ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 161 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Նիկոյան Նունե՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանրէաբանական խմբի ղեկավար |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Սուբցելսկայա Իրինա Զինովիի՝ |
«Բելառուսի պետական անասնաբուժական կենտրոն» պետական հիմնարկի դեղաբանական պատրաստուկների հսկողության բաժնի պետ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Իդրիսովա Կարլիգաշ Սադիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի գլխավոր փորձագետ |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Ռոմանով Ֆիլիպ Ալեքսանդրի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության դեղամիջոցների շրջանառության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն. |
բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի անդամների նոր պաշտոնները՝
|
Մարչենկո Սերգեյ Իգորի՝ |
Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն |
|
Դերյաբին Պավել Նիկոլայի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի in vitro-ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակների փորձաքննության հարցերով խմբի գլխավոր փորձագետ-համակարգող |
|
Մոլոկովա Գալինա Միխայիլի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի գլխավոր փորձագետ |
|
Սատիբալդիևա Ժաննատ Աբենի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի in vitro-ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակների փորձաքննության հարցերով խմբի գլխավոր փորձագետ |
|
Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի ղեկավար |
|
Ուրազբաևա Դինարա Չիմբուլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ալմաթի քաղաքի տարածքային մասնաճյուղի կենսաբանական փորձարկումների լաբորատորիաների վարիչ, փորձարկման լաբորատորիաներ ունեցող կենտրոնի տնօրենի տեղակալ |
|
Շոկուբասով Վալիխան Բայալիի՝ |
Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ |
|
Ցինդիմեև Արսալան Գարմայի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական. |
գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Բ. Ենոքյանին, Ա.Կ. Լյախովսկուն, Ս.Ա. Աբիլկաևային և Ի.Գ. Օսիպովային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|