Գլխավոր տեղեկություն
Համար
N 649-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.10.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» հոկՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 649-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջ և տղամարդու ամուսնության պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ լուծելու համատեղ դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի հոկտեմբերի 2-ի

N 649-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջ և տղամարդու ամուսնության պետական գրանցման (այսուհետ՝ ամուսնության պետական գրանցում) համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

 2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Ամուսնության պետական գրանցման համար Էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ Դիմում) լրացվում է համաձայն Ձև 1-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ՝ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը՝ պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ՝ խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ-ով հարցման արդյունքում: Դիմողի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքումանհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից՝ ինքնաշխատ եղանակով:

3. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն:

Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում՝ առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել Դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը:

Դիմումը դիմումատուներից յուրաքանչյուրի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:

4. Դիմումը դիմումատուների կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումն համարվում է ընդունված :

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողների մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողների կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուների կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է ամուսնության ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված ամուսնության ակտային գրանցումից ձևավորվում է ամուսնության մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողների (ամուսինների) տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

7. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Ամուսնության մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:

8. Ամուսնության մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում՝ օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում ամուսնության ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:

 

Ձև 1

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ (ենք) գրանցել ամուսնությունը և տրամադրել ամուսնության վկայական։

Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ամուսնացող անձանց մասին տեղեկություններ

Ամուսնացող տղամարդ

1. Անունը

2. Հայրանունը

3. Ազգանունը

4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Լրացել է ___ տարին

5. Քաղաքացիությունը

6. Ազգությունը

7. Ծննդյան վայրը __________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

8. Բնակության վայրը __________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

9. Կրթությունը

10. Աշխատանքի վայրը ______________________
(Կազմակերպության անվանում, հասցեն)

11. Ընտանեկան դրություն
Ամուսնացած չեմ եղել
Ամուսնալուծված
Այրի

12. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

13. Հեռախոսահամար

14. Էլեկտրոնային փոստի հասցե ___________@

Ամուսնացող կին

15. Անունը

16. Հայրանունը

17. Ազգանունը

18. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Լրացել է ___ տարին

19. Քաղաքացիությունը

20. Ազգությունը

21. Ծննդյան վայրը
_________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

22. Բնակության վայրը __________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

23. Կրթությունը

24. Աշխատանքի վայրը
_______________________
(Կազմակերպության անվանում, հասցեն)

25. Ընտանեկան դրություն
Ամուսնացած չեմ եղել
Ամուսնալուծված
այրի

26. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

27. Հեռախոսահամար

28. Էլեկտրոնային փոստի հասցե ___________@

29. Ընդհանուր երեխայի (երեխաների) մասին տեղեկություններ

_____ __________ _____ ________ _______թ.
Անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ

_____ __________ _____ ________ _______թ.
Անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ __________ __________ հայտարարում եմ,
         
Անուն, ազգանուն
Ես՝ __________ __________ հայտարարում եմ.
         
 Անուն, ազգանուն

Դիմումը լրացնելու համար ներկայացված տեղեկությունները ճիշտ են:
Սուտ տեղեկություններ հաղորդելու համար
ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված ենք:
Ծանոթ ենք ամուսնության գրանցման պայմաններին և կարգին:
Փոխադարձաբար տեղեկացել ենք առողջական վիճակին և ընտանեկան դրությանը:
Որպես ապագա ամուսիններ ծանոթ ենք մեր փոխադարձ իրավունքներին և պարտականություններին:
Ամուսնության գրանցման համար արգելք չունենք:
Ամուսնության պետական գրանցումից հետո ցանկանում ենք կրել հետևյալ ազգանունները՝
______________________ ամուսին
______________________կին

Խնդրում ենք գրանցել մեր ամուսնությունը ____ ____________ ______________թ.
_______________

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր

30. Ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթեր (ամուսնացող անձի բացակայության դեպքում փաստաթղթի պատճեն).
31. Նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.
32. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ամուսնացող անձի լրացրած՝«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
33. Ամուսնացող անձի բացակայության դեպքում՝ ամուսնացող անձի կամքի արտահայտությունը՝ վավերացված օրենքով սահմանված կարգով
34. Ընդհանուր երեխայի ծննդի մասին վկայական
35. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ամուսնացող անձանց ստորագրություն

Փեսացու
_____________________
(Ստորագրություն)
____________________
(օր, ամիս, տարեթիվ)

Հարսնացու
_____________________
(Ստորագրություն)
____________________
(օր, ամիս, տարեթիվ)

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի հոկտեմբերի 2-ի

N 649-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ լուծելու մասին համատեղ (այսուհետ՝ ամուսնալուծության պետական գրանցում) դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

 2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Ամուսնալուծության պետական գրանցման Էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ Դիմում) լրացվում է համաձայն՝ Ձև 2-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ՝ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը՝ պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ՝ խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ -ով հարցման արդյունքում: Դիմողի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից:

3. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն: Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում՝ առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը: Դիմումը դիմումատուներից յուրաքանչյուրի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:

4. Դիմումը դիմողի և մյուս ամուսնու կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումը համարվում է ընդունված:

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողի մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողի կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է՝ որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուների կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է ամուսնալուծության ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված ամուսնալուծության ակտային գրանցումից ձևավորվում է ամուսնալուծության մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողների տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

7 Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Ամուսնալուծության մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:

8. Ամուսնալուծության մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում՝ օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում ամուսնալուծության ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:

 

Ձև 2

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ (ենք) գրանցել ամուսնալուծությունը և տրամադրել ամուսնալուծության

վկայական։

Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

Տեղեկություններ ամուսնալուծվողների մասին

Ամուսին

1. Անունը

2. Հայրանունը

3. Ազգանունը

4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

  Լրացել է ___ տարին

5. Ծննդյան վայրը
__________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

6. Բնակության վայրը
__________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

7. Քաղաքացիությունը

8. Ազգությունը՝ /դիմողի ցանկությամբ/

9. Կրթությունը (դիմողի ցանկությամբ)

10. Աշխատանքային վայրը (դիմողի ցանկությամբ)
_______________________
(Կազմակերպության անվանում, հասցեն)

 

11. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

12. Հեռախոսահամար

13. Էլեկտրոնային փոստի հասցե
___________@

Կին

14. Անունը

15. Հայրանունը

16. Ազգանունը

17. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Լրացել է ___ տարին

18. Ծննդյան վայրը
__________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

19. Բնակության վայրը
__________________________
(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

20. Քաղաքացիությունը

21. Ազգությունը՝ /դիմողի ցանկությամբ/

22. Կրթությունը (դիմողի ցանկությամբ)

23. Աշխատանքային վայրը
_______________________
(Կազմակերպության անվանում, հասցեն)

24. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

25. Հեռախոսահամար

26. Էլեկտրոնային փոստի հասցե
___________@

27. Ամուսնության պետական գրանցման մասին տեղեկություններ
______________________________ N____ _____ __________ ______________թ.
(գրանցող մարմնի անվանում, ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

28. Մինչև 18 տարեկան համատեղ երեխաների թվաքանակը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ __________ __________ հայտարարում եմ,
        
Անուն, ազգանուն

Ես՝ __________ __________ հայտարարում եմ.
        
Անուն, ազգանուն

Ծանոթ ենք ամուսնալուծության գրանցման պայմաններին և կարգին:

Դիմումը լրացնելու համար ներկայացված տեղեկությունները ճիշտ են:

Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված ենք:

Ամուսնալուծության պետական գրանցումից հետո ցանկանում ենք կրել հետևյալ ազգանունները՝

______________________ ամուսին

______________________կին

Խնդրում ենք գրանցել մեր ամուսնալուծությունը ____ ____________ ______________թ.

Խնդրում ենք կրճատել ամուսնալուծության պետական գրանցման ժամկետը ___________

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր

29. Ամուսնալուծվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.

30. Ամուսնալուծվող անձի բացակայության դեպքում՝ ամուսնացող անձի կամքի արտահայտությունը՝ վավերացված օրենքով սահմանված կարգով.

31.Ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.

32. Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը.

33.Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

Ամուսնալուծվող անձանց ստորագրություն

Տղամարդ
_________________ _______ ______ __________
(Ստորագրություն) (օր, ամիս, տարեթիվ )

Կին
____________________ _______ ______ __________
(Ստորագրություն) (օր, ամիս, տարեթիվ )

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2025 թվական: