Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 93

քաղ. Մոսկվա

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բազիլով Ասան Չոժեբայի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Եսեմբաև Այդար Մարատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տնտեսական ինտեգրման վարչության ղեկավար

Կալմենովա Մարժան Տինիսբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավական ապահովման վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ասանկանով Էրմեկ Ասանկանի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի էլեկտրաէներգետիկայի վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Յակովենկո Նատալյա Յուրիի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման վարչության պետի տեղակալ.

բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ռ.Ժ. Կումեկբաևային, Ժ.Ի. Սպանին և Մ.Օ. Էսենգուլովին։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 158 կարգադրության 2-րդ կետը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան