Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 մայիսի 2019 թվականի

թիվ 87

քաղ. Մոսկվա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմը:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 161 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 280 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 184 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 141 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 81 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 6-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 197 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հոկտեմբերի 17-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 141 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 6-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 41 կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 մայիսի 21-ի

թիվ 87 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական կոմիտեի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Ավանեսյան Անահիտ Թորգոմի՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Ավետիսյան Գեորգի Ռաֆայելի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Բաբայան Ալբերտ Արթուրի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Բակունց Նունե Գրիգորի՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ

Վարդանյան Արմեն Ալբերտի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ապահովման մեթոդաբանության վարչության պետ

Դանիելյան Վահե Մաքսիմի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ

Մարգարյան Գայանե Կամոյի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ

Մկրտչյան Հովհաննես Ալբերտի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության տեսչության պետ

Նիկոյան Արթուր Գագիկի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի տեսչության պետ

Հովհաննիսյան Լուսինե Էդիկի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ

Սողոմոնյան Սամվել Ավետիսի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Խուրշուդյան Էդգար Տարոնի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Շիրվանյան Աշխեն Յուրիի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի՝ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Բարտաշևիչ Դմիտրի Պյոտրի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Բռիլո Իգոր Վյաչեսլավի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ

Գլուշչենկո Կիրիլ Իվանի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժության և պարենային վերահսկողության վարչության տնօրենի առաջին տեղակալ

Գռակուն Վլադիմիր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ

Ժուկովա Նատալյա Պավելի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ, Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Կոստյուկով Իգոր Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության ճարտարապետության և շինարարության նախարարի առաջին տեղակալ

Օսմոլա Իրինա Իվանի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Սամկին Իգոր Վիկտորի՝

Արդյունաբերողների և գործարարների հանրապետական միության նախագահի տեղակալ

Սվիդերսկի Գենադի Բրոնիսլավի՝

Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

Սկուրանովիչ Անժելա Լեոնիդի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկության գլխավոր բժիշկ

Սմիլգին Իվան Իվանի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության նախարարի տեղակալ, անասնաբուժության և պարենային վերահսկողության վարչության տնօրեն

Սիչիկ Սերգեյ Իվանի

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիգիենայի գիտագործնական կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն

Տատարիցկի Վալենտին Բոլեսլավի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ

Տրուխանովիչ Անատոլի Իվանի՝

«ԱԴԼ» ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Ձեռնարկատերերի բելառուսական միություն» հասարակական միավորման խորհրդի անդամ

Շվեց Ալեքսանդր Իոսիֆի՝

«Բելառուսի գիտաարդյունաբերական ասոցիացիա» հանրապետական հասարակական միավորման նախագահ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ամիրխանովա Երկեժան Մագաուինի՝

«Ղազախստանի ստանդարտացման և սերտիֆիկացման ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Բեկշին Ժանդարբեկ Մուխտարի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության պահպանության կոմիտեի նախագահ

Բոլգերտ Եվգենի Անդրեյի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Դոսումով Դանիյար Նուրժանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման վարչության ՄՄ և ԵԱՏՄ գործունեության հարցերով վարչության ղեկավար

Եսենեև Երբոլ Երկենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի կառավարող տնօրեն

Իսաևա Գուլմիրա Սուլթանբայի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար

Կաբդուլդանով Տուրսին Այտմուխամետուլի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ

Կալիև Բաուրժան Ռամազանի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի «Բույսերի կարանտինի հանրապետական կենտրոնի» պետական հաստատության ղեկավարի տեղակալ

Կիզայբաև Տասկին Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Անասնաբուժության ազգային ռեֆերենտային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն

Մարս Ալմաբեկ Մարսի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի նախագահի տեղակալ

Պերուաշև Ազատ Տուրլիբեկուլի՝

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի տնտեսական բարեփոխման և տարածաշրջանային զարգացման կոմիտեի անդամ

Սադվակասով Նուրկան Օլժաբայի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության պահպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Սբանով Նուռլան Բեկբոսինի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության արտադրական գործունեության մասով գլխավոր տնօրենի տեղակալ

Տայժանով Ժանիբեկ Ժումայի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Շակկալիև Արման Աբայի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահ

Շարիպով Դաուրեն Ժանատի՝

«Ղազախստանի չափագիտության ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Շարիպով Զեյնուլլա Ֆայզուլլայի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական, բուսասանիտարական և սննդամթերքի անվտանգության վարչության օրգանական արտադրանքի և տեխնիկական կանոնակարգման վարչության ղեկավար

Շույկեբաևա Ժազիրա Սաուլեբեկի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի տեխնիկական կանոնակարգման վարչության տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ադանբաև Բերդիմամատ Ադանբայի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ստանդարտացման և չափագիտության կենտրոնի տնօրեն

Ակմատալիև Միրբեկ Ակմատալիի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության, շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության պետական գործակալության տնօրենի տեղակալ

Ակմատով Նուրբեկ Տուրսունալիի՝

Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության և տարածքի պաշտպանության վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական և մանրէաբանական պաշտպանության և բժշկական ապահովության բաժնի պետ

Ալիշերով Էլդար Տուրալիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Բոտոև Աթամբեկ Բոտոյի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության սննդի վերամշակող արդյունաբերության բաժնի վարիչ

Ժումանալիև Բոլոտ Ասիլբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության բույսերի կարանտինի վարչության տնօրենի տեղակալ

Ժուսուև Բոլոտ Ամանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր էկոլոգիական և տեխնիկական անվտանգության գծով պետական տեսչության տնօրենի տեղակալ

Իսակով Կումարբեկ Սաալայի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժության և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչության տնօրենի տեղակալ

Իսակով Տոլո Բայդալիի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության վարչության տնօրեն

Մատեև Ազիզ Ուլարբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժության և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչության միջազգային համագործակցության և ԵԱՏՄ-ի հետ աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ

Նոգոյբաև Ժենիշբեկ Աշիմկուլի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարի տեղակալ

Սագինբաև Ժիրգալբեկ Կալմուրատի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Տաբալդիև Տիլեկ Կիլիչբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժության և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչության անասնաբուժական պետական վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ

Տարանչիևա Մադինա Յուսուֆի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Ղրղզստանի հավատարմագրման կենտրոնի տնօրենի տեղակալ

Չեչեյբաև Էրկին Մարատի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Շաբդանով Բակիտբեկ Կասմալիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Աբրամով Ալեքսեյ Վլադիմիրի՝

Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար

Բասով Անդրեյ Վիկտորի՝

«Շինարարությունում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման դաշնային կենտրոն» դաշնային ինքնավար հաստատության տնօրեն

Բելսկայա Ելենա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կարգավորիչ ազդեցության գնահատման վարչության տնօրենի տեղակալ

Բրագինա Իրինա Վիկտորի՝

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Վոլկով Դմիտրի Անատոլիի՝

Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարի տեղակալ

Դանկվերտ Սերգեյ Ալեքսեյի՝

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար

Իվանովա Նատալյա Նիկոլայի՝

Հավատարմագրման գծով դաշնային ծառայությանն առընթեր հանրային խորհրդին կից սննդամթերքի համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրված անձանց գործունեության հարցերով աշխատանքային խմբի անդամ

Լեբեդև Իվան Վյաչեսլավի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար

Լուժեցկի Ռուսլան Նիկոլայի՝

«Ռոսավտոտրանս» դաշնային բյուջետային հիմնարկի գլխավոր տնօրենի տեղակալ

Լուտոշկին Անդրեյ Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Մեզենցևա Օքսանա Վասիլիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Օրլով Միխայիլ Սերգեյի՝

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, ստատս-քարտուղար

Պեգով Դմիտրի Սերգեյի՝

«Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Պետրով Դմիտրի Յուլիի՝

Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնակատարի՝ սերտիֆիկացման, լիցենզավորման և տեխնիկական կանոնակարգման հարցերով ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հարցերով հանրային ներկայացուցիչ

Պոպովա Աննա Յուրիի՝

սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Սալագայ Օլեգ Օլեգի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ

Ստեպանով Ալեքսանդր Յուրիի՝

Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության քաղաքաշինական գործունեության և ճարտարապետության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Տեքսլեր Ալեքսեյ Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

Ֆերապոնտով Ալեքսեյ Վիկտորի՝

Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Խերսոնցև Ալեքսեյ Իգորի՝

Հավատարմագրման դաշնային ծառայության ղեկավար

Ցեմախովիչ Անդրեյ Անատոլիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրի կարգավորման և արտահանման աջակցման դեպարտամենտի տնօրեն

Ցիգանով Անդրեյ Գենադիի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ

Շիպով Սավվա Վիտալիի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2021, թիվ 6 ---------
15.09.2020, թիվ 124 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան