ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 174 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետի իններորդ և տասներորդ պարբերությունների (սույն որոշման հավելված)։
Փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետի իններորդ և տասներորդ պարբերությունները (սույն որոշման հավելված) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 174 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգիչը (2-րդ հավելված) 090 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«091 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցութային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ընթացքում օգտագործելու համար նախատեսված ապրանքներ |
092 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի շրջանակներում պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ընթացքում օգտագործելու համար նախատեսված ապրանքներ»։ |
2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում
(7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժնում՝
«БГ» ծածկագրով դիրքում «վթարների, աղետների ու տարերային աղետների» բառերը փոխարինել «տարերային աղետների, վթարների կամ աղետների» բառերով.
«КМ» ծածկագրով դիրքում «սարքավորումների, այդ թվում՝ տվյալ սարքավորման՝ մատակարարվող կոմպլեկտի մեջ մտնող մեքենաների, մեխանիզմների, նյութերի» բառերը փոխարինել «սարքավորումների, այդ թվում՝ տվյալ սարքավորման՝ մատակարարվող կոմպլեկտի մեջ մտնող մեքենաների, մեխանիզմների, ինչպես նաև նյութերի» բառերով.
«УК» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում) այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերով սահմանված ժամկետների սահմաններում որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում ներմուծվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում՝ բացառությամբ «УФ» ծածկագրով սահմանված ազատման |
УК». |
«УФ» ծածկագրով դիրքում «Կազմակերպությունների» բառը հանել.
«ПМ» ծածկագրով դիրքը «իրավաբանական և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառով.
«ЧХ» ծածկագրով դիրքը հանել.
«СР» ծածկագրով դիրքում՝
««ВС» ծածկագրով դիրքում նշված» բառերը հանել. «արտոնության կիրառմամբ» բառերից առաջ ավելացնել ««ВС» ծածկագրով դիրքում նշված»» բառերը.
«ВТ» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Իրանի Իսլամական Հանրապետությունից ծագող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհում, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրին համապատասխան |
ИР». |
«КС» ծածկագրով դիրքում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» բառերը հանել.
բ) 2.1 ենթաբաժնում՝
«БГ» և «БТ» ծածկագրով դիրքերում «Միջազգային անհատույց օգնության կարգով ներմուծվող կամ արտահանվող ապրանքների» և «Միջազգային տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով ներմուծվող կամ արտահանվող ապրանքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բելառուսի Հանրապետություն որպես միջազգային անհատույց օգնություն ներմուծվող ապրանքների» և «Բելառուսի Հանրապետություն որպես միջազգային տեխնիկական օգնություն ներմուծվող ապրանքների» բառերով.
«КВ» ծածկագրով դիրքում «այն դեպքում, եթե դրանք ամբողջությամբ ազատվեն մաքսատուրքերով, հարկերով հարկվելուց» բառերը հանել.
«НС» ծածկագրով դիրքը հանել.
«РП» ծածկագրով դիրքը «որպես պաշար տեղափոխվող ապրանքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սարքավորումներ և դրանց պահեստային մասեր ներմուծող (արտահանող)՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների» բառերով.
«ПП» ծածկագրով դիրքը հանել.
«МД» ծածկագրով դիրքում «տեղափոխվող» բառը փոխարինել «նախատեսված» բառով.
«СБ» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վթարների, աղետների և տարերային աղետների հետևանքների վերացման նպատակներով Բելառուսի Հանրապետություն ներմուծվող և (կամ) Բելառուսի Հանրապետությունից արտահանվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսավճարների վճարումից ազատում |
СБ». |
գ) 2.3 ենթաբաժնի 2.3.1 կետում՝
«А» ծածկագրով դիրքը հանել.
«Г» ծածկագրով դիրքում «Օտարերկրյա անհատույց օգնության կարգով ստացվող» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետություն որպես օտարերկրյա անհատույց օգնություն ներմուծվող» բառերով.
«Т» ծածկագրով դիրքում «Միջազգային տեխնիկական օգնության հաշվին ձեռք բերված և (կամ) որպես այդպիսին ստացվող (ստացված)» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետություն որպես միջազգային տեխնիկական օգնություն ներմուծված» բառերով.
«У» ծածկագրով դիրքը հանել.
դ) 2.4 ենթաբաժնի 2.4.1 կետում՝
«БГ» ծածկագրով դիրքում «Օտարերկրյա անհատույց օգնության կարգով ստացվող» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետություն որպես միջազգային անհատույց օգնություն ներմուծվող» բառերով.
«БТ» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բելառուսի Հանրապետություն որպես միջազգային տեխնիկական օգնություն ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
БТ». |
«СС» ծածկագրով դիրքը հանել.
«НЭ» ծածկագրով դիրքը «օգտագործվող սարքավորումների» բառերից հետո լրացնել «,կոմպլեկտավորող տարրերի և դրանց պահեստամասերի» բառերով.
«ПТ» ծածկագրով դիրքում «(ներմուծված)» բառը հանել. «ПТ» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Գիտական նպատակներով և պետական սորտափորձարկման համար ներմուծվող սերմերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
СЦ». |
«ПД» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Պարենային և մանկական ապրանքներից տարբերվող ապրանքների համար ԱԱՀ-ի դրույքաչափի՝ 10 տոկոսի չափով կիրառում |
ТМ». |
«ЧН» ծածկագրով դիրքը հանել.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված)՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների կողմից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ТЗ |
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված և (կամ) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված անձանց կողմից Բելառուսի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
НУ». |
ե) 4.1 ենթաբաժնի 4.1.1 կետում՝
«ОИ» ծածկագրով դիրքը լրացնել «, որոնց ցանկը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից» բառերով.
«ЗП» ծածկագրով դիրքում «272-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությանը» բառերը փոխարինել «38-րդ գլխին» բառերով.
«НО» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող և արտահանման մաքսատուրքով չհարկվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսավճարների վճարումից ազատում |
ЭС». |
4.1.2 կետում՝
«ММ» ծածկագրով դիրքում «միջպետական հեռուստաընկերության» բառերը փոխարինել «միջպետական հեռուստառադիոընկերության» բառերով».
«МН» ծածկագրով դիրքում «ՉԺՀ» բառը փոխարինել «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության» բառերով.
զ) 4.2 ենթաբաժնի 4.2.1 կետում՝ «МЗ» ծածկագրով դիրքը հանել. ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող և ընդերքի տեղամասում ածխաջրածնային հումքի արդյունահանման գործունեություն իրականացնելու ընթացքում ստացված (արտադրված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի վճարումից ազատում |
НД |
Ռուսաստանի Դաշնության մայրցամաքային շելֆում և (կամ) Ռուսաստանի Դաշնության բացառիկ տնտեսական գոտում կամ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, ածխաջրածնային հումքի հետախուզման և արդյունահանման համար Կասպից ծովի հատակի ռուսաստանյան մասում (ռուսաստանյան սեկտորում) օգտագործվող նավերի, ինչպես նաև նշված աշխատանքներն իրականացնելիս օգտագործվող նյութատեխնիկական ապահովման նավերի և որոնողափրկարարական նավերի գործունեությունն ապահովելու համար Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող վառելիքի համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում |
ТЛ |
Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ միջազգային համագործակցության, ինչպես նաև տիեզերք տիեզերական ապարատներ բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման մասին համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների |
КС». |
է) 4.3 ենթաբաժնի 4.3.2 կետում «Ю» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝ |
|
«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող և Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և օտարերկրյա պետությունների այլ պաշտոնական ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական ու վարչատեխնիկական անձնակազմի անդամների և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամների կողմից անձնական օգտագործման համար նախատեսված ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում |
Д». |
ը) 5.2 ենթաբաժնի 5.2.1 կետում՝
«ДД» ծածկագրով դիրքը հանել.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի գոտի ձևավորող պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհում՝ մաքսատուրքի վճարումից ազատման ձևով |
ЭА». |
թ) 5.4 ենթաբաժնում «ВН» ծածկագրով դիրքը հանել.
ժ) 5.5 ենթաբաժնում՝
ենթաբաժնի անվանման մեջ և «ЭС» ծածկագրով դիրքում «վճարի» բառը փոխարինել «հարկի» բառով.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Բնապահպանական հարկի վճարման գծով արտոնություններ չեն հայցվում |
OO». |
ժա) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետում՝
«СБ» ծածկագրով դիրքը լրացնել «զինված հակամարտությունների» բառերով.
«МИ» ծածկագրով դիրքում «հաշմանդամների» բառը փոխարինել «առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց» բառերով.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«Սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտի մասին պայմանագրի համաձայն ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
30 |
Էլեկտրաէներգիայի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЭЭ |
Ղրղզստանի Հանրապետության պաշտպանունակության, ազգային անվտանգության և իրավակարգի ապահովման նպատակով պետական մարմինների և այն կազմակերպությունների կողմից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներկրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական գույքի, հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է Ղրղզստանի Հանրապետության պետական բյուջեից |
ВИ»։ |
3. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի 11-րդ բաժնում (8-րդ հավելված) 11003 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11003 |
Հայտարարատուի (մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի) կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթուղթ». |
11003 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«11004 |
Հայտարարատուի (մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի) կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագիր»։ |
4. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 2.6 ենթաբաժինը, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին ( 9-րդ հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Ռուսաստանի Դաշնության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի շրջանառության մասին օրենսդրությունը խախտելու համար դրամական վճարներ (տուգանքներ) |
7027 |
Ռուսաստանի Դաշնության՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման նկատմամբ պետական հսկողության մասին օրենսդրությունը խախտելու համար դրամական վճարներ (տուգանքներ) |
7028 |
Դաշնային սեփականություն համարվող անտառային տարածքներում Ռուսաստանի Դաշնության անտառային օրենսդրությունը խախտելու համար դրամական վճարներ (տուգանքներ) |
7029 |
Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված՝ առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումների համար դրամական վճարներ (տուգանքներ) |
7031»։ |
5. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման դեպքում օգտագործվող լրացուցիչ բնութագրիչների և պարամետրերի դասակարգչում (21-րդ հավելված) 117 և 118 ծածկագրերով դիրքերը հանել։
6. Աշխարհի երկրների դասակարգչում (22-րդ հավելված) «МК» ծածկագրով դիրքում «ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ» բառերով։