Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

10 ապրիլի 2018 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Վեժնովեց Իվան Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ասանկանով Երմեկ՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի՝ էլեկտրաէներգետիկայի վարչության պետ

Կուդանալիև Էմիլ Տեմիրբեկի՝

«Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Շալպիկով Երլան Մուրատբեկի՝

«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության էներգիայի իրացման բաժնի՝ էներգիայի արտահանման սեկտորի պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Բագդանցևա Սվետլանա Անատոլիի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի կարգավորման վարչության էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի սակագնային կարգավորման բաժնի պետ

Բերդնիկով Դմիտրի Վալերիի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի կարգավորման վարչության՝ էլեկտրաէներգիայի մանրածախ շուկաների հակամենաշնորհային հսկողության բաժնի պետ

Գաբով Անդրեյ Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնակատար.

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության վառելիքաէներգետիկ համալիրի, նավթաքիմիայի և բնակարանային-կոմունալ տնտեսության վարչության պետ

Այդարովա Միրգուլ Միրզագելդիի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության տնօրենի տեղակալ

Օրոզոև Ուլան Էսենբայի՝

«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

Ուսեկով Նուրդին Նասրեդինի՝

«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության էներգիայի իրացման բաժնի պետ.

 

գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ի.Ա. Ֆոմինին, Բ.Կ. Բորկոևին, Ա.Վ. Բորոդինին, Մ.Ա. Չոլպոնկուլովին և Տ.Ս. Բասովային։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 122 կարգադրության 2-րդ կետը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր

պաշտոնակատար՝

Կ. Մինասյան