Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

13 փետրվարի 2018 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի` կարգավորող ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մարտի 31-ի թիվ 25 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

 

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

 

Ջոլդիբաևա Գալիա Տագիբերդիի՝

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ջումաբաևա Ալիյա Մարատի՝

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Տարիբաև Թիմուր Բագդատի՝

Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական

 

բ) աշխատանքային խմբի կազմից հանել Բ.Բ. Բեկեշևին և Դ.Ժ. Ժանդարբեկին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան