Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

24 ապրիլի 2018 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 97 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Ավետիսյան Նաիրուհի Ռաֆիկի՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ

Անանյան Դավիթ Սանասարի՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հարությունյան Լեռնիկ Վարուժանի՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, եկամուտների քաղաքականության բաժնի պետ

Միրումյան Վախթանգ Մայիսի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ֆահրադյան Նարինե Մարտինի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Բելառուսի Հանրապետությունից՝

Բոլտաչ Լարիսա Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և հավաքագրումների նախարարության ապրանքների և ծառայությունների իրացման նկատմամբ հսկողության գլխավոր վարչության ենթաակցիզային ապրանքների վարչության պետի տեղակալ

Կոնյուշկո Մաքսիմ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության անուղղակի հարկման, գույքային հարկերի և այլ վճարների բաժնի պետի տեղակալ

Պրոխորիկ Միխայիլ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական ծրագրերի մեթոդաբանության և համակարգման գլխավոր վարչության պետի տեղակալ

Պուրկալիկ Իգոր Միխայիլի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բեկիշևա Սանիա Բեկկալիի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի՝ հարկման մեթոդաբանության դեպարտամենտի ոչ ռեզիդենտների հարկման վարչության գլխավոր փորձագետ

Մամեշ Սուլթան Սեյֆուլլաուլի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և համակարգման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության փորձագետ

Մուսին Մուրատբեկ Սայլաուբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հարկային հսկողության դեպարտամենտի հարկային աուդիտի վարչության ղեկավար

Սագնաև Երլան Երմեկի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության դեպարտամենտի ավելացված արժեքի հարկի վարչարարության վարչության ղեկավար

Տակիև Մադի Տոկեշի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հարկային հսկողության դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիշև Իսկանդեր Կուվատբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության անուղղակի հարկերի վարչարարության վարչության Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության և աշխատանքի բաժնի տեսուչ

Կազատովա Ֆաթիմա Բեկտուրգանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության անուղղակի հարկերի վարչարարության վարչության Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության և աշխատանքի բաժնի պետ

Օսմոնով Նուրգազի Բաբակուլի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության անուղղակի հարկերի վարչարարության վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գոլիշևա Լյուդմիլա Վալերիի՝

Դաշնային հարկային ծառայության իրավաբանական անձանց հարկման վարչության ավելացված արժեքի հարկի բաժնի խորհրդատու

Շեպելևա Յուլիա Վյաչեսլավի՝

Դաշնային հարկային ծառայության տրանսֆերտային գնագոյացման վարչության պետ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամների նոր պաշտոնը`

Նեդոստուպ Անդրեյ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության անուղղակի հարկման, գույքային հարկերի և այլ վճարների բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Նովիկովա Սվետլանա Իվանի՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և հավաքագրումների նախարարության հարկման մեթոդաբանության գլխավոր վարչության անուղղակի հարկման բաժնի պետ

Տարասևիչ Օլգա Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և հավաքագրումների նախարարության հարկման մեթոդաբանության գլխավոր վարչության ուղղակի հարկման վարչության պետ

Տուրցևիչ Տատյանա Գեննադիի՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարարության հարկային մարմինների զարգացման գլխավոր վարչության հարկային վարչարարության նախագծերի վարչության պետ

Ջումաբեկով Նուրլան Կադիրժանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության անուղղակի հարկերի վարչարարության վարչության անուղղակի հարկերի բաժնի պետ

Մամատով Նուրատ Ջենալիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսասակագնային քաղաքականության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի վարիչ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Հ.Վ. Հայրապետյանին, Ա.Ս. Ալեքսանյանին, Ա.Վ. Պետրոսյանին, Օ.Ն. Վիխոցկայային, Գ.Ա. Յանուշկևիչին, Ս. Ու. Այսինին, Ա.Տ. Ակիշևային, Կ.Ի. Միյատովին, Ե.Կ. Նուրլանբաևին, Բ.Ա. Սուլեյմենովային, Է.Զ. Ջամաշևին, Չ.Ա. Մամիրբաևային, Չ.Մ. Օսմոնալիևին, Ռ.Ու. Սուլթանկուլովին, Ս.Ա. Ելամանովին, Ա.Կ. Սուլթանովին, Ս.Վ. Թումակովային, Ա.Ա. Դոսմամբետովային և Զ.Կ. Տաշիևային:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան