Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

29 հունվարի 2019 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ «Ալմաստների, սուտակների, շափյուղաների, զմրուխտների, ալեքսանդրիտների առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 29-ի թիվ 14 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝

կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 29-ի

թիվ 4 հանձնարարականի

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումների VI հատորում կատարվող

71-րդ խմբում՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 1 և 7103 10 0009» ստորաենթադիրքերի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«7103 10 000 1՝

Չմշակված կամ պարզապես սղոցած կամ

7103 10 000 8

կոպիտ մշակման ենթարկված

 

Տե՛ս 7103 10 ենթադիրքի պարզաբանումները։ Տվյալ ստորաենթադիրքերում չեն ներառվում որպես երկրորդ կամ երրորդ օրինակներ պատրաստված քարերը (դիրքեր 7103 91 000 1, 7103 91 000 2, 7103 91 000 3, 7103 99 000 1, 7103 99 000 2 կամ 7103 99 000 8)։».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7103 91 000 0-7103 99 000 9 դիրքերի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7103 91 000 1՝

Այլ եղանակներով մշակված

7103 99 000 8

 
 

Տե՛ս 7103 91 և 7103 99 ենթադիրքերի պարզաբանումները։ Որպես երկրորդ կամ երրորդ օրինակներ պատրաստված քարերը դրանք քարեր են, որոնք ստացվել են մի քարը (երկրորդ կամ երրորդ օրինակի վերին հատված) և մեկ կամ երկու այլ քարեր (որպես կանոն՝ ավելի ցածր որակի) դնելով այլ տեսակի նյութի վրա (օրինակ՝ վերականգնված քարեր կամ ապակի)։

 

Ինչ վերաբերում է «այլ եղանակներով մշակված» չհամարվող քարերին (տվյալ դիրքերում դասակարգման նպատակների համար), ինչպես նաև 90-րդ կամ 91-րդ խմբում ներառված քարերին, նույնիսկ եթե դրանք ագուցարանի մեջ դրված կամ ամրացված չեն, ապա տե՛ս 7103 ապրանքային դիրքի պարզաբանումները, երրորդ և հինգերորդ պարբերությունները։

 

Կոպիտ մշակման ենթարկված քարերը (սովորաբար «նախապատրաստուկներ» անվանվող) ներառվում են 7103 10 000 1-7103 10 000 8 ստորաենթադիրքերում։».

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7103 91 000 0 ենթադիրքերի պարզաբանումներում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 91 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 91 000 1-7103 91 000 3» ծածկագրերով.

դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7104 10 000 0 ենթադիրքի պարզաբանումների «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) պյեզոէլեկտրական բյուրեղներ՝ պատրաստված արհեստական քարերից՝ բացառությամբ կվարցի (ստորաենթադիրք 7104 20 000 8 կամ 7104 90 000 8).».

ե) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7104 20 000 1 և 7104 20 000 9 ստորաենթադիրքերի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7104 20 000 1՝

այլ՝ չմշակված կամ պարզապես սղոցած

7104 20 000 8

կամ կոպիտ մշակման ենթարկված

 

Կիրառելի են 7103 10 000 1-7103 10 000 8 ստորաենթադիրքերի պարզաբանումները՝ համապատասխան փոփոխություններ կատարելիս։».

զ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7104 90 000 1 և 7104 90 000 9 ստորաենթադիրքերի պարզաբանումներում «7104 90 000 1 և 7104 90 000 9» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7104 90 000 1-7104 90 000 8» ծածկագրերով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան