Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 84
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

10 մայիսի 2018 թվականի

թիվ 84

քաղ. Մոսկվա

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 161 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ենթակոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Կենեբաևա Դանարա Ասկարկիզի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի միասնական տնտեսական տարածքի ձևավորման հարցերով վարչության փորձագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գավրիլով Դենիս Ալեքսանդրի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ

Դիանով Վիտալի Նիկոլայի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ

Կամենսկայա Տատյանա Ալեքսեյի՝

Արդյունաբերողների և գործարարների ռուսական միության մրցակցության զարգացման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ.

բ) գնային կարգավորման ենթակոմիտեի կազմում ներառել հետևյալ անձանց՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Դիսկո Եկատերինա Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Կենեբաևա Դանարա Ասկարկիզի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի միասնական տնտեսական տարածքի ձևավորման հարցերով վարչության փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Մամատոմորով Սագինդիկ Ամատի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության կարգավորվող ոլորտների վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Դոզմարով Կիրիլ Վալերիի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ

Շուբին Ստանիսլավ Ալեքսանդրի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ.

գ) պետական (մունիցիպալ) գնումների հարցերով ենթակոմիտեի կազմում ներառել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բրալինա Ակբոտա Բակիդենկիզի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի միասնական տնտեսական տարածքի ձևավորման հարցերով վարչության փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Սոոդալիևա Դամիրա Ստանի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հակամենաշնորհային քաղաքականության և պետական ծառայությունների զարգացման վարչության մրցակցային միջավայրի վերլուծության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Աբրամով Դմիտրի Դմիտրիի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ

Կոբանենկո Մարիա Անատոլիի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ

Կոստյուկովա Կրիստինա Ռուսլանի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արդյունաբերական քաղաքականության իրականացման մեթոդաբանական ապահովման բաժնի պետ

Պետրոսյան Հրաչիկ Աշոտի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ

Սոկոլովսկայա Ելենա Ալեքսանդրի՝

Հակամենաշնորհային փորձագետների ասոցիացիայի անդամ.

դ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Գրինևիչ Եկատերինա Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետի տեղակալ

Կորոլկովա Օլգա Սերգեյի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետ

Սինելնիկովա Ելենա Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության վերլուծական վարչության գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ.

ե) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Կ. Մախամբետժանին, Ե.Ա. Պարտիկային, Ս.Է. Սակեբեկովին, Ս.Օ. Ումարբեկովային, Ի.Ժ. Բեյսեկեևային և Ա.Յու. Ցարիկովսկուն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան