ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:
2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան ՆԿ-180-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2013 թ. հոկտեմբերի 21-ի ՆԿ-180-Ն կարգադրության |
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Արամ ՂԱՐԻԲՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ) | |
Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար | |
Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար | |
Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆ | Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Ռաֆիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ | |
Էդվարդ ԳԵՎՈՐԳՅԱՆ | «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ): |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2013 թ. հոկտեմբերի 21-ի ՆԿ-180-Ն կարգադրության |
Կ Ա Ր Գ
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը:
2. Խորհրդի գործունեության նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցառումների իրականացման աշխատանքների կոորդինացումը և դրանց նկատմամբ մշտադիտարկումների իրականացումն է:
3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Խորհրդի հիմնական գործառույթներն են`
1) մշակել համապատասխան առաջարկություններ Սևանա լճում ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հիմնախնդիրների լուծման համար.
2) իրականացնել ծրագրի կատարողական ցուցանիշների մշտադիտարկում և ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել լիազորված մարմիններին.
3) առաջարկություններ ներկայացնել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ուղղությունների վերաբերյալ.
4) առաջարկություններ ներկայացնել ծրագրի շրջանակներում գնային քաղաքականության (մանրաձուկ, վաճառվող ձուկ և այլն) վերաբերյալ.
5) իրականացնել մասնագիտական հետազոտություններ և տալ եզրակացություններ.
6) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպել այլ քննարկումներ:
III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
7. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով:
8. Խորհրդի հերթական նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
9. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:
11. Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ և իրավունք չունեն իրենց լիազորությունները պատվիրակել այլ անձանց:
12. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը խորհրդի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:
13. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:
15. Խորհրդի նիստերն արձանագրվում են խորհրդի քարտուղարի կողմից և ստորագրվում խորհրդի նիստը նախագահողի և քարտուղարի կողմից: Եթե խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ գրավոր հատուկ կարծիքը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
16. Խորհրդի նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի նախագահը`
1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
3) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
4) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.
5) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Խորհրդի անդամները մասնակցում են խորհրդի նիստերին և աջակցում խորհրդի գործունեության իրականացմանը:
V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Խորհրդի քարտուղարը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի որոշումների նախագծերի կազմումը.
3) կազմակերպում է նիստերի արձանագրումը թղթային կամ էլեկտրոնային եղանակներով.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների գրավոր ներկայացրած հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, շահագրգիռ մարմիններին, խորհրդի նախագահի հանձնարարությամբ` այլ անձանց և կազմակերպությունների.
7) իրականացնում է խորհրդի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքները.
8) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին:
VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2014, ՆԿ-97-Ն | 26.07.2014, ՆԿ-180-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|