Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 մարտի 2018 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18 թիվ 161 որոշմամբ հաստատված՝ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Եսենեև Երբոլ Երկենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի կառավարող տնօրեն

Իսաևա Գուլմիրա Սուլթանբայի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար

Նուրաշև Տիմուր Բեկբուլատի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ

Ռազզարենով Ալեքսանդր Ալեքսանդրի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի սննդամթերքի և տեղափոխվող օբյեկտների անվտանգության վարչության ղեկավար

Սբանով Նուրլան Բեկբոսինի՝

«Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Տյուլեգենով Սամատ Բեկսուլթանի՝

«Անասնաբուժության ազգային ռեֆերենտային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ժումանալիև Բոլոտ Ասիլբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության բույսերի կարանտինի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Եվտուխով Վիկտոր Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար

Մեզենցևա Օկսանա Վասիլիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն.

 

բ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Կ.Ն. Ելիկբաևին, Ժ.Ժ. Նուրկենովին, Մ.Շ. Ալիմբեկովին և Կ.Վ. Լեոնիդովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան