ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ 12 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումներում կատարվող
1. II հատորում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 29-րդ խմբի պարզաբանումներում, ըստ դեղամիջոցի տեսակի այբբենական կարգով ներկայացված՝ դեղորայքային թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկի II բաժնում
«d-9-Տետրահիդրոկաննաբինոլ» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«d-9-Տետրահիդրոկաննաբինոլ |
2932 95 |
1972-08-3 |
2»: |
2. V հատորում՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9027 ապրանքային դիրքի պարզաբանումները լրացնել հետևյալ բովանդակությամբ (33) կետով
«(33) in vitro ախտորոշման համար նախատեսված՝ բժշկական լաբորատորիաներում օգտագործվող սարքեր և ապարատուրա:».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9031 41 ենթադիրքի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Տվյալ ենթադիրքում նաև ընդգրկվում են ինտեգրալ սխեմաների ստուգման համար նախատեսված օպտիկական սարքերն ու սարքվածքները և ինտեգրալ սխեմաների արտադրության ժամանակ օգտագործվող ֆոտոդիմակների կամ ֆոտոշաբլոնների ստուգման համար նախատեսված օպտիկական սարքերն ու սարքվածքները:»: