ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով.
2012 թվականի մայիսի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու և դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական |
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ |
Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Արթուր ՕՍԻԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ |
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 23 Երևան ՆԿ-116-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|