ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24ի թիվ 12 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումներում կատարվող
1. 1-ին հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 02 խմբի պարզաբանումների ընդհանուր դրույթների երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ խմբում չեն ընդգրկվում միսը և մսային ենթամթերքը, որոնք պիտանի կամ համապատասխան չեն սննդի մեջ օգտագործելու համար (0511 ապրանքային դիրք): Նաև չեն ընդգրկվում մանր և խոշոր աղացվածքի ալյուրն ու մսից կամ մսային ենթամթերքից հատիկները (գրանուլները), որոնք պիտանի կամ համապատասխան չեն սննդի մեջ օգտագործելու համար (2301 ապրանքային դիրք):».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1302 ապրանքային դիրքի պարզաբանումների «Ա» մասում՝
առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են բուսական հյութերը (բուսական մթերքներ, որոնք սովորաբար ստացվում են բնական քրտնաթորման կամ մակաճեղքման եղանակով) և լուծամզուքները (բուսական մթերքներ, որոնք առաջացել են բուսական ելանյութից՝ լուծիչների օգնությամբ)՝ պայմանով, որ դրանք նշված չեն կամ ընդգրկված չեն Անվանացանկի ավելի յուրահատուկ ապրանքային դիրքերում (տե՛ս տվյալ դիրքի պարզաբանումների «Ա» մասի վերջում բացառությունների ցանկը):».
21-րդ կետից հետո առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հյութերը սովորաբար լինում են խտացրած կամ պինդ: Լուծամզուքները կարող են լինել հեղուկ, մածուկանման կամ պինդ ձևով: «Թուրմերը» լուծամզուքներ են, որոնք լուծված են այն սպիրտի մեջ, որի օգնությամբ դրանք առանձնացվում են: Այսպես կոչված «հեղուկ լուծամզուքները» լուծամզվածքի լուծույթներ են, օրինակ՝ սպիրտի, գլիցերինի կամ հանքային յուղի մեջ: Թուրմերը և հեղուկ լուծամզուքները սովորաբար ստանդարտացված են (օրինակ՝ պիրետրումի լուծամզուքը կարող է լինել ստանդարտացված հանքային յուղեր ավելացնելու միջոցով՝ պիրետրինների ստանդարտ պարունակությամբ (օրինակ՝ 2%, 20% կամ 25%) առևտրային սորտեր ստանալու համար): Պինդ լուծամզուքներն ստանում են լուծիչի գոլորշացման եղանակով: Որոշ լուծամզուքներում ավելացնում են իներտ նյութեր՝ դրանց փոշի դարձնելը դյուրացնելու (օրինակ՝ բելլադոննայի լուծամզուքի մեջ ավելացնում են արաբական խեժի փոշի) կամ ստանդարտ դոզավորում ստանալու համար (օրինակ՝ ափիոնի մեջ ավելացնում են որոշակի քանակությամբ օսլա՝ մորֆինի հայտնի չափաբաժին պարունակող մթերք ստանալու համար): Այդպիսի նյութերի ավելացումը չի ազդում այդ պինդ լուծամզուքները տվյալ ապրանքային դիրքում ընդգրկելու վրա: Ընդ որում, սակայն, լուծամզուքները չեն կարող ենթարկվել լուծամզման լրացուցիչ ցիկլերի կամ մաքրման այնպիսի գործընթացների, ինչպիսիք են քրոմատագրական մաքրումը, որոնք որոշակի միացությունների կամ միացությունների դասերի կոնցենտրացիան ավելացնում կամ պակասացնում են մինչև այն աստիճան, որին անհնար է հասնել բացառապես լուծիչով սկզբնական լուծամզմամբ:».
21-րդ կետից հետո երրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքի բուսական հյութերը և լուծամզուքները սովորաբար տարբեր մթերքների արտադրության համար հումք են: Դրանք չեն ընդգրկվում տվյալ ապրանքային դիրքում, եթե դրանց այլ նյութեր ավելացնելու արդյունքում դրանք ձեռք են բերում պատրաստի սննդամթերքի, դեղապատրաստուկների և այլնի հատկություններ: Դրանք նաև չեն ընդգրկվում տվյալ ապրանքային դիրքում, եթե խիստ զտված կամ մաքրված են, օրինակ՝ քրոմատագրական մաքրման, ուլտրաֆիլտրման կամ լուծամզման լրացուցիչ ցիկլերի օգնությամբ (օրինակ՝ հեղուկ-հեղուկային լուծամզում)՝ սկզբնական լուծահանումից հետո:».
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1515 ապրանքային դիրքի պարզաբանումների 2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2) Եգիպտացորենի ձեթ, որն ստանում են եգիպտացորենի հատիկից, լիպիդների մեծամասնությունը (մոտ 80%) պարունակվում է սաղմում: Հում ձեթն ունի լայն կիրառություն արդյունաբերության մեջ, օրինակ՝ օճառի, քսանյութերի արտադրության մեջ, կաշվի մշակման և այլնի ժամանակ: Զտված ձեթը սննդային է և օգտագործվում է խոհարարության, հաց թխելու ժամանակ, այլ սննդային յուղերի հետ խառնուրդներում և այլնի մեջ: Եգիպտացորենի ձեթը համարվում է կիսաչորացող:».
4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1802 ապրանքային դիրքի պարզաբանումների 3-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով
«3) Կակաո-փոշի, որն ստացվում է տեսակավորման մեքենաներում կեղևի մաքրման արդյունքում. սովորաբար այդ մթերքում յուղի բավականին բարձր պարունակությունը լուծամզման համար տնտեսապես ձեռնտու է:».
5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1806 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
«Ենթադիրքի պարզաբանում:» բառերը փոխարինել «Ենթադիրքերի պարզաբանումներ:» բառերով
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1806 31 ենթադիրքի պարզաբանումից առաջ ընդգրկել հետևյալ բովանդակությամբ ենթադիրքի նոր պարզաբանում՝
«1806 20 ենթադիրք
«Նույնանման այլ տեսքով» ներկայացված ապրանքներն ընդգրկվում են 1806 20 ենթադիրքում, եթե ունեն դեղահատերի, հատիկների, կլորակների, կաթիլների, գնդերի, չիպսերի, փաթիլների, ցանվածքի, տաշեղի և համանման ձևեր: Տվյալ ենթադիրքի ապրանքները սովորաբար նախատեսված են շոկոլադե արտադրատեսակների, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, պաղպաղակի և այլնի արտադրության համար, կամ օգտագործվում են դեկորատիվ նպատակներով:»
6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2009 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքի մրգային և բանջարեղենային հյութերը սովորաբար ստանում են մեխանիկական բացման կամ թարմ, առողջ և հասած մրգերի կամ բանջարեղենի մամլման միջոցով: Հյութերը քամել կարելի է (ինչպես ցիտրուսային պտուղների հյութերի դեպքում) մեխանիկական "լուծամզիչով", որն աշխատում է նույն սկզբունքով, ինչ սկզբունքով աշխատում է լիմոնի համար նախատեսված կենցաղային հյութաքամիչը, կամ մամլմամբ, որին կարող է նախորդել կամ ճզմումը, կամ մանրումը (մասնավորապես խնձորների համար), կամ սառը կամ տաք ջրով, կամ գոլորշով մշակումը (օրինակ, լոլիկների, սև հաղարջի, ինչպես նաև այնպիսի բանջարեղենի, ինչպիսիք են գազարը և նեխուրը): Տվյալ ապրանքային խմբի հյութերը ներառում են նաև կոկոսի ջուր:».
«ա» կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «ա» կետով՝
««ա» պարզեցման, որ հյութն առանձնացվի պինդ խառնուրդների մեծ մասից՝ պարզեցնող նյութերի (ժելատին, ալբումին, ինֆուզորային հող և այլն) կամ ֆերմենտների օգնությամբ, կենտրոնախուսմամբ կամ ուլտրաֆիլտրմամբ, որն օգտագործվում է նաև մթերքների մանրէազերծման համար.».
«բ» կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «բ» կետով՝
««բ» ֆիլտրման, հաճախ՝ ֆիլտրման սալերի օգնությամբ, որոնք երեսպատվել են կիզելգուրով, ցելյուլոզայով և այլնով.».
7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2104 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
«Ա» մասի 2–րդ կետից հետո առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այդ մթերքները սովորաբար հիմնվում են բուսական ծագման մթերքների (բանջարեղեն, ալյուր, օսլա, տապիոկ, մակարոնային արտադրատեսակներ, բրինձ, բույսերի հիման վրա լուծամզուքներ և այլն), մսի, մսային լուծամզուքների, ճարպի, ձկների, խեցգետնակերպերի, կակղամորթների և այլ ջրային անողնաշարավորների, պեպտոնների, ամինաթթուների կամ խմորասնկերի լուծամզուքի վրա: Դրանք կարող են նաև պարունակել աղի բավարար քանակություն:».
«ե» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «ե» բացառությամբ.
«ե) 2004 կամ 2005 ապրանքային դիրքի պահածոյացված բանջարեղեն, այդ թվում՝ բանջարեղենային խառնուրդներ («լապշայի» տեսքով կտրատված (ժուլյեններ), աղցաններ և այլն), նույնիսկ եթե դրանք երբեմն օգտագործվում են ապուրների պատրաստման համար.».
8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
«Ա» մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր «Բ» մաս՝
«Բ) Ոչ ալկոհոլային գարեջուր:
Այդ կատեգորիային են դասվում՝
1) ածիկի գարեջուրը, որի մեջ սպիրտի կոնցենտրացիան նվազեցվել է մինչև 0,5 ծավ.% կամ դրանից պակաս.
2) կոճապղպեղի գարեջուր և խոտի գարեջուր, որոնց մեջ սպիրտի կոնցենտրացիան չի գերազանցում 0,5 ծավ. %-ը:
3) գարեջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների (օրինակ՝ լիմոնադ) խառնուրդներ, որոնց մեջ սպիրտի կոնցենտրացիան չի գերազանցում 0,5 ծավ. %-ը:
գոյություն ունեցող «Բ» մասի անվանումը փոխարինել «Գ» մասով.
9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Գարեջուր՝ հեղուկի (քաղցուի) խմորման միջոցով ստացվող ալկոհոլային ըմպելիք, որն ստացվել է ածիկացված հատիկից (հաճախ գարուց կամ ցորենից), ջրից և (սովորաբար) գայլուկից: Հեղուկի (քաղցուի) պատրաստման համար կարող է օգտագործվել չածիկացված հատիկի որոշակի քանակություն (օրինակ՝ եգիպտացորեն կամ բրինձ): Գայլուկի ավելացումն ըմպելիքին տալիս է դառնավուն համ և բույր, բարելավում է դրա պահպանելիությունը: Խմորման ժամանակ երբեմն ավելացնում են բալ կամ այլ համաբուրավետիչ նյութեր:».
10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2712 ապրանքային դիրքի պարզաբանումների «Ա» մասի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային խմբում ներառելու համար նավթային վազելինը պետք է ունենա պտտվող ջերմաչափի մեթոդով (ISO 2207 մեթոդը համարժեք է ASTM D 938 մեթոդին) որոշվող սառեցման ջերմաստիճան՝ 30 °С-ից ոչ պակաս, խտությունը 70 °С-ի դեպքում՝ 0,942 գ/սմ3-ից պակաս, ISO 2137 մեթոդով (համարժեք է ASTM D 217 մեթոդին) որոշված՝ խառնված վազելինի կոնով ներթափանցման մեծությունը 25 °С-ի դեպքում՝ 350-ից պակաս, ISO 2137 մեթոդով (համարժեք է ASTM D 937 մեթոդին) որոշված՝ կոնով ներթափանցման մեծությունը 25 °С-ի դեպքում՝ ոչ պակաս 80-ից:»:
2. 2-րդ հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2909 ապրանքային դիրքի պարզաբանումների «Դ» մասի առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Դրանք ROOH, ROOR1 տիպերի միացություններ են, որոնցում R-ն և R1-ն համարվում են օրգանական ռադիկալներ:
Օրինակներ են էթիլհիդրոպերօքսիդը և դիէթիլպերօքսիդը:».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2937 ապրանքային դիրքի պարզաբանումների «Գ» մասի
1-ին կետի «գ» ենթակետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝
«գ) տիլսուպրոստ(INN): Պրոստագլանդինի անալոգը, որում թթվածնի և ածխածնի ատոմները փոխարինվել են ազոտի և ծծմբի ատոմներով՝ փակ ցիկլում: Սինթետիկ պրոստագլանդին և պրոստագլանդինի ընկալիչի ագոնիստ:».
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2939 ապրանքային դիրքի պարզաբանումների «Թ» մասում՝
1-ին կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով՝
«1) Սնկերի ալկալոիդներ. Վիրիդիկատին* (Penicillium viridicatum). Ռուգուլովազին A (penicillium alkaloid), սպորիդեսմին A (տոքսին, որը կենդանիների շրջանում առաջացնում է պիտոմիկոտոքսիկոզ). ցիտոխալազին B. տելեոցիդին B4 (ուռուցքային աճի ինդոլային ալկալոիդային խթանիչ). պենիտրեմ D (տրեմորգենային միկոտոքսին), ռոկեֆորտին (կապույտ պանիր):».
2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2) Կենդանիների ալկալոիդներ. Գիստրիոնիկոտոքսին* (Հարավամերիկյան թունավոր ծառ մագլցող գորտի սպիրոպիպերիդին). սամանդրին. էպիբատիդին. կաստորամին և մուսկոպիրիդին (ստացված մուշկի եղնիկի (կաբարգայի) և կանադական կուղբի գեղձերից):».
3-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3) Միջատների ալկալոիդներ. Յոթկետանի զատիկի կոկցինելլին* (Subcoccinella septempunctata). 2-իզոպրոպիլ-3-մետօքսիպիրազին (ասիական բազմերանգ զատիկից (Harmonia axyridis)). դանաիդոն («African Monarch» թիթեռի ֆերոմոն). գլոմերին (եվրոպական հազարոտնիկից). էպիլախնեն (մեքսիկական զատիկից). 24-կետանի զատիկի {Subcoccinella vigintiquatuorpunctata) պոլիաազամակրոլիդ:».
4) «29-րդ խմբի պարզաբանումներում նկարագրված որոշ քիմիական միացությունների կառուցվածքային բանաձևերը» աղյուսակում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2920 ապրանքային դիրքի «Բ» տողը և դիմեթիլֆոսֆիտի նկարագրությամբ տողը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տողերով՝
(2920) |
«Բ» |
Ֆոսֆիտի բարդ եթերներ և դրանց աղերը |
|||
Դիմեթիլֆոսֆիտ |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2931 ապրանքային դիրքի 3-րդ տողը և դիմեթիլմեթիլֆոսֆոնատի նկարագրությամբ տողը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տողերով՝
(3) |
Ֆոսֆորօրգանական միացություններ |
С-Р կապով միացություններ | |||
«ա» |
Դիմեթիլմեթիլֆոսֆոնատ |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2939 ապրանքային դիրքի նկարագրությամբ տողը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տողով՝
2939 |
Ալկալոիդներ՝ բնական |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2939 ապրանքային դիրքի «Թ» տողը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տողերով՝
ՈՉ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՅԼ ԱԼԿԱԼՈԻԴՆԵՐ |
«Թ» |
Վիրիդիկատին (սնկային), |
| |||||
վիրիդիկատին |
գիստրիոնիկոտոքսին | ||||||
| |||||||
կոկցինելլին |
վարացին |
պրոցիանին |
5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3304 ապրանքային դիրքի պարզաբանումներում «բ» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «բ» և «գ» բացառություններով՝
«բ) դեզոդորանտներ` ոտքերի համար և միջոցներ՝ եղունգների կամ կենդանիների ճանկերի մշակման համար (3307 ապրանքային դիրք).
գ) արհեստական եղունգներ (3926 ապրանքային դիրքի պլաստմասսաներից, այլ նյութերից, որոնք դասակարգվում են այն նյութին համապատասխան, որից դրանք պատրաստվել են):».
6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3603 ապրանքային դիրքի պարզաբանումներում «Ա»-«Դ» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «Ա» և «Զ» մասերով՝
«Ա) Կրակահաղորդ քուղեր.
Կրակահաղորդ քուղերը (դանդաղ այրման քուղերը կամ բիկֆորդյան քուղերը) սարքվածքներ են, որոնք նախատեսված են բոցը դեպի սովորական բռնկիչի կամ ճայթիչի ուղղությամբ փոխանցելու համար: Սովորաբար դրանք բաղկացած են ռետինով կամ պլատմասսայով պատված կամ ներծծված մանածագործական նյութի բարակ թաղանթից, որի ներսում գտնվում է սև վառոդի գծային լիցքը (ամբողջ երկարությամբ):
Բ) Ճայթեցնող քուղեր.
Ճայթեցնող քուղերը ծառայում են մեկ կամ ավելի ճայթիչին հրահրող ազդանշանը փոխանցելու համար և դրանք սովորաբար ջրապաշտպան թաղանթ են՝ պատրաստված մանածագործական նյութից կամ պլաստմասսայից (ճկուն քուղեր) ԽԷՏ-ից (խողովակաձև էլեկտրատաքացուցիչ) միջուկով կամ պենտրիտից (պենտաէրիտրիտի տետրանիտրատ) կամ այլ պայթուցիկ նյութից: ԽԷՏ-ի պայթյունի արագությունը կազմում է մոտավորապես վայրկյանում 6,5 կմ (4 մղոն): Ճայթեցնող քուղերը հրահրում են արդյունաբերական պայթուցիկ նյութերի մեծամասնության (դինամիտ, գելիգնիտ, ակտիվացված գելեր և այլն) պայթեցումը, բայց դրանք չեն հրահրում այնպիսի նվազ զգայուն նյութերի պայթեցումը, ինչպիսին ԴՎԱՍ-ն է (դիզելային վառելիքով ամոնիակային սելիտրայի պայթուցիկ խառնուրդ): Հաճախ դրանք օգտագործվում են հանքահորերում և հանքերում, ինչպես նաև քաղացիական շինարարության օբյեկտներում:
Գ) Հարվածային պատիճներ.
1) Հարվածային պատիճները (պատիճ-բոցավառիչները) բաղկացած են ոչ մեծ՝ սովորաբար մետաղական կոնտեյներից, որը պարունակում է, որպես կանոն, կապարի տրինիտրոռեզորցինատի հիման վրա խառնուրդ (կապարի ստիֆնատ)՝ տետրազենի և տարբեր օքսիդացնող ու վերականգնող ազդակների ավելացմամբ. այդ պայթուցիկ խառնուրդի լիցքերը սովորաբար ունեն 10-ից մինչև 200 մգ զանգված: Այդ պատիճները նախատեսված են փամփուշտի պարկուճի հիմքում դրանք ամրացնելու համար և օգտագործվում են վառոդի բոցավառման համար: Հարվածային պատիճները պատրաստվում են ոչ մեծ չափի՝ ատրճանակների համար, և ավելի խոշոր չափի՝ հրացանների և կարաբինների համար:
2) Շփական հարվածային պատիճների կամ վառիչ փողակներ, սովորաբար բաղկացած են երկու համակենտրոն մետաղական կամ ստվարաթղթե խողովակներից, որոնք պարունակում են երկու տարբեր լիցքեր: Պայթուցիկ նյութը, որը տեղադրված է ներքին խողովակի մեջ, վառվում է ատամնավոր մետաղալարը պոկելիս, ինչը հանգեցնում է երկու խողովակների միջև վառոդի բռնկման: Ինչպես և 1-ին կետում նկարագրված պատիճները, վառիչ փողակներն օգտագործվում են վառոդներն այրելու համար:
Դ) Ճայթեցնող պատիճներ (բացի էլեկտրական և էլեկտրոնային ճայթիչներից).
Ճայթեցնող պատիճները (պայթեցման պատիճները, ճայթիչները) բաղկացած են դրական լիցքով բռնկման պայթանյութի ոչ մեծ լիցքերից, օրինակ՝ ԽԷՏ-ի կամ պենտրիտի, հեքսոգենի կամ տետրիլի, որը տեղավորված է պաշտպանական պատյանով մետաղից կամ պլաստմասսայից խողովակի մեջ: Դրանք օգտագործվում են վառոդներից տարբերվող պայթուցիկ բաղադրություններից, և սովորաբար այրվում են դրանց մոտեցված կրակահաղորդ քուղից՝ բոցի օգնությամբ:
Ե) Բռնկիչներ.
1) Էլեկտրական բռնկիչներ, որոնք բաղկացած են էլեկտրաբոցավառիչից և վառոդի փոքր լիցքից, սովորաբար սև վառոդի են:
Էլեկտրաբոցավառիչը բաղկացած է երկու մեկուսացված հաղորդիչներից, որոնց ծայրերին զոդված է էլեկտրադիմադրության կամրջակ ձևավորող մետաղից թելը. այդ թելն անցկացվում է այրման գնդիկի (այրող նյութից գնդիկի) մեջ: Այն օգտագործվում է վառոդային լիցքը բոցավառելու կամ բռնկման պայթուցիկ նյութը հրահրելու համար:
2) Քիմիական բռնկիչները, այնպիսի բռնկիչներ, որոնք բաղկացած են ներսում քիմիական մթերքով (օրինակ՝ ծծմբաթթու) լցված ապակե սրվակի գլանից և կալիումի քլորատի լիցքից, ընդ որում, երկու վերոնշյալ նյութերը առանձնացված են մետաղական դիաֆրագմայով: Երբ սրվակը ջարդվում է, թթուն կերամաշում է մետաղական դիաֆրագման (որը ծառայում է տարրով պայթեցման գործընթացը դանդաղեցնելու համար) և ռեակցիայի մեջ է մտնում կալիումի քլորատի հետ, ընդ որում, ինտենսիվ կերպով առաջանում է ջերմություն, որն ունակ է առաջացնելու վառոդային լիցքի կամ կրակահաղորդ քուղի բոցավառում
Զ) Էլեկտրական ճայթիչներ (ներառյալ էլեկտրոնային ճայթիչները).
1) Էլեկտրական ճայթիչները բաղկացած են, ինչպես նկարագրված է վերևում՝ո «Ե» մասում՝ էլեկտրաբոցավառիչից, որը գտնվում է մետաղից (կամ, հնարավոր է, պլաստմասսայից) պատրաստված խողովակի մեջ, հրահրող պայթուցիկ նյութի ոչ մեծ լիցքից (50-ից մինչև 500 մգ՝ սովորաբար կապարի ազիդի հիման վրա բաղադրությունից) և այլ պայթուցիկ նյութի մեծ լիցքից (օրինակ՝ ԽԷՏ-ից կամ պենտրիտից, հեքսոգենից կամ տետրիլից):
Այդ կատեգորիային են դասվում որոշ էլեկտրական ճայթիչներ, որոնք հայտնի են որպես էլեկտրական բռնկման սարքվածքներ: Հաճախ դրանք մանրաչափավորված են և էլեկտրաբոցավառիչի փոխարեն հիմնական պայթանյութի մեջ ավելացնում են այդ բաղադրությունը էլեկտրահաղորդիչ դարձնող այնպիսի նյութ, որը թույլ է տալիս իրականացնել բոցավառումը էլեկտրական հոսանքի հաշվին:
2) Էլեկտրոնային ճայթիչները՝ ի տարբերություն վերոնշյալ «Զ» 1-ին մասում նկարագրված սովորական էլեկտրական ճայթիչների, որպես դանդաղեցման միջոց պարունակում են ինտեգրալ սխեմաների տեսքով (ԻՍ) թայմերներ, ինչն ապահովում է հապաղման բացառապես ճշգրիտ ժամանակ:».
7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3707 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3707 ապրանքային դիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
Լուսաքիմիկատներ (բացի լաքերից, սոսինձներից, հարակցանյութերից և նույնանման պատրաստուկներից). արտադրանք՝ չխառնուրդված, լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, որոշված բաժնեչափերով ներկայացված կամ մանրածախ վաճառքի համար փաթեթավորված, օգտագործման համար պատրաստի վիճակում (+)՝»
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3707 90 ենթադիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարզաբանումով՝
«Ենթադիրքի պարզաբանում.
3707 90 ենթադիրք
Այդ ենթադիրքում ընդգրկվում են պոլիմերային խեժի լուսազգայուն լուծույթները («ֆոտոռեզիստներ»), որոնք օգտագործվում են կիսահաղորդիչային նյութերի լուսավիմագրական արտադրության մեջ: Դրանք կազմված են պոլիմերից, լուսազգայունարարից, ոչ ջրային լուծիչից և այլ տարբեր քիմիական նյութերից: Ֆոտոռեզիստը քսում են մետաղ-օքսիդ-կիսահաղորդիչ սիլիցիումային թիթեղի վրա, որը պետք է կերպափոխվի որպես պատրաստի կիսահաղորդիչային նյութ:».
8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3926 ապրանքային դիրքի պարզաբանումները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով՝
«13) Արհեստական եղունգներ:»:
3. 3-րդ հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4403 ապրանքային դիրքի պարզաբանումներում «բ» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «բ» բացառությամբ՝
«բ) փայտանյութեր՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի համար փայտակոճերի տեսքով կտրատված (փայտակոճեր, լայնադրակներ) (4406 ապրանքային դիրք).».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4804 52 ենթադիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«- - ամբողջ զանգվածը հավասարաչափ սպիտակեցրած, որոնցում մանրաթելի ընդհանուր զանգվածի 95%-ից ավելին կազմում են քիմիական եղանակով ստացված բնափայտից մանրաթելերը.
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 69 խմբի II ենթախմբի պարզաբանումների ընդհանուր դրույթներում երկրորդ պարբերությունը և (i), (ii) կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ամբողջ անվանացանկում այդ արտադրատեսակները դասակարգվում են ըստ տեսակների (աղյուսներ, սալիկներ, սանիտարատեխնիկական արտադրատեսակներ և այլն), և այդ դասակարգման վրա ազդեցություն չի թողնում դրանց պատրաստման ժամանակ օգտագործված կերամիկայի տեսակը՝ բացառությամբ ճաշի և խոհանոցի սպասքի, այլ տնտեսական ու արդուզարդի համար նախատեսված արտադրատեսակների, որոնք ընդգրկվում են 6911 ապրանքային դիրքում, եթե դրանք պատրաստված են ճենապակուց, և 6912 ապրանքային դիրքում, եթե դրանք պատրաստվել են կերամիկայի այլ տեսակներից:».
4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6907 21 ենթադիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«- - ջրի կլանման գործակցով 0,5% զանգվածային բաժնից ոչ ավելի՝
4. 4-րդ հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7224 90 ենթադիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«- այլ».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8302 ապրանքային դիրքի պարզաբանումների «Դ» կետի 1-ին ենթակետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1- ին ենթակետով՝
«1) Դռների ապահովիչ սարքվածքներ՝ շղթայով, նիգով և այլն. մղլակներ կամ հեղույսներ՝ պատուհանների ապակեկալների համար և դրանց համար նախատեսված ֆուրնիտուր. պատուհանների սողնակներ և կանգնակներ. բանալիներ՝ վերնափեղկերի կամ լուսային դիտանցքների համար. կանգնակներ և ֆուրնիտուր. նավախցիկների կեռիկներ և անցքեր. պատուհանների երկտակ շրջանակների համար կեռիկներ և ֆուրնիտուր. շերտավարագույրների կամ վարագույրների համար կեռիկներ, սողնակներ, սևեռակներ, բարձակներ և ծայրային հոլովակներ. թիթեղներ` փոստարկղերի համար. դռների մուրճեր, դիտակներ և այլն (բացի օպտիկական տարրերով հագեցվածներից):».
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415 10 ենթադիրքի պարզաբանումները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ պարբերությամբ՝
««Պատուհանի, պատի, առաստաղի, հատակի տեսակի» եզրույթները նշանակում են շատ թե քիչ մշտապես համապատասխանող տեղադրման կամ տեղակայման հնարավորությունը՝ հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպիսիք են չափսերը, ֆիզիկական կառուցվածքը (օրինակ՝ կահույքի անիվների կամ բռնակների առկայությունը կամ բացակայությունը), միջմիացումները և այլն.»;
4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8432 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
IV կետից հետո առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաները կարող են քարշակվել կենդանու ուժով կամ տրանսպորտային միջոցի (օրինակ՝ տրակտոր) օգնությամբ կամ կարող են մոնտաժվել որևէ տրանսպորտային միջոցի վրա (օրինակ՝ տրակտորի կամ ձիու քարշով հենասարքի վրա): (Տվյալ համատեքստում «տրակտոր» եզրույթը վերաբերում է նաև միասռնի տրակտորին:)».
«Տրակտորի համար փոխովի սարքավորումներ հանդիսացող կցովի և կախովի մեքենաներ:» բաժնի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Դասակարգման նույն սկզբունքը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ տրակտորի փոխարեն կիրառվում է քարշակման այլ միջոց (օրինակ՝ 8704 ապրանքային դիրքում ընդգրկվածներից մեկը), կամ երբ ֆրեզային կուլտիվատորը մոնտաժված է միասռնի տրակտորի տանող առանցքի փոխարեն այնպես, որ այն գործում է և որպես աշխատող օրգան, և որպես տանող անիվներ, որոնք տանում են ողջ ագրեգատն ամբողջությամբ:».
5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8486 ապրանքային դիրքի պարզաբանումների «Ա» մասի 2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2) Կայանքներ՝ բյուրեղների աճեցման համար և էքստրակտորներ՝ գերբարձր մաքրության միաբյուրեղային կիսահաղորդչային բուլյաների արտադրության համար, որոնք կարող են կտրատված լինել թիթեղների տեսքով:».
6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8472 ապրանքային դիրքի պարզաբանումների առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են գրասենյակային բոլոր սարքավորումները, որոնք չեն ներառվել նախորդող երկու ապրանքային դիրքերում կամ ավելի կոնկրետ չեն նշվել Անվանացանկի այլ ապրանքային դիրքում:»:
5. 5-րդ հատորում՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8542 ապրանքային դիրքի պարզաբանումների մեջ՝
IV կետի չորրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Բազմաբաղադրիչ ինտեգրալ սխեմաների սահմանման մեջ չեն մտնում բոլոր առանձին սարքվածքները (առևտրի մեջ շրջանառվող), որոնք չեն ընդգրկվում 8504, 8532, 8533, 8541 ապրանքային դիրքերում կամ չեն մտնում տվիչների, շարժաբերների, ռեզոնատորների, գեներատորների կամ դրանց համակցությունների սահմանման մեջ (օրինակ՝ տրանսֆորմատորները (8504 ապրանքային դիրք) կամ մագնիսները (8505 ապրանքային դիրք)):».
«գ» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «գ» բացառությամբ.
««գ» ընդհատուն բաղադրիչների համակցությամբ կամ էլեկտրոնային միկրոսխեմաների համակցությամբ՝ բացի բազմաբյուրեղային կամ բազմաբաղադրիչային ինտեգրալ սխեմաներից. կամ».
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 91 ենթադիրքի անվանումը փոխարինել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«- - 18 կՎտ-ից ոչ ավելի՝».
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքի պարզաբանումների վեցերորդ և յոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Տվյալ ապրանքային դիրքում ընդգրկվում են նաև միասռնի տրակտորները:» Դրանք ոչ մեծ գյուղատնտեսական նշանակության տրակտորներ են, որոնք ունեն մեկ տանող սռնի՝ դրա վրա մեկ կամ երկու անիվներով. ինչպես և սովորական տրակտորները՝ դրանք նախատեսված են փոխադարձ փոխարինելի կախովի գործիքներով աշխատելու համար, որոնք ունեն ընդհանուր նշանակության հզորության փոխանցման լիսեռի շարժաբեր: Որպես կանոն, դրանց վրա չկան նստատեղեր, իսկ կառավարումն իրականացվում է երկու բռնատեղերի օգնությամբ: Սակայն որոշ տեսակներում առկա է մեկ կամ երկու անիվանի հետևի սայլակ՝ վարորդի համար նստատեղով:
Նույնանման միասռնի տրակտորները կիրառվում են նաև գործարանային պայմաններում:».
4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 90 խմբի պարզաբանումների ընդհանուր դրույթների IV մասի վեցերորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Վերոնշյալ դիրքերի նպատակների համար վերցնում են տարբեր տեսակների մեքենաներ կամ սարքվածքներ, որոնք նախատեսված են մեկ ամբողջություն կազմելու նպատակով մեկը մյուսի հետ ծայրակցելու համար՝ մեկը մյուսի մեջ տեղադրելու կամ մեկը մյուսի վրա մոնտաժելու դեպքում, կամ ընդհանուր հիմքի կամ շրջանակի կամ ընդհանուր կորպուսի վրա մոնտաժելու դեպքում:».
5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9401 ապրանքային դիրքի պարզաբանումների «ՄԱՍԵՐԸ» մասի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալ ապրանքային խմբում կարող են ընդգրկվել բազկաթոռի կամ նստատեղերի համար այլ առարկաների նույնականացվող մասերը, ինչպիսիք են թիկնակները, նստատեղերը և արմնկակալները (ինչպես ծղոտով կամ եղեգով լցվածները, այնպես էլ չլցվածները, ինչպես լցվածները կամ զսպանակներովը, այնպես էլ առանց դրանց)», մշտական ամրացման համար նախատեսված նստատեղերի կամ թիկնակների պատվածքները, ինչպես նաև նստատեղը լցնելու նպատակով հավաքված պարուրաձև զսպանակները:».
6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9405 ապրանքային դիրքի պարզաբանումներում «ը» բացառությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ «ը» բացառությամբ՝
««ը» շիկացման էլեկտրական լամպեր, գազապարպումային լամպեր (ներառյալ ուղղորդված լույսի հերմետիկ լամպերը և ուլտրամանուշակագույն ու ինֆրակարմիր ճառագայթման լամպերը, ինչպես նաև տարբեր բարդ ձևերի խողովակները, ինչպիսիք են գալարուկները, տառերը, ֆիգուրները, աստղերը և այլն), աղեղային լամպերն ու լուսարձակող դիոդային լամպերը (LED) (8539 ապրանքային դիրք).».
7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9503 ապրանքային դիրքի պարզաբանումների «Զ» մասի (ixx) կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ (xix) կետով՝
« (xix) օղակներ, ցատկապարաններ (բացի 9506 ապրանքային դիրքին դասվողներից), դիաբոլոյի համար կոճեր և ձողեր, պտտվող և դռռացող հոլեր, գնդակները (բացի 9504 կամ 9506 ապրանքային դիրքերի գնդակներից).».
8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9506 ապրանքային դիրքի պարզաբանումների «Ա» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «Ա» մասով՝
«Ա) Գույք ու սարքավորումներ ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ կամ թեթև ատլետիկայով զբաղվելու համար, օրինակ՝
ճոճաձողեր և օղեր. զուգափայտեր և մարզաձողեր. մարմնամարզական գերաններ. հենացատկի նժույգ. նժույգ բռնակներով. տրամպլիններ. ճոպաններ և սանդուղքներ. մարմնամարզական պատեր. մարմնամարզական լախտեր. հանտելներ, մարզաքարեր և ծանրաձողեր. բժշկական գնդակներ. ցատկերի գնդակներ՝ մեկ կամ ավելի բռնակներով, որոնք մշակված են ֆիզիկական վարժությունների համար. մարզասարքեր թիավարների համար. հեծանվային մարզասարքեր և այլ սպորտային մարզասարքեր. էսպանդերներ. սպորտային հանդերձանքի մասեր՝ նախատեսված ձեռքով բռնելու համար. մեկնարկի կաղապարներ. արգելապատեր. բարձրության թռիչքների համար հենակներ և հենարաններ. բարձրության թռիչքների համար ձողեր. ձողով բարձրության թռիչքների համար իջնելու վայրեր. նիզակներ, սկավառակներ, նետելու մուրճեր և գնդեր. բռնցքամարտի պարկեր և տանձիկներ. Ռինգեր` բռնցքամարտի համար և գորգեր` ըմբշամարտի համար. մագլցելու պատեր. ցատկապարաններ՝ նախատեսված սպորտով և ֆիթնեսով զբաղվելու համար:»: