ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
22 մայիսի 2018 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Ղրղզստանի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Մուրատալիև Տիմուր Տուրգունալիի՝ |
«Ղրղզնավթագազ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ |
Օրոզբեկով Ալիմբեկ Ասիլբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Սատիբեկով Մելիս Բակիտի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի երկրաբանության վարչության պետ |
Տերմեչիկովա Գուլնարա Կուբանիչբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի մեքենաշինության, մետալուրգիայի և շինարարական նյութերի վարչության պետ |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամ Ալեքսանդր Անատոլիի Գրեբենյուկի նոր պաշտոնը՝ «Գազպրոմ Ղրղզստան» սահմանափակ պատասխատավությամբ ընկերության արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ.
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ս.Պ. Եֆիմչիկին, Դ.Ն. Կրուտոյին, Տ.Ս. Աժիևին, Ն.Ա. Գորլովային, Ա.Ս. Մինաևին, Կ.Ն. Միրզականովին, Մ.Մ. Նարբաևին և Ն.Ա. Էշնազարովին։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերի մասին» թիվ 121 կարգադրության 1-ին կետը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|