Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 7

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 13 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ 2016 թվականից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների կատարման փուլային ազատականացման ծրագրի (այսուհետ`Ծրագիր) I փուլի իրագործման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման մոնիթորինգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել սահմանված ժամկետներում Ծրագրի II փուլով նախատեսված միջոցառումների իրագործումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝