ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի ««Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» թիվ 2 որոշման 3-րդ կետի իրագործման նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տեխնոլոգիական առաջնահերթ հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 29 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող
1. 2-րդ կետում «14» թիվը փոխարինել «15» թվով։
2. Նշված կարգադրության 1-ին հավելվածում՝
ա) առաջին վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ դիրքով՝
«11. Ֆոտոնիկա».
բ) երկրորդ վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ դիրքով՝
«14. Լուսատեխնիկա»։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ հավելվածով.
«ՀԱՎԵԼՎԱԾ 15 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Լուսատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրներ՝
««ԲՈՈՍ ԼԱՅՏԻՆԳ ԳՌՈՒՊ» միջազգային լուսատեխնիկական կորպորացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա).
«Ս.Ի. Վավիլովի անվան համամիութենական գիտահետազոտական լուսատեխնիկական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա).
«Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան).
««Հորիզոն» հոլդինգի կառավարող ընկերություն» բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ).
«ՂԱԶԱԽՍՏԱՆ ԷԼԵԿՏՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի).
««Էլեկտրաանվտանգություն» նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ)։
2. Նպատակները՝
Լուսատեխնիկական արտադրանքի արտադրության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում (այսուհետ՝ անդամ պետություններ) բոլոր շահագրգիռ կողմերի (բիզնեսի, գիտության, պետության, հասարակական կազմակերպությունների) (այսուհետ՝ շահագրգիռ կողմեր) փոխգործակցության արդյունավետության բարձրացում՝ շահագրգիռ կողմերի տեխնիկական, մտավոր, ֆինանսական և վարչական ռեսուրսների միավորման միջոցով.
հարթակի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության ապահովում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության առևտրային հեռանկարային տեխնոլոգիաների մշակում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության տեխնոլոգիաների զարգացում և արդյունավետ ներդրում՝ տնտեսության, գիտության, կրթության, պետական կարիքների և սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերի շահերից ելնելով.
բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանքի արտադրություն, ինչպես նաև դրա շահագործման ու արդիականացման հետ կապված ծառայությունների մատուցում։
3. Խնդիրները՝
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների պլանի մշակում.
արտադրական ցիկլի և անդամ պետություններում հարթակի մասնակիցների ձեռնարկատիրական գործունեության զարգացման ծրագրերի մշակում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացում և գիտատեխնիկական ծրագրերի մշակում.
անդամ պետությունների շուկաների համար բարձրորակ մրցունակ լուսատեխնիկական արտադրանքի մշակում ու դրա շահագործման և արդիականացման հետ կապված ծառայությունների մատուցում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության ոլորտում պետության և մասնավոր հատվածի միջև գործընկերության առավել արդյունավետ մոդելների ներդրում՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի շահերը.
անդամ պետություններում լուսատեխնիկական արտադրանքի արտադրության զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերում և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
հիմնադիրների ներուժի (կադրային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրական) գնահատում և դրա ընդլայնման վերաբերյալ առաջարկների մշակում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության ճյուղի զարգացման առաջարկների նախապատրաստում։
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի սննդի և վերամշակող արտադրությունների համար էներգախնայող լուսատեխնիկական սարքավորումների մշակում.
վեհաժողովների, ֆորումների, ցուցահանդեսների համաժողովների և գործարար տուրերի կազմակերպում ու անցկացում՝ հարթակի գործունեության հիմնական ուղղություններին համապատասխան.
մշակվող տեխնոլոգիաների և լուսատեխնիկական արտադրանքի արտոնագրային պաշտպանության մակարդակի գնահատման անցկացում.
լուսատեխնիկական արտադրանքի արտադրության համար ժամանակակից սարքավորումների և նորարարական տեխնոլոգիաների մշակում.
բարձր տեխնոլոգիական, հեռանկարային և մրցունակ լուսատեխնիկական արտադրանքի արտադրության մասով շահագրգիռ կողմերի ջանքերի միավորում ու դրա շահագործման և արդիականացման հետ կապված ծառայությունների մատուցում.
հարթակի մասնակիցների ընդհանուր շահերի ներկայացում՝ անդամ պետությունների լիազորված մարմիններում և միջազգային կազմակերպություններում։»։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|