որում, սահմանաչափի հաշվարկում հիմք է ընդունվում ներդրումային ֆոնդի փայի ամսվա վերջին օրվա մեծությունը և բանկի առաջին մակարդակի կապիտալի տվյալ ամսվա միջին օրական մեծությունը:

44.5. Այն դեպքում, երբ բանկը չի կարող բացահայտել սույն կանոնակարգի 44.3-րդ կետում նշված անձանց, ապա ներդրումային ֆոնդի բոլոր ակտիվները դիտարկվում են որպես «անհայտ» անձի նկատմամբ պահանջներ:»,

22) Կանոնակարգի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի և օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց եվրոյով, ԱՄՆ դոլարով և մնացած այլ արժույթներով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց՝ ԱՄՆ դոլարով: Կենտրոնական բանկում արտարժութային թղթակցային հաշվի բացման կամ դրա հետագա սպասարկման՝ բանկի կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում, արտարժույթով և մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

Ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»,

23) Կանոնակարգի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է հետևյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորման ենթակա գումարի դեպքում ՝ միջին օրական՝ համաձայն սույն կանոնակարգի 51.1-րդ կետի,

2) արտարժույթով, այդ թվում՝ մետաղական հաշիվներով պահուստավորման ենթակա գումարի դեպքում՝ պահի դրությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի 51.2-րդ կետի:»,

24) Կանոնակարգը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 51.1-51.2-րդ կետերով.

«51.1. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության միջին օրական կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

51.2. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության պահի դրությամբ կարգավորումը կատարվում է օրական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում յուրաքանչյուր օրվա ցանկացած պահի դրությամբ փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:»,

25) Կանոնակարգի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի համար սկսվող հաշվետու ժամանակահատվածի և դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածների տևողությունը և միջոցների փաստացի պահուստավորման հաշվարկի ժամանակահատվածը սահմանվում է համաձայն Կենտրոնական բանկի կայքէջում հրապարակված պահուստավորման օրացույցի: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում պահուստավորման օրացույցով սահմանված փաստացի պահուստավորման վերջին օրվա` Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»,

26) Կանոնակարգի 52.2-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

27) Կանոնակարգի 53-րդ կետի.

ա. 1-ին ենթակետը «բանկից» բառից հետո լրացնել «դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության ապահովման շրջանակում» բառերով,

բ. 7-րդ ենթակետի «երկարաժամկետ ստորադաս փոխառությունների» բառերը փոխարինել «տարրերով ներգրավված միջոցների» բառերով,

գ. 2-4-րդ և 9-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,

28) Կանոնակարգի 53.1-րդ և 53.4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

29) Կանոնակարգի 56-րդ կետը.

ա. «հաշվով» բառից հետո լրացնել «(որը չի ներառում Կենտրոնական բանկում տվյալ բանկի վճարային հաշվին առկա միջոցները)» բառերով,

բ. «միջոցները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 51-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն պահի դրությամբ պահվող միջոցների» բառերով,

30) Կանոնակարգի Հավելված 3-ի.

ա. 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.35. Կարճաժամկետ պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100

»,

 

բ. 6-րդ կետի աղյուսակ 1-ը 6.35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6.35.1-րդ կետով.

 

«

6.35.1 Երկարաժամկետ պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ, բացառությամբ ներդրումային ֆոնդերում ներդրումների

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/- ից ցածր՝ համաձայն 6.36-6.38-րդ կետերի

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/- ից ցածր՝ համաձայն 6.36-6.38-րդ կետերի

»,

 

գ. 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.36-6.38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.36. Պահանջներ (այդ թվում՝ ներդրումներ) ներդրումային ֆոնդերի նկատմամբ, եթե բանկն ունի ներդրումային ֆոնդի ակտիվների մասին տեղեկություն՝ սույն հավելվածի 9.1-րդ կետի համաձայն

Համաձայն սույն հավելվածի 9.1-րդ կետի

Համաձայն սույն հավելվածի 9.1-րդ կետի

6.37. Պահանջներ (այդ թվում՝ ներդրումներ) ներդրումային ֆոնդերի նկատմամբ, եթե բանկը չունի ներդրումային ֆոնդի ակտիվների մասին տեղեկություն՝ սույն հավելվածի 9.1-րդ կետի համաձայն, բայց ունի ներդրումային ֆոնդի կանոնների կամ կանոնադրության մասին տեղեկություն

Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի

Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի

6.38. Պահանջներ (այդ թվում՝ ներդրումներ) ներդրումային ֆոնդերի նկատմամբ, եթե առկա չեն սույն աղյուսակի 6.36-րդ և 6.37-րդ կետերով սահմանված տեղեկությունները

909.09%

909.09%

»,

 

դ. 9.1-9.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.1. Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից բանկին բացահայտվել է կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ ներդրումային ֆոնդի ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը՝ խմբավորված ըստ սույն հավելվածով սահմանված ռիսկի կշիռների, ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24273

 

որտեղ՝

ՌԿ – ներդրումային ֆոնդի պահանջի նկատմամբ կիրառվող ռիսկի կշիռն է, որը չի կարող գերազանցել 909.09%,

Աi - ներդրումային ֆոնդի ակտիվների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարն է` ներդրումային ֆոնդի հաշվեկշռում գրանցված հաշվեկշռային (հետհաշվեկշռային) արժեքով՝ կիրառելով սույն հավելվածով սահմանված պահանջները (այդ թվում՝ ՎՌԶՄ պահանջները),

Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են: Ռիսկի կշիռները կիրառվում են հաշվի առնելով պահանջների այն դասը, որով դրանք կդասակարգվեին, եթե հաշվառվեին բանկի հաշվեկշռում, ընդ որում, ներդրումային ֆոնդի այն ակտիվները, որոնք բանկի հաշվեկշռում հաշվառելու պարագայում կդասակարգվեին որպես անհուսալի ակտիվներ, ստանում են 909.09% ռիսկի կշիռ,

Ա – ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվեկշռային արժեքն է,

ԶԱ – ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների արժեքն է:

9.2. Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից բանկին չի բացահայտվում ֆոնդի ակտիվների վերաբերյալ սույն հավելվածի 9․1-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ներդրումային ֆոնդի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է այն ենթադրությամբ, որ բանկը ներդրում է կատարել ներդրումային ֆոնդի կանոններով կամ կանոնադրությամբ նախատեսված թույլատրելի ակտիվներում՝ առավելագույն սահմանաչափով, ընդ որում՝ ենթադրվում է, որ ամենաբարձր ռիսկի կշիռ ունեցող ակտիվներում ներդրվում է առավելագույն սահմանաչափով, մնացած ակտիվները ներդրվում են յուրաքանչյուր հաջորդ ամենաբարձր ռիսկի կշիռն ունեցող ակտիվներում՝ առավելագույն սահմանաչափով՝ հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24274

 

որտեղ՝

ՌԿ – ներդրումային ֆոնդի պահանջի նկատմամբ կիրառվող ռիսկի կշիռն է, որը չի կարող գերազանցել 909.09%,

Սi – ներդրումային ֆոնդի կանոններով կամ կանոնադրությամբ նախատեսված ֆոնդի ակտիվների ներդրման համար i-րդ թույլատրելի ակտիվում ներդրման առավելագույն սահմանաչափն է: Ընդ որում՝

 

n i=1 Սi= 100%,

 

Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են: Ռիսկի կշիռները կիրառվում են հաշվի առնելով պահանջների այն դասը, որով դրանք կդասակարգվեին, եթե հաշվառվեին բանկի հաշվեկշռում, ընդ որում, ներդրումային ֆոնդի այն ակտիվները, որոնք բանկի հաշվեկշռում հաշվառելու պարագայում կդասակարգվեին որպես անհուսալի ակտիվներ, ստանում են 909.09% ռիսկի կշիռ,

Ա – ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվեկշռային արժեքն է,

ԶԱ – ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների արժեքն է:»,

ե. 9.3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

զ. 16-րդ կետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գ. այն դեպքում, երբ գրավի առարկայի մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիք/երաշխավորության, ապահովագրության (այսուհետ՝ ապահովվածություն) տրամադրման ժամկետը փոքր է պահանջի մինչև մարումն ընկած ժամկետից (այսուհետ՝ բացասական ժամկետային անհամապատասխանություն), ապահովվածության պայմանագրային ժամկետը պետք է մեծ կամ հավասար լինի մեկ տարուց, իսկ ապահովվածության մնացորդային ժամկետը՝ մեծ կամ հավասար երեք ամսից: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում ապահովվածության արժեքը ճշգրտվում է սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված ապահովվածության ժամկետի ճշգրտման գործակցով,»,

է. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«21. ՎՌԶՄ շրջանակներում բանկը ճշգրտում է ապահովվածության արժեքը՝ ՎՌԶՄ ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով լինելու, բացասական ժամկետային անհամապատասխանության, սույն հավելվածի 25-րդ կետով արժեքի տատանման գործակիցներ սահմանված լինելու կամ սույն գլխով սահմանված ապահովագրության՝ որպես ապահովվածություն, առկայության դեպքում: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.

 

Աճ = Ա *(1-Գգփխ- ԳԱ- Գե)* Գժ,

 

որտեղ՝

«Աճ»-ն ապահովվածության ճշգրտված արժեքն է,

«Ա»-ն ապահովվածության արժեքն է,

«Գգ»-ն 25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,

«Գփխ»-ն փոխարժեքի տատանման գործակիցն է, որը սահմանվում է՝

8%, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են,

0%, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են,

«ԳԱ»-ն ապահովագրության պայմանագրի ճշգրտման գործակիցն է, որը սահմանվում է՝

20%, եթե առկա է սույն գլխով սահմանված ապահովագրությունը,

0%, եթե առկա չէ սույն գլխով սահմանված ապահովագրությունը,

«ԳԵ»-ն սույն հավելվածի 28.1-րդ կետի պայմաններին բավարարող երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջի այն մասն է, որը չի փոխհատուցվում զարգացման ֆինանսական կազմակերպության կողմից,

«Գժ»-ն ապահովվածության ժամկետի ճշգրտման գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ներմուծեք նկարագրությունը_24275

 

որտեղ՝

Ժա = min (Ժպ, ապահովվածության մնացորդային մարման ժամկետ՝ արտահայտված տարիներով),

Ժպ = min (հինգ տարի, պահանջի մնացորդային մարման ժամկետ` արտահայտված տարիներով):»,

ը. 22-րդ կետից հանել երրորդ նախադասությունը,

31) Կանոնակարգի Հավելված 3-ը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 28․1-րդ կետով․

«28.1. Սույն գլխի իմաստով՝ պետության/կառավարության կողմից տրամադրված երաշխիք կամ երաշխավորություն է համարվում նաև այն երաշխիքը կամ երաշխավորությունը, որը բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) տրամադրվել է զարգացման ֆինանսական կազմակերպության կողմից և բավարարում է սույն հավելվածի 16-րդ կետի Գբգ-ից Գէգ պարբերություններով սահմանված պայմաններին,

2) սույն կետի 1-ին ենթակետում սահմանված զարգացման ֆինանսական կազմակերպությունն իր բոլոր պարտավորությունների կատարման համար ունի տվյալ պետության/կառավարության կողմից տրամադրված և սույն հավելվածի 16-րդ կետի Գբգ-ից Գէգ պարբերություններով սահմանված պայմաններին բավարարող երաշխիք կամ երաշխավորություն։»,

32) Կանոնակարգի Հավելված 7-ը և Հավելված 11-ը ճանաչել ուժը կորցրած,

33) Կանոնակարգի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

34) Կանոնակարգի Հավելված 10-ի.

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ առաջին մակարդակի կապիտալի գործիքների սեփականատերերի պահանջների» բառերով,

բ. 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, կամ

բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի առաջին մակարդակի հիմնական կապիտալի կազմում ներառվող սովորական բաժնետոմսերի տեսքով), կամ

գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է բանկի նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով բանկը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,

գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի, բացառությամբ, երբ տեղի են ունեցել հարկային օրենսդրության կամ կարգավորման այնպիսի փոփոխություններ, որոնց առկայության դեպքում փոխառությունը կարող էր չներգրավվել կամ չբավարարել երկրորդ մակարդակի կապիտալի հաշվարկում ընդգրկվելու պայմաններին և Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկը փոխառության ներգրավման պահին չէր կարող կանխատեսել փոփոխությունը,

գ3. բանկը վաղաժամկետ մարումներ իրականացնելու սպասումներ չի ձևավորել:»,

գ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության «արտոնյալ բաժնետոմսերով» բառերը փոխարինել «ֆինանսական գործիքներով» բառերով,

դ. 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման բանկի կողմից, եթե փոխառության գումարի կամ դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգի» համաձայն սահմանված՝ համախմբված շեմի խախտմանը: Ընդ որում, բանկի և փոխատուի միջև որևէ իրավական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում՝ բանկի համար փոխառության գումարի կամ դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է բանկի կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը կամ բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կամ երկրորդ մակարդակի կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ տարրերի գծով վճարումների իրականացմանը: Ընդ որում, բաժնետոմսերի գծով շահութաբաժինների կամ առաջին մակարդակի լրացուցիչ կամ երկրորդ մակարդակի կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ տարրերի գծով վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չեն վճարվել տվյալ ստորադաս փոխառության գծով հասանելիք վճարումները:»,

ե. 1-ին կետի 17-րդ ենթակետը «դեպքում փոխառությունը» բառերից հետո լրացնել «դուրս է գրվում կամ» բառերով,

զ. 1-ի կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխություն պարտադիր իրավական ուժ չունի և կողմերի համար չի առաջացնում իրավական հետևանքներ:»,

է. 2-րդ կետի «կանոնակարգի» բառը փոխարինել «հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի» բառերով,

ը. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով,

թ. 3-րդ կետը «դեպքերում:» բառից հետո նոր տողից լրացնել «Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա սույն կետի հաշվարկում փոխառության մայր գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից ներգրավվման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:» նախադասությամբ,

ժ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում բանկի երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառված ստորադաս փոխառությունները սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի համաձայն դուրս են գրվում կամ փոխարկվում են առաջին մակարդակի կապիտալի կազմում ներառվող բաժնետոմսերի կամ ուղղվում են էմիսիոն եկամտի կամ շահույթի հաշվին (սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքում) հետևյալ չափով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24276,

 

որտեղ՝

 

Սփi

i-րդ ստորադաս փոխառության գծով դուրս գրման կամ կապիտալի փոխարկման անհրաժեշտ գումարի չափն է,

Սi

բանկի երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառված i-րդ ստորադաս փոխառության սկզբնական մայր գումարն է,

 

n −

բանկի երկրորդ մակարդակի կապիտալի կազմում ներառված ստորադաս փոխառությունների քանակն է,

ԱԳվ

սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի համաձայն բանկի ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար անհրաժեշտ գումարի չափն է:»:

35) Կանոնակարգի Հավելված 12-ի 25-րդ կետը «կշիռների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկի արտարժութային հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունների, որոնք հաշվարկին մասնակցում են համաձայն սույն հավելվածի 25.1-րդ կետով սահմանված արտահոսքի կշիռների» բառերով,

36) Կանոնակարգի Հավելված 12-ի 25-րդ կետով սահմանված Աղյուսակ 4-ի.

ա. 1-ին կետի «Բանկի հետ չկապված ֆիզիկական» բառերը փոխարինել «Ֆիզիկական» բառով,

բ. 2-րդ և 23-րդ կետերից հանել «Բանկի հետ չկապված,» բառերը,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3. Սույն Աղյուսակի 2-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպություններից բանկային հաշիվներով, ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

40%

»,

 

դ. 6-րդ կետի «Բանկի հետ չկապված ֆինանսական» բառերը փոխարինել «Ֆինանսական» բառով,

ե. 7-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

զ. 24-րդ կետից «բանկի հետ չկապված և» բառերը հանել,

է. 25-րդ կետից «բանկի հետ չկապված» բառերը հանել,

ը. 27-28-րդ կետերի «Բանկի հետ չկապված ռեզիդենտ» բառերը փոխարինել «Ռեզիդենտ» բառով,

37) Կանոնակարգի Հավելված 12-ի 25-րդ կետով սահմանված Աղյուսակ 4-ը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3.1-րդ կետով.

 

«

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարություններից և կենտրոնական բանկերից, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմիններից, սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպություններից և միջազգային զարգացման բանկերից (multilateral development banks) բանկային հաշիվներով, ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

40%

»,

 

38) Կանոնակարգի Հավելված 12-ը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 25.1-25.2-րդ կետերով.

«25.1. Բանկի արտարժութային հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունները դրամական միջոցների արտահոսքի հաշվարկին մասնակցում են սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ով սահմանված արտահոսքի կշիռներով, բացառությամբ սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 1-3-րդ կետերով նշված միջոցների, որոնց համար կիրառվում են սույն կետի Աղյուսակ 4.1-ով սահմանված արտահոսքի կշիռները:

 

Աղյուսակ 4.1

 

Դրամական արտահոսք առաջացնող հաշվեկշռային կամ հետհաշվեկշռային պարտավորություններ

Պարտավորության կշիռ (ՊԿ)

Արտահոսքի կշիռ

Ռեզիդենտ

Ոչ ռեզիդենտ

1. Ֆիզիկական անձանցից բանկային ավանդներով, բանկային հաշիվներով, փոխառություններով և այլ գործիքների միջոցով ներգրավված միջոցներ (բացառությամբ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

ՊԿ 0.01%

10%

20%

0.01% ≤ ՊԿ 0.1%

15%

30%

0.1% ≤ ՊԿ 1%

20%

40%

ՊԿ ≥1%

40%

60%

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտներից և անհատ ձեռնարկատերերից բանկային ավանդներով, բանկային հաշիվներով, փոխառություններով և այլ գործիքների միջոցով ներգրավված միջոցներ (բացառությամբ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

ՊԿ 0.01%

10%

20%

0.01% ≤ ՊԿ 0.1%

15%

30%

0.1% ≤ ՊԿ 1%

20%

40%

ՊԿ ≥1%

40%

60%

3. Սույն Աղյուսակի 2-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպություններից բանկային հաշիվներով, ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

ՊԿ 0.01%

40%

50%

0.01% ≤ ՊԿ 0.1%

40%

50%

0.1% ≤ ՊԿ 1%

40%

60%

ՊԿ ≥1%

60%

80%

25.2. Սույն հավելվածի Աղյուսակ 4.1-ում պարտավորության կշիռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24277

 

որտեղ՝

Պա - պարտատիրոջ և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ բանկի բոլոր պարտավորություններն են` հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,

ԸՊ – բանկի ընդհանուր պարտավորություններն են՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ:»,

39) Կանոնակարգի Հավելված 13-ի 5-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3.1-րդ կետով.

 

«

3.1. Բանկի կողմից թողարկված
պարտատոմսեր

Մարմանը մնացած ժամկետը
գերազանցում է 1 տարին

95%

»,

 

40) Կանոնակարգի Հավելված 13-ի 5-րդ կետը «կշիռների» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի Աղյուսակ 1-ի 4-6-րդ կետերով նշված արտարժութային պարտավորությունների, որոնք հաշվարկում ներառվում են համաձայն սույն հավելվածի 5.1-րդ կետի Աղյուսակ 1.1-ով սահմանված կշիռների» բառերով,

41) Կանոնակարգի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի.

ա. 3-րդ կետի «Բանկի հետ չկապված իրավաբանական» բառերը փոխարինել «Իրավաբանական» բառերով,

բ. 4-րդ կետի «Բանկի հետ չկապված ֆիզիկական» բառերը փոխարինել «Ֆիզիկական» բառերով,

գ. 5-րդ կետից հանել «Բանկի հետ չկապված,» բառերը,

դ. 6-րդ կետից հանել «բանկի հետ չկապված» բառերը,

ե. 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

զ. 14-րդ կետի «28.2-րդ կետի «դ» պարբերությամբ» բառերը փոխարինել «28.7-րդ կետի 1-րդ ենթակետով» բառերով,

է. 17-րդ կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «(ներառյալ բանկի կողմից թողարկված պարտատոմսեր)» բառերով,

42) Կանոնակարգի Հավելված 13-ը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5.1-5.4-րդ կետերով.

«5.1. Բանկի արտարժութային հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունները դրամական միջոցների բանկին հասանելի կայուն միջոցների հաշվարկին մասնակցում են սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանված կշիռներով, բացառությամբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 4-6-րդ կետերով նշված արտարժութային պարտավորությունների, որոնք բանկին հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են համաձայն սույն կետի Աղյուսակ 1.1-ով սահմանված կշիռների:

 

Աղյուսակ 1.1

 

Հասանելի կայուն միջոցներ

Պարտավորության կշիռ (ՊԿ)

Կշիռ

Ռեզիդենտ

Ոչ ռեզիդենտ

1. Ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ներգրավված միջոցներ

ՊԿ 0.01%

90%

80%

0.01% ≤ ՊԿ 0.1%

85%

70%

0.1% ≤ ՊԿ 1%

80%

60%

ՊԿ ≥1%

60%

40%

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտներից ներգրավված միջոցներ

ՊԿ 0.01%

90%

80%

0.01% ≤ ՊԿ 0.1%

85%

70%

0.1% ≤ ՊԿ 1%

80%

60%

ՊԿ ≥1%

60%

40%

3. Սույն Աղյուսակի 2-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ

ՊԿ 0.01%

60%

50%

0.01% ≤ ՊԿ 0.1%

60%

50%

0.1% ≤ ՊԿ 1%

60%

40%

ՊԿ ≥1%

40%

20%

5.2. Սույն հավելվածի Աղյուսակ 1.1-ում պարտավորության կշիռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24277

 

որտեղ՝

Պա - պարտատիրոջ և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ բանկի բոլոր պարտավորություններն են` հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,

ԸՊ – բանկի ընդհանուր պարտավորություններն են՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ:

5.3. Այն դեպքում, երբ բանկը հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ բացահայտում է բոլոր պարտատոմսերի սեփականատերերին, ապա բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հասանելի կայուն միջոցների հաշվարկին կարող են մասնակցել ըստ տվյալ սուբյեկտից ներգրավված միջոցների կշռի: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

5.4. Այն դեպքում, երբ բանկն ընտրում է սույն հավելվածի 5.3-րդ կետով սահմանված մոտեցումը, ապա այդ մոտեցումը կիրառում է բոլոր պարտատոմսերի գծով, իսկ մոտեցման փոփոխության դեպքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով վերջինիս հիմնավորումը:»,

43) Կանոնակարգի Հավելված 13-ի 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշման 1-ին կետի 1-4-րդ, 12-13-րդ, 18-րդ, 20-րդ, 31-րդ, 33-34-րդ ենթակետերը և 30-րդ ենթակետի «զ»-«ը» պարբերությունները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 8-10-րդ, 22-29-րդ, 32-րդ ենթակետերը և 11-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժի մեջ են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից և վերաբերում են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և դրանց համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

4. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 7-րդ, 14-17-րդ, 19-րդ, 21-րդ, 35-43-րդ ենթակետերը, 11-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունները և 30-րդ ենթակետի «ա»-«ե» պարբերությունները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 168-Ն որոշման

 

«Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի գործունեության

կարգավորումը, բանկային

գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները»

կանոնակարգ 2-ի

 

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգի 28.5-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքը ընդգրկվում է բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) այն թողարկված և ամբողջությամբ վճարված է,

2) չի տրամադրվել բանկի հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով,

3) ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով, բացառությամբ սույն Կանոնակարգի 28.5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական գործիքի, որը ներգրավվում է միայն Հայաստանի Հանրապետության դրամով,

4) գործիքն անժամկետ է,

5) բանկի լուծարման դեպքում գործիքի սեփականատիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների, տոկոսների գծով) ենթակա են բավարարման բանկի մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների,

6) ապահովված չէ բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ գործիքի սեփականատերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան բանկի լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, գործիքի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) գործիքի սեփականատիրոջ` բանկի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ,

7) գործիքը չի պատկանում իրավաբանական անձի, որում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ բանկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ գործիքի ձեռքբերումը,

8) պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) բանկին ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել գումարը: Սույն հավելվածի 15-րդ ենթակետով սահմանված գործիքի` բաժնետոմսերի փոխարկվելը սույն ենթակետի իմաստով չի համարվում խթան,

9) գործիքը կարող է մարվել միայն`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, կամ

բ. եթե մարման դեպքում ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը՝ սույն կանոնակարգի առաջին մակարդակի հիմնական կապիտալի կազմում ներառվող սովորական բաժնետոմսերի տեսքով, կամ

գ. եթե գործիքը մարվում կամ հետ է գնվում բանկի նախաձեռնությամբ, և պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

գ1. գործիքը մարելու նպատակով բանկը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,

գ2. գործիքի մարման ամսաթվի և միջոցների ներգրավման պայմանագրի ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի, բացառությամբ, երբ տեղի են ունեցել հարկային օրենսդրության կամ կարգավորման այնպիսի փոփոխություններ, որոնց առկայության դեպքում միջոցները կարող էին չներգրավվել կամ չբավարարել առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու պայմաններին և Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկը միջոցների ներգրավման պահին չէր կարող կանխատեսել փոփոխությունը,

գ3. բանկը վաղաժամկետ մարումներ իրականացնելու սպասումներ չի ձևավորել,

10) սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում գործիքը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա հետևանքով անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է բանկին 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու կամ բանկի կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`

ա. բանկը փոխարինում է գործիքը սույն հավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ գործիքով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա բանկի ֆինանսական վիճակի վրա, կամ

բ. բանկը հիմնավորում է, որ իր կապիտալի համարժեքության նորմատիվները բավարար չափով բարձր են սույն կանոնակարգով սահմանված նվազագույն սահմանաչափերից՝ առանց սույն կետում նշված գործիքի, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ընդ որում, բանկը չպետք է ձևավորի ակնկալիքներ, որ Կենտրոնական բանկը կտրամադրի համաձայնությունը:

11) գործիքների գծով շահութաբաժինները և այլ վճարները՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չեն վճարման, եթե դա կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգի» համաձայն սահմանված համախմբված շեմի խախտմանը կամ բանկի կապիտալի կազմում չներառված պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանը, ընդ որում`

ա. շահութաբաժինների և այլ վճարումների լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,

բ. գործիքի գծով վճարումների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում,

գ. բանկի և գործիքի սեփականատիրոջ միջև որևէ իրավական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար՝ շահութաբաժինների և այլ վճարումների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում գործիքի սեփականատիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է բանկի կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը կամ բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ գործիքների գծով վճարումների իրականացմանը: Ընդ որում, բաժնետոմսերի գծով շահութաբաժինների կամ առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող գործիքների գծով վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չեն վճարվել տվյալ գործիքի գծով հասանելիք շահութաբաժինը կամ այլ վճարումները:

12) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն բանկի զուտ շահույթից կամ դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով,

13) տվյալ գործիքների գծով վճարումների չափը չի կարող կախվածության մեջ դրվել բանկի վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ գործիքների գծով նախկինում կատարված վճարումների փաստացի մեծությունից,

14) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով գործիքի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել բանկի կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի կամ կապիտալի կազմում ներառվող այլ գործիքների հետագա թողարկման կամ ներգրավման համար,

15) իրավական փաստաթղթով նախատեսված է, որ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում պարտավորությունը դուրս է գրվում կամ մարվում է համապատասխան գումարի չափով բանկի կողմից, իսկ գործիքի սեփականատերը պարտավորվում է մարված գումարն անհապաղ ուղղել բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի առաջին մակարդակի հիմնական կապիտալի կազմում ներառվող սովորական բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է բանկի ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան գործիքի անվանական արժեքը կամ մայր գումարն է: Եթե գործիքը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա բանկի կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,

16) իրավական փաստաթղթով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն հավելվածի 15-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով գործիքը պետք է փոխարկվի առաջին մակարդակի հիմնական կապիտալի կազմում ներառվող սովորական բաժնետոմսերի,

17) ցանկացած իրավական փաստաթղթով (բացառությամբ՝ բանկի կանոնադրության), որով կարգավորվում են բանկի և գործիքի սեփականատիրոջ միջև գործիքի հետ կապված հարաբերությունները, սահմանվում է, որ ցանկացած պահանջներ (պայմաններ) փոփոխվելու դեպքում, անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն և կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.

1) բանկի առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքությունը չի գերազանցում 7.061% սահմանաչափը.

2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է բանկին այն մասին, որ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված գնահատականը վատթարացել է կամ կարող է վատթարանալ սահմանված չափից.

3) Կենտրոնական բանկը գրավոր եղանակով տեղեկացնում է բանկին այն մասին, որ առանց Կենտրոնական բանկի կամ պետական այլ օժանդակության բանկի մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկը:

3. Անկախ սույն հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված փոխարկման կարգի՝ նախքան սույն կանոնակարգի 28.5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետում նշված գործիքի գումարը (կամ դրա մի մասը) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, միջոցներ տրամադրող անձը (փոխկապակցված անձինք) պետք է ստանա (ստանան) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի համաձայն բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքի), եթե ներգրավման արդյունքում հետևյալ ցուցանիշը (Ց) գերազանցում է 10, 20, 50 կամ 75 տոկոսը՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24278

 

որտեղ՝

ՖԳ- սույն կանոնակարգի 28.5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետում նշված գործիքներով միջոցներ տրամադրող անձից (փոխկապակցված անձանցից) տվյալ գործիքներով ներգրավված միջոցների անվանական արժեքը կամ մայր գումարն է,

ԲԱգործիք– գործիքի սեփականատիրոջ (փոխկապակցված անձանց)՝ բանկի կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության (առկայության դեպքում) անվանական արժեքն է,

ԲԱ- բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի անվանական արժեքն է: Ընդ որում, սույն կետով սահմանված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հաշվարկում չեն ընդգրկվում այն արտոնյալ բաժնետոմսերը, որոնք ձայնի իրավունք են տալիս միայն օրենքով սահմանված որոշ դեպքերում:

Եթե գործիքը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա սույն կետի հաշվարկում ֆինանսական գործիքի անվանական արժեքը կամ մայր գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից ներգրավվման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

4. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում այն դեպքում, երբ գործիքի միջոցով ներգրավման արդյունքում սույն հավելվածի 3-րդ կետով հաշվարկվող ցուցանիշը գերազանցում է տվյալ կետով սահմանված որոշակի սահմանաչափը, սակայն պայմանագրով սահմանվել է, որ

1) գործիքի սեփականատերը ձեռք չի բերելու տվյալ սահմանաչափը գերազանցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր,

2) գործիքի սեփականատերը գիտակցում է, որ գործիքի փոխարկման դեպքում, սահմանված սահմանաչափը գերազանցող մասն ուղղվում է բանկի էմիսիոն եկամտի կամ շահույթի հաշվին՝ սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի համաձայն ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար անհրաժեշտ գումարը լրացնելու նպատակով:

5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ներառված գործիքները սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի համաձայն դուրս են գրվում կամ փոխարկվում են առաջին մակարդակի կապիտալի կազմում ներառվող բաժնետոմսերի կամ ուղղվում են էմիսիոն եկամտի կամ շահույթի հաշվին (սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքում) հետևյալ չափով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24279,

 

որտեղ՝

 

ՖԳփi

i-րդ ֆինանսական գործիքի գծով դուրսգրման կամ կապիտալի փոխարկման անհրաժեշտ գումարի չափն է,

ՖԳi

բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ներառված i-րդ ֆինանսական գործիքի սկզբնական մայր գումարը կամ անվանական արժեքն է,

 

n −

բանկի առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ներառված ֆինանսական գործիքների քանակն է,

ԱԳվ

սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի համաձայն բանկի ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար անհրաժեշտ գումարի չափն է:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական: