Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

8 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 166

քաղ. Մոսկվա

 

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կից ներկայացվող կազմը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի «Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 97 կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 166 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Վիրաբյան Դավիթ Ալեքսանդրի`

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի դեպարտամենտի տնօրեն

Զարգարյան Գայանե Վարուժանի`

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ

Ղազարյան Արմեն Միքայելի`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ

Մելքոնյան Ստեփան Սուրենի`

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Սահակյան Գարիկ Գևորգի`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Ակսյոնով Պյոտր Իվանի`

Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության դեսպանությունում Բելառուսի Հանրապետության պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ

Բեգուն Ալեքսեյ Յուրիի`

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետ

Բուտկևիչ Իգոր Եվգենիի`

Բելառուսի Հանրապետության պետական սահմանային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Լոբովիչ Անդրեյ Վալենտինի`

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Լյաշուկ Օլեգ Ալեքսանդրի`

Բելառուսի Հանրապետության պետական սահմանային կոմիտեի սահմանային հսկողության վարչության պետ

Մելչենկո Նիկոլայ Ալեքսանդրի`

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ալիակբարկիզի Կիմբատ`

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի և սոցիալական համագործակցության դեպարտամենտի աշխատանքի վարչության ղեկավար

Ալժան Մադի Իսլյամուլի`

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի, սոցիալական պաշտպանության և միգրացիայի կոմիտեի աշխատանքային միգրացիայի մոնիթորինգի վարչության գլխավոր փորձագետ

Ասաուտաև Բախտիար Բերիկի`

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ջունուսովա Աիդա Սաբիրի`

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի եվրասիական ինտեգրման հարցերով վարչության ղեկավար

Իբրահիմով Ազիզ Տիլապժանի`

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կասենով Ֆայզռախման Այտկալիի`

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ռայգանիև Երլան Թելմանուլի`

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի, սոցիալական պաշտպանության և միգրացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Սեյտժանով Սաբիրժան Ժարիլկագանի`

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի տեղակալ

Ֆիսենկո Օլեգ Ալեքսանդրի`

Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության սահմանային հսկողության ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ

Չերեպկով Իգոր Վյաչեսլավի`

Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության տնօրենի խորհրդական

Շալգիմբաև Զաման Դաուլետժանի`

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բեյշենով Մայրամբեկ Միրզաբեկի`

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի վարիչ

Բերդիբաև Ուլան Կալիբեկի`

Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ծայրահեղականությանը և անօրինական միգրացիային հակազդելու հարցերով ծառայության վարչության պետ

Գալիևա Ժարկինայ Դուշայի`

Ռուսաստանի Դաշնությունում Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Իմանգազիև Ալմազ Կուլուբեկի`

Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն

Իսմաիլովա Գուլսարա Ակիմի`

Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանային ծառայության սահմանային հսկողության վարչության պետ

Կալիև Մառլեն Բեկտուրսունի`

Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի առաջին քարտուղար

Կոնուշբաև Բակիտ Ալիմգազիի`

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայությանը կից բնակչության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Տոկտոբոլոտով Սամատ Նիկոլայի`

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության նախագահի տեղակալ

Տոկտոսարտով Կամալդին Ակունի`

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Եվդոկիմով Միխայիլ Նիկոլայի`

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն

Կազակովա Վալենտինա Լևի`

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ

Կազմինա Եկատերինա Ալեքսանդրի`

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սոցիալական զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կիրսանով Միխայիլ Վլադիմիրի`

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի տնօրեն

Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի`

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման և ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Անկախ փորձագետներ

Դոսկենով Տալգատ Կազկենի`

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մարդկային կապիտալի զարգացման և բիզնեսի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ

Տոգիզբաևա Այդանա Կենբայի`

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մարդկային կապիտալի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Խալեվինսկի Իգոր Վասիլիի`

««Աշխատանքային միգրացիա» միջազգային ալյանս» աշխատանքային միգրացիայի ոլորտում փորձագետների և խորհրդատուների միության փորձագիտական խորհրդի նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2021, թիվ 81 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան