ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
08 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 33 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 33 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող
1. 2-րդ կետում «16» թվանշանները փոխարինել «17» թվանշաններով։
2. Նշված կարգադրության 1-ին հավելվածում՝
ա) առաջին սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ դիրքով՝
«13. Արդյունաբերական տեխնոլոգիաներ»,
բ) երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ դիրքով՝
«16. Արդյունաբերական սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման տեխնոլոգիաներ»:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 17 հավելվածով՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 17 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրները՝
«Ձեռնարկատիրության հանրապետական կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).
«ՆՊՕ Ցենտր» [«НПО Центр»] բաց բաժնետիրական ընկերություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).
«Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի համար գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ և պահեստամասեր արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորում (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն).
Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն).
Թաթարստանի Հանրապետության մեքենաշինական կլաստեր (քաղ. Նաբերեժնիե Չելնի, Ռուսաստանի Դաշնություն):
2. Նպատակը՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական սարքավորումների վերանորոգման ոլորտում աշխատող ընկերակցությունների ստեղծագործական, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների բազմապատկում՝ անդամ պետությունների, ձեռնարկությունների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների այն մտավոր, ֆինանսական և վարչական ռեսուրսների կենտրոնացման հաշվին, որոնք ուղղված են անդամ պետությունների վերանորոգման տեխնոլոգիաների նորարարական զարգացման ինտենսիվացմանը, իր մեջ ճեղքումային տեխնոլոգիաների ամբողջություն ներառող տեխնոլոգիական բազիսի ստեղծմանը, սպառողների համախառն պահանջարկին արտադրանքի արտադրության ծավալների, որակի և տեսականու համապատասխանության ապահովմանը
3. Խնդիրները՝
արդյունաբերական սարքավորումների վերանորոգման ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորում, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության զարգացում.
արտադրության տեխնիկական վերազինման և արդիականացման, ճեղքումային տեխնոլոգիաների ներդրման միջոցով արդյունաբերական սարքավորումների վերանորոգմանն առնչվող խնդիրների լուծման գործում հարթակի մասնակիցների արտադրական, տեխնոլոգիական և մտավոր ներուժի բարձրացում և ձեռնարկությունների նորարարական գործունեության ակտիվացում, ներմուծման փոխարինում, աշխարհի առաջատար երկրներից տեխնոլոգիական կախվածության նվազեցումն ապահովող բարձր արտադրողականությամբ արտադրությունների ստեղծում.
արդյունաբերական օբյեկտների՝ դրանց էկոլոգիական անվտանգության մասով վաղ դիագնոստիկայի մեթոդների կիրառում, այդ օբյեկտների սպասարկման ծախսերի նվազեցում և արտադրությունների մրցունակության բարձրացում.
ներդրումային ակտիվության, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանում, գիտական հետազոտությունների ու փորձարարակոնստրուկտորական մշակումների արդյունավետության բարձրացում և գիտատար տեխնոլոգիաների զարգացում, ներգրավում զարգացման նորարարական ֆոնդերի ֆինանսավորման գործում.
անդամ պետությունների տարածքներում ինտեգրացիոն գործընթացների զարգացում՝ գիտության, արդյունաբերության և փոքր բիզնեսի սուբյեկտների մասնակցությամբ.
արդյունաբերական սարքավորումների սպասարկման և վերանորոգման տեխնոլոգիաների ոլորտում միջազգային փորձի օգտագործում՝ նոր մշակումներին արտասահմանյան առաջատար մասնագետներին ներգրավելու համար.
Եվրասիական տնտեսական միության՝ որպես բարձր տեխնոլոգիաների տարածքի և արագացված տեխնոլոգիական զարգացման գոտու կարգավիճակի ձևավորում և պահպանում։
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
անդամ պետությունների արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման մասով անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների, գիտության ոլորտի և կրթական հաստատությունների ջանքերի ու ռեսուրսների համակարգում.
արդյունաբերական սարքավորումների վերանորոգման որակապես նոր տեխնոլոգիաների ստեղծումն ապահովելու մասով գիտական և գիտակիրառական հետազոտությունների անցկացում.
վերանորոգման տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումը կազմակերպելու համակարգի կառուցում.
ազգային արդյունաբերական համալիրների փոխշահավետ նորարարական զարգացման խթանում, անդամ պետություններում իրավասությունների կենտրոնների ստեղծում, «ապագայի տնտեսության» ձևավորում, մշտական տեխնոլոգիական թարմացում, արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացում.
արդյունաբերական սարքավորումների սպասարկման և վերանորոգման ծառայությունների սպառողների փորձագիտական, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 17 հավելվածով՝
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրները՝
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ընդերքի համալիր յուրացման խնդիրների ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատություն (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի բաժանմունքի «Լեռնային գործի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատություն (ք. Եկատերինբուրգ, Ռուսաստանի Դաշնություն),
Ղազախստանի Կ. Սատպաևի անվան ազգային հետազոտական տեխնիկական համալսարան (ք. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),
Կարագանդայի պետական տեխնիկական համալսարան (ք. Կարագանդա, Ղազախստանի Հանրապետություն),
«Ղազախստանի Հանրապետության հանքային հումքի համալիր վերամշակման ազգային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկություն (ք. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),
Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Դ. Սերիկբաևի անվան Արևելա-Ղազախստանյան պետական տեխնիկական համալսարան» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Ուստ-Կամենոգորսկ, Ղազախստանի Հանրապետություն),
«Երկրաբանության գիտական արտադրական կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն (ք. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),
«ՆՊՕ Ցենտր» [НПО Центр] բաց բաժնետիրական ընկերություն ( քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն)։
2. Նպատակները՝
պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտում գիտատեխնիկական զարգացման առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կուտակման համակարգային աշխատանքի կատարում,
անդամ պետությունների ընդերքօգտագործման ոլորտում կիրառական խնդիրների համատեղ լուծման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գիտական ներուժի մոբիլիզացում,
նորարարական տեխնոլոգիաների մշակում,
անդամ պետությունների համագործակցության ոլորտում խոչընդոտների վերացում,
անդամ պետությունների լեռնարդյունաբերական գործունեության զարգացման գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կոոպերացիայի ապահովում, պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունավետության բարձրացում, ապագայի տնտեսության ձևավորում,
անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի մշտական տեխնոլոգիական թարմացում և գլոբալ մրցունակության բարձրացում։
3. Խնդիրները՝
անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի զարգացման համար առավել արդիական ընդհանուր խնդիրների հայտնաբերում,
անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի՝ արդիական խնդիրների լուծման համար նոր տեխնոլոգիաների պահանջմունքի որոշում,
անդամ պետությունների պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաների զարգացման մակարդակի գնահատում, օտարերկրյա անալոգների հետ այդ տեխնոլոգիաների համադրում,
պինդ օգտակար հանածոների և ածխաջրածինների արդյունահանման և վերամշակման ոլորտում առավել արդիական խնդիրների լուծման առավելագույնս արդյունավետ եղանակների առաջարկում,
նորարարական ոլորտում կատարող կոլեկտիվների համագործակցության և կոոպերացիոն գործընկերությունների ձևավորման շրջանակներում խորհրդատվական աշխատանքի կատարում և անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացում,
պինդ օգտակար հանածոների ռեսուրսների և պաշարների, համատեղ փորձաքննության, համատեղ նախագծերի կազմակերպում և անցկացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսավորման բյուջետային և արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավում,
կադրերի պատրաստման և վերապատրաստման, համատեղ լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների և կայանների ստեղծման, ինչպես նաև սեմինարների և համաժողովների անցկացման միջոցով անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացման աջակցություն,
անդամ պետությունների լեռնարդյունաբերական գործունեության լավագույն փորձի և գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների մասսայականացման միասնական տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծում։
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
վառելիքաէներգետիկ ռեսուրսների արդյունահանում և խորը վերամշակում,
լեռնաքիմիական հումքի արդյունահանում և խորը վերամշակում, երկաթային հանքաքարերի արդյունահանում և հարստացում,
գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում և հարստացում, ազնիվ մետաղների հանքաքարերի արդյունահանում և հարստացում,
հազվագյուտ հողերի հանքաքարերի արդյունահանում և խորը վերամշակում, պինդ օգտակար հանածոների մասով երկրաբանական-հետախուզական որոնումներ,
լեռնային մեքենաշինություն, լեռնարդյունաբերական գործունեության սպասարկում և տեղեկատվական ապահովում,
ընդերքօգտագործման տնտեսություն,
ռեսուրսների և պաշարների, լեռնարդյունաբերական նախագծերի փորձաքննություն,
նորարարական տեխնոլոգիաների տրանսֆեր, մտավոր սեփականության պաշտպանություն և արդյունավետ օգտագործում,
լեռնարդյունաբերական ճյուղի համար մասնագետների պատրաստում, վերապատրաստում և ատեստավորում։