Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 874-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի N 615-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վարդան Կոստանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Արեն Մկրտչյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան