Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 86
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 մայիսի 2019 թվականի

թիվ 86

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Սահակյան Արփինե Էդիկի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Դուբրովսկայա Տատյանա Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի սակագնային կարգավորման և մաքսային վճարների գլխավոր վարչության պետի տեղակալ

Մացկևիչ Վադիմ Վիկտորի՝

Մաքսային հարաբերությունների հանրապետական միության նախագահ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Դոսումով Դանիյար Նուրժանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման վարչության ՄՄ և ԵվրԱզԷՍ գործունեության հարցերով վարչության ղեկավար

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության վարչության ղեկավար

Կանաշկինա Ելենա Անատոլիի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության ղեկավար

Ուրազբեկով Մախսատ Սաբիրժանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Տուրդալիև Ժապիբեկ Ալիմկուլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսային քաղաքականության վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վիսոցկայա Եվգենիա Միխայիլի՝

Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական տեղեկատվական-տեխնիկական մաքսային վարչության պետի տեղակալ

Իվին Վլադիմիր Վլադիմիրի՝

Դաշնային մաքսային ծառայության վերլուծական վարչության պետ

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Արտեմև Ալեքսեյ Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի տեղակալ

Բեյսենով Մարատ Ժումաժանի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հսկողության դեպարտամենտի տնօրեն

Ռախիմով Կուատ Ժենիսի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն

Սադվակասով Նուրկան Օլժաբայի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության նկատմամբ հսկողության կոմիտեի նախագահի տեղակալ

Սկիբա Վլադիմիր Յուրիի՝

Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական տեղեկատվական-տեխնիկական մաքսային վարչության պետի պաշտոնակատար

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Պլանինին, Մ.Կ. Աբդուալիևային և Ս.Տ. Սլամբեկովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան