Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 100
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 100

քաղ. Մոսկվա 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Եվգենի Անդրեյի Բոլգերտ՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիլբեկ ուուլի Աբայիլդա

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության սակագնային և գնային կարգավորման բաժնի վարիչ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Ռուստեմ Ռաֆայելի Այմետով՝

«Միասնական էներգետիկ համակարգի դաշնային ցանցային ընկերություն» հանրային բաժնետիրական ընկերության («ՄԷՀ ԴՑԸ» ՀԲԸ) հաճախորդների և շուկայի հետ փոխգործակցության դեպարտամենտի պետ

Կոնստանտին Վյաչեսլավի Ակսենով՝

««Սովետ Ռինկա» ոչ առևտրային գործընկերություն» ասոցիացիայի էլեկտրաէներգիայի առևտրի ուղեկցման դեպարտամենտի պետ

Սերգեյ Անատոլիի Դուդկին՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի կարգավորման վարչության պետի տեղակալ

Վիկտոր Նիկոլայի Կոլոտիևսկի՝

«Ինտեր ՌԱՕ» (ՀԲԸ «Ինտեր ՌԱՕ») հանրային բաժնետիրական ընկերության թրեյդինգի բլոկի «Եվրոպա» ուղղության ղեկավար

Անդրեյ Վյաչեսլավի Լոգատկին՝

«Ռուսաստանյան ցանցեր» (ՀԲԸ «Ռոսցանցեր») հանրային բաժնետիրական ընկերության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն

Անդրեյ Գեննադիի Մաքսիմով՝

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Յուրի Վլադիսլավի Մանևիչ՝

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ

Իվան Անատոլիի Պանասյուկ՝

«ՌՕՏԵԿ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Ալեքսանդրա Գենադիի Պանինա՝

«Ինտեր ՌԱՕ» (ՀԲԸ «Ինտեր ՌԱՕ») հանրային բաժնետիրական ընկերության թրեյդինգի բլոկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, վարչության անդամ

Յուլյա Վլադիմիրի Չերնոշտան՝

«Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր» բաժնետիրական ընկերության (ԲԸ «ԱՀԱ») իրավաբանական դեպարտամենտի պետի տեղակալ.

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Դմիտրի Ալեքսանդրի Աֆանասև՝

«Միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատոր» բաժնետիրական ընկերության («ՄԷՀ ՀՕ» ԲԸ) ՄԷՀ զարգացման հարցերով վարչության տնօրենի տեղակալ

Անդրեյ Վլադիմիրի Գաբով՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության՝ սակագների պետական կարգավորման և ենթակառուցվածքային բարեփոխումների դեպարտամենտի էլեկտրաէներգետիկայի զարգացման բաժնի պետ

Եգոր Բորիսի Գրինկևիչ՝

«ՆովաՎինդ» բաժնետիրական ընկերության տեխնիկական և նորմատիվ կարգավորման զարգացման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ

Ալեքսանդր Սերգեյի Դրիգա՝

«ՍԱԷԸ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Յ.Կ. Յակուպբաևային, Մ.Մ. Այդարովային, Բ.Ի. Ասանբաևին, Դ.Վ. Բերդնիկովին, Ռ.Ն. Բերդնիկովին, Յու.Ա. Բորիսովին, Ե.Վ. Վորոնովային, Ն.Վ. Կոնդակովին, Վ.Մ. Կրավչենկոյին, Մ.Վ. Լիֆշիցին, Ե.Ա. Օլխովիչին, Ն.Գ. Պոլեշչուկին, Պ.Ա. Սիպլիվեցին և Կ.Վ. Ցուրկանին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան