ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 115-Ն |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման և Հավելվածի ամբողջ տեքստում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը՝ իր հոլովաձևերով փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
2) Հավելվածի 3-րդ կետի վերջին նախադասությունը հանել։
3) Հավելվածի 4-րդ կետում «երկու» բառը փոխարինել «վեց» բառով, «էլեկտրոնային էջում» բառերը ՝«պաշտոնական կայքէջում» բառերով և «յուրաքանչյուր վեց ամիսը» բառերը փոխարինել «տարին» բառով։
4) Հավելվածի 5-րդ կետում «Հանձնաժողովի նախագահի նշանակած անձը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժինը» բառերով։
5) Հավելվածի 6-րդ կետի
ա․ 1-ին նախադասությունում «գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով՝» բառերը փոխարինել «հայտ է ներկայացնում Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (այսուհետ՝ հայտ)՝ լրացնելով լրագրողների հավատարմագրում դաշտը՝» բառերով։
բ․ Հավելվածի 6-րդ կետի «դ» ենթակետում «հասցեները» բառից հետո լրացնել «(ինչպես նաև պաշտոնական կայքէջի և սոցիալական ցանցերի հասցեները)» բառերը և հանել «ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են)» բառերը։
6) Հավելվածի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
7) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8․Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով։»
8) Հավելվածի 10-րդ կետում «դիմումն» բառը փոխարինել «հայտը» բառերով (համապատասխան հոլովաձևերով), իսկ «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով։
9) Հավելվածի 11-րդ կետում «դիմումը» բառը փոխարինել «հայտը» բառերով։
10) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12․ Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ։»
11) Հավելվածի 13-րդ կետից հանել «Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով։» նախադասությունը, իսկ «մեկօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով։
12) Հավելվածի 14-րդ կետի 1-ին նախադասության «դիմումին» բառը փոխարինել «հայտին» բառերով և 14-րդ կետի 3-րդ պարբերության «դիմումը» բառը փոխարինել «հայտը» բառերով։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2025 թ. սեպտեմբերի 26 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|