Գլխավոր տեղեկություն
Համար
N 2197-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«11» սեպտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 2197-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 12/1 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՈՒժը կորցրած ճանաչել «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N 19 լիցենզիան:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

9/11/2025

Դ. Խուդաթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան