ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
30 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումներում կատարվող
1. I հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1211 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ «Տվյալ ապրանքային դիրքում չեն ընդգրկվում նաև հետևյալ մթերքները, որոնք օգտագործվում են կա՛մ անմիջապես ըմպելիքների բուրավետացման համար, կա՛մ ըմպելիքների արտադրության համար լուծամզվածքների պատրաստման համար՝
ա) տվյալ ապրանքային դիրքում նշված բույսերի տարբեր տեսակներից կամ բույսերի մասերից բաղկացած խառնուրդները (2106 ապրանքային դիրք).
բ) տվյալ ապրանքային դիրքում նշված բույսերի կամ բույսերի մասերի խառնուրդներն այն բուսական մթերքների հետ, որոնք ընդգրկված են այլ խմբերում (օրինակ՝ 07, 09, 11 խմբեր) (09 խումբ կամ 2106 ապրանքային դիրք):» բառերը փոխարինել հետևյալ բառերով՝
«Տվյալ ապրանքային դիրքում չեն ընդգրկվում նաև՝
ա) տվյալ ապրանքային դիրքում նշված բույսերի տարբեր տեսակներից կամ բույսերի մասերից բաղկացած խառնուրդները, որոնք օգտագործվում են որպես սոուսների համեմանյութեր (2103 ապրանքային դիրք).
բ) հետևյալ մթերքները, որոնք օգտագործվում են կա՛մ անմիջապես ըմպելիքների բուրավետացման համար, կա՛մ ըմպելիքների արտադրության համար լուծամզվածքների պատրաստման համար՝
(i) տվյալ ապրանքային դիրքում նշված բույսերի տարբեր տեսակներից կամ բույսերի մասերից բաղկացած խառնուրդները (2106 ապրանքային դիրք). և
(ii) տվյալ ապրանքային դիրքում նշված բույսերի կամ բույսերի մասերի խառնուրդներն այն բուսական մթերքների հետ, որոնք ընդգրկված են այլ խմբերում (օրինակ՝ 07, 09, 11 խմբեր) (09 խումբ կամ 2106 ապրանքային դիրք):».
2) 2103 ապրանքային դիրքի պարզաբանումների (Ա) մասի հինգերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են նաև 1211 ապրանքային դիրքում նշված բույսերի կամ բույսերի մասերի խառնուրդները, որոնք օգտագործվում են որպես սոուսների համեմանյութեր:»:
2. V հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9030 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9030 ապրանքային դիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումների հայտնաբերման կամ չափման համար (+)։».
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9030 82 ենթադիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարզաբանումով՝
«Ենթադիրքի պարզաբանում.
9030 82 ենթադիրք
Տվյալ ենթադիրքում ընդգրկվում են նաև սարքեր և ապարատուրա՝ ինտեգրալային սխեմաների չափումների կամ հսկման համար:».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9031 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝ «Ենթադիրքի պարզաբանում.» բառերը փոխարինել «Ենթադիրքերի պարզաբանումներ.» բառերով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9031 49 ենթադիրքի պարզաբանումից առաջ ընդգրկել հետևյալ բովանդակությամբ ենթադիրքի նոր պարզաբանում՝
«9031 41 ենթադիրք
Տվյալ ենթադիրքում ընդգրկվում են նաև օպտիկական սարքեր և սարքվածքներ՝ ինտեգրալային սխեմաների ստուգման համար:»: