ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հունվարի 2019 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տեխնոլոգիական առաջնահերթ հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 6 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող
1. 2-րդ կետում «15» թիվը փոխարինել «16» թվով։
2. Նշված կարգադրության թիվ 1 հավելվածում՝
ա) առաջին սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ դիրքով՝ «12. Էներգետիկա».
բ) երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ դիրքով՝
«15. Էներգետիկա և էլեկտրիֆիկացում»:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 16 հավելված՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 16 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 որոշման |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Էներգետիկա և էլեկտրիֆիկացում» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրներ՝
««ՄԷԻ» ազգային հետազոտական համալսարան» դաշնային պետական բյուջետային բարձրագույն կրթության ուսումնական հաստատություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն).
Բելառուսի ազգային տեխնիկական համալսարան (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).
«Սոկոլով-Սարբայի հանքահարստացնող արտադրական միավորում» բաժնետիրական ընկերություն (քաղ. Ռուդնի, Ղազախստանի Հանրապետություն).
«Ռուդնիի ինդուստրիալ ինստիտուտ» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետություն (քաղ. Ռուդնի, Ղազախստանի Հանրապետություն).
«Ս. Տորայգիրովի անվան Պավլոդարի պետական համալսարան» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Պավլոդար, Ղազախստանի Հանրապետություն).
«EcoWatt» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն).
Ի. Ռազզակովի անվան Ղրղզստանի պետական տեխնիկական համալսարան (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն).
Վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության զարգացման կենտրոն (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն).
«ԳՐՈՍՍՄԱՆՆ ՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (քաղ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն):
2. Նպատակները՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ կազմակերպությունների արդյունավետ փոխգործակցության ապահովում՝ սպառողներին էներգետիկ պաշարներով ապահովելու, դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և շրջակա միջավայրի վրա էներգետիկ օբյեկտների բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով.
անդամ պետություններում ավանդական և վերականգնվող էներգապաշարների արտադրության, փոխակերպման, հաղորդման, բաշխման և սպառման էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում ու առևտրականացում:
3. Խնդիրները՝
էներգետիկայի ոլորտում ազգային և համաշխարհային առաջատար ձեռքբերումների վերլուծության համակարգային աշխատանքի կազմակերպում.
անդամ պետությունների տնտեսության իրական հատվածների՝ նոր էներգետիկական տեխնոլոգիաների պահանջմունքների որոշում.
անդամ պետությունների գիտական ներուժի և գործարար համայնքի ներկայացուցիչների ներգրավում՝ նորարարական արդյունքների և տեխնոլոգիաների մասով կիրառական խնդիրների համատեղ լուծման, արդյունաբերական արտադրության մեջ դրանց ներդրման համար.
անդամ պետություններում և երրորդ երկրներում կիրառվող էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործման լավագույն ձեռքբերումների և հասանելի տեխնոլոգիաների բացահայտում, անդամ պետությունների տարածքներում գիտատեխնիկական համատեղ գիտատեխնիկական գերակա նախագծերի որոնում և զարգացմանը աջակցություն:
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
էներգետիկական մեքենաշինություն.
արդյունավետ ջերմավորում, կոգեներացում և տրիգեներացում, կենտրոնացված և ապակենտրոնացված ջերմամատակարարում.
էլեկտրիֆիկացում՝ էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում,
ռելեային պաշտպանություն և կորուստների նվազեցման ավտոմատիկա, ավտոմատացում, էլեկտրական էներգիայի որակի բարձրացում.
«խելացի էլեկտրական ցանցեր», այդ թվում՝ ցանցում տարբեր աղբյուրների՝ ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրների զուգահեռ աշխատանքի հնարավորություն ապահովող.
բաշխված գեներացում, ներառյալ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրները.
վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում հեռավոր սպառողների էներգամատակարարման համար։