ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 170 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Ռուսաստանի Դաշնությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Գրաչյովա Մարիա Ալեքսեյի՝ |
Դաշնային մաքսային ծառայության վերլուծական վարչության պետի տեղակալ |
Լեոնտևա Գալինա Անատոլիի՝ |
Դաշնային մաքսային ծառայության ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
Սկիբա Վլադիմիր Յուրիի՝ |
Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Բիշովեց Վալերի Անատոլիի՝ |
Դաշնային մաքսային ծառայության մաքսային ռիսկերի հսկողության վարչության պետի առաջին տեղակալ |
Սարկիսովա Լարիսա Նիկոլայի՝ |
Դաշնային մաքսային ծառայության ապրանքային անվանացանկի վարչության՝ բաղադրիչների տեսքով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշումների ընդունման բաժնի պետի տեղակալ. |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ.Վ. Դանիլինին և Ե.Ա. Կոզիրևին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |