Գլխավոր տեղեկություն
Համար
N 1382-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1382-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, N 1.1 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1275-Ն որոշման N 2 հավելվածում 1130 ծրագրի 31001 միջոցառման «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» կատարողի մասում «Այլ մեքենաներ և սարքավորումներ» բառերը փոխարինել «Վարչական սարքավորումներ» բառերով:

3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 106,800,000.0 (մեկ հարյուր վեց միլիոն ութ հարյուր հազար) դրամով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխումը՝ 5340 հատի չափով, որոնք պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարի շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն իրականացվում է ընկերության համար թվով երկու դիզելային գեներատորի ձեռքբերման նպատակով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1382-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան