ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1377-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետի 20-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով`
«21) բժշկական կազմակերպությունից դուրս բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պա հանջներն ու պայմանները` համաձայն N 21 հավելվածի:».
2) լրացնել նոր՝ N 21 հավելվածով` համաձայն հավելվածի.
3) N 5 հավելվածի 18.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի 9-րդ պարբերությունը.
5) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 5-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» բաժնի 3-րդ ենթակետը.
6) N 13 հավելվածի 13-րդ կետի «ԿԱՌՈՒՑՎԱԾՔ» բաժինը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Դիակային դոնորից վերցված եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունների իրականացման դեպքում նաև «Աչքի հյուսվածքների բանկ»`
7. Առանձնացված ընդունարան
1) բժշկական սեղան
2) աթոռներ
3) պահարան
4) սանհանգույց
8. Ակնային լաբորատորիա».
7) N 13 հավելվածի 13-րդ կետի «ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
«ԱԿՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էնդոթելային մանրադիտակ
2. Ճեղքային լամպ
3. Միկրոկերատոմ
4. Աչքի առաջային հատվածի կոհերենտ տոմոգրաֆիայի սարք (OCT)
5. Սառնարան
6. Լաբորատորիայի ստերիլիզացման համակարգ (HEPA-ֆիլտրեր)
7. Ավտոկլավ
8. Միկրովիրաբուժական գործիքներ եղջերաթաղանթի ստերիլ հեռացման և մշակման համար՝ կոպլայնիչ, միկրովիրաբուժական կերատոմ (MVR), պինցետներ, մկրատներ
9. Դոնորական եղջերաթաղանթի մշակման և պահպանման համար նախատեսված նյութեր, մշակման ժամանակ օգտագործվող նյութեր և ռեագենտներ
10. Լվացարան՝ հոսող ջրով
11. Համակարգիչ և տպիչ
12. Լաբորատոր սեղան(ներ), աթոռ(ներ)».
8) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 47-47.6-րդ կետերը.
9) N 13 հավելվածի 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«96. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Արհեստական շնչառության շարժական սարքեր`
1) ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության,
2) սինխրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության,
3) շնչուղիներում մշտական դրական ճնշման
2. Էլեկտրասրտագրման սարք
3. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիտորներ (մոնիտորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, էլեկտրասրտագրման էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով)՝
1) պուլսօքսիմետրեր
2) պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)
3) էլեկտրակարդիոմոնիտորներ
4. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ֆոնենդոսկոպ
5. Ջերմաչափ
6. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ
7. Գլյուկոմետր
8. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար
9. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելուն անհրաժեշտ միջոցներ՝
1) քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու,
2) կոկորդային դիմակների հավաքածու,
3) ներշնչափողային փողերի հավաքածու,
4) համակցված փողեր,
5) շնչական դիմակների հավաքածու,
6) լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով (մեծերի և մանկական) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ,
7) թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար,
8) ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով,
9) արհեստական շնչառության շարժական սարքին միացման խողովակներ,
10) արտածծման էլեկտրական սարք` բերանի խոռոչից և վերին շնչուղիներից ասպիրացիոն ծայրակներով
10. Պարանոցի անշարժացման օձիքներ, ֆիկսատորներ
11. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ
12. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետերներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետերներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ և այլն
13. Ն / Ե ինֆուզիայի միջոցներ
1) ն/ե ներմուծման համակարգեր,
2) ն/ե կաթետերներ,
3) կրիստալոիդներ (ֆիզ. լուծույթ, Ռինգերի լուծույթ),
4) կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ)
5) գլյուկոզայի և նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթներ
14. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր
15. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր
16. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված բինտեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկ. սպիրտի, յոդի լուծույթներ և այլն)
17. Թթվածնի խոնավացուցիչներ
18. Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` ցավազրկողներ, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, դեքսամետազոն, լիդոկաին և ընթացիկ ծախսվող բժշկական նյութերով` ներարկիչներ` 5,10,20,50 մլ, ինսուլինային ներարկիչներ և այլն
19. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ
20. Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների փորձանոթներ
21. Շտապ օգնության բրիգադից պացիենտին ընդունելու համար նախատեսված առանձին սայլակ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
3. Կրտսեր բուժաշխատող:
1. Սահմանել, որ մանկական շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությանն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների համար անհրաժեշտ են նշված բոլոր սարքավորումներն ու բժշկական գործիքները, ինչպես նաև`
1) արհեստական շնչառության սարք, որը կիրառելի է կրծքի հասակի տարիքից սկսած երեխաների համար,
2) մանկական հասակի համար անհրաժեշտ ջերմիջեցնող դեղամիջոցներ:».
10) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 96.1-96.3-րդ կետերը.
11) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլխի 23-րդ և 27-րդ պարբերությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1377-Ն որոշման |
«Հավելված N 21 ՀՀ կառավարության 2002 թվականիհունիսի 29-ի N 867 որոշման |
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
«ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ»
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ
1.Կայանի ղեկավարի աշխատասենյակ՝
1) աշխատասեղան
2) գրապահարան
3) համակարգիչ
4) տպող սարք
5) ներքին հեռախոսակապ
6) ռադիոկապ
2. Ավագ բուժքրոջ աշխատասենյակ՝
1) աշխատասեղան
2) գրապահարան
3) համակարգիչ
4) ցանցային տպող լուսապատճենող սարք
5) ներքին հեռախոսակապ
6) լարային հեռախոսակապ
3. Կարգավարական կետ (այս կետը պարտադիր է, եթե գործընթացը չի իրականացվում օպերատիվ կարգավարական կենտրոնի կողմից)՝
1) աշխատասեղան
2) գրապահարան
3) համակարգիչ
4) ցանցային տպող լուսապատճենող սարք
5) ներքին հեռախոսակապ
6) լարային հեռախոսակապ
7) ռադիոկապ
4. Դեղորայքի և հարբժշկական պարագաների պահեստ
5. Ընդհանուր նշանակության ապրանքների պահեստ կամ պահպանման վայր
6. Միջամտությունների կաբինետ, որը կարող է տեղակայվել ավագ բուժքրոջ աշխատասենյակում (N 12 հավելված, կետ 1.21.)
7. Ախտահանման կաբինետ (N 12 հավելված, կետ 1.24.)
8. Սպասասրահ/Խոհանոց՝
1) խոհանոցային կահույք՝ տաք և սառը ջրի ապահովմամբ
2) սառնարան
3) միկրոալիքային վառարան
4) թեյնիկ
5) սեղան
6) աթոռներ
7) բազմոց
9. Բուժաշխատողների հանգստի սենյակ (կայանի հաստիքացուցակին համապատասխան թվով սեռերով տարանջատված սենյակներ՝ առավելագույնը 4 անձի համար)՝
1) մահճակալ, անկողնային պարագաներով մատրաս, բարձ, ծածկոց
2) անձնական իրերի պահարան` կողպվող
10. Վարորդների հանգստի սենյակ (կայանի հաստիքացուցակին համապատասխան բրիգադների թվով՝ առավելագույնը 4 անձի համար նախատեսված սենյակ)՝
1) մահճակալ, անկողնային պարագաներով մատրաս, բարձ, ծածկոց
2) անձնական իրերի պահարան՝ կողպեքով
11. Սանհանգույց (սեռով տարանջատված)՝
1) առանձնացված զուգարան
2) լոգախցիկ՝ տաք և սառը ջրի ապահովմամբ
3) ջրակայուն պահարան անձնական իրերի համար
4) լվացարան
5) հայելի
6) օդափոխության համակարգ
12. Բժշկական թափոնների` սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմատիվներին համապատասխան պահպանման սենյակ
13. Հոսանքի սնուցման ինքնավար (ավտոնոմ) սարքերի պահպանման սենյակ
14. Գազի տարաների պահպանման տարածք
15. Երկու տարբեր վահանակներից սնուցվող հոսանքի աղբյուր` ավտոմատ փոխարկիչով և գեներատորի միացման հնարավորությամբ
16. Թթվածնի բալոնները լիցքավորելու հնարավորությամբ կահավորված սարքավորում կամ աշխատանքային խմբի թթվածնի բալոնների թվին համապատասխան պահեստային բալոններ
Կարգավարական կետ
1. Համակարգիչներ` կարգավարների թվով, համակարգիչները պետք է ապահոված լինեն`
1) անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով
2) համակարգչային լրակազմերով (ստեղնաշար, մկնիկ)
3) տպիչ և պատճենահանման սարքերով
4) համացանցային և տվյալների փոխանցման օպտիկական կապով
5) կարգավարական կետի գործունեության իրականացման համար համապատասխան աշխատանքային ծրագրով
6) տեսահսկման համակարգով
7) 2-ական մոնիտորներով
8) շարժական և ստացիոնար կապի միջոցներով` կարգավարների թվով
2. Ստացիոնար հեռախոսներ՝
1) ականջակալներ
2) խոսափողեր
3) ձայնագրման համակարգ
3. Ռադիոկապ
4. Առանձնացված աշխատանքային տեղեր` կարգավարների թվով
1) կարգավարական աշխատանքային սեղան
2) աշխատանքային աթոռներ` օրթոպեդիկ նստելատեղերով
5. Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայան
6. Անվտանգության համակարգ, որը պիտի ապահոված լինի՝
1) ձայնագրման համակարգով
2) տեսագրման համակարգով
3) ձայնագրությունների և տեսագրությունների պահպանման հնարավորությամբ:
Համակարգում պետք է տեսանելի լինեն կայանի կառուցվածքով նախատեսված բոլոր սենյակները, կաբինետները և տարածքները՝ բացառությամբ անձնակազմի հանգստի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված տարածքներից
7. Կենտրոնական բարձրախոս` խոսափողով (նախատեսված է կարգավարանձնակազմ (բրիգադ) կապի համար)
8. Ընդհանուր հասանելիության մեծ մոնիտոր (առնվազն 65 դյույմ (165,1 սանտիմետր) անկյունագծով)
9. Օդորակիչ
10. Բնական և արհեստական լուսավորություն
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Կայանի ղեկավար` բարձրագույն բժշկական կրթության առկայությամբ:
2. Կարգավար` միջին բուժաշխատող` համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում անցած և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
3. Համակարգող կարգավար` Երևան քաղաքում ավագ բուժաշխատող` համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում անցած և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ, մարզերում` միջին բուժաշխատող` համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում անցած և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
Սահմանել, որ`
1. Շտապ օգնության կայանի գործունեության համար կլինիկական դեղորայքային (ներհիվանդանոցային դեղատուն) տեսակով գործունեության իրականացման լիցենզիայի առկայությունը պարտադիր է:
2. Սույն կետի «Կառուցվածք» բաժնում նախատեսված դեղորայքի և հարբժշկական պարագաների պահեստը պետք է ապահովված լինի հատակին ամրացված չհրկիզվող պահարանով և ազդանշանային համակարգով:
3. Շտապ օգնության կայանի գործունեության համար տրված լիցենզիան պետք է բովանդակի «(ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում)» նշումը:
4. Շտապ օգնության կայանի կառուցվածքում նախատեսված միջամտությունների կաբինետում իրականացվում է նաև վարորդների բուժզննումը:
5. Շտապ բժշկական օգնության ծառայության կարգավարի և համակարգող կարգավարի բնութագիրը, գործառույթները և կարգավարական ծառայությունում կիրառվող ալգորիթմները հաստատված են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
6. Բրիգադների անձնակազմերը պետք է կրեն միօրինակ, ըստ մասնագիտության մակնշված, լուսավորության բոլոր մակարդակներում տեսանելի և տարբերելի, տարբեր եղանակային պայմանների, գործունեության տարբեր վայրերի (այդ թվում` դաշտային) համար հարմարեցված արտահագուստ:
7. Բրիգադների տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն համապատասխան (բովանդակային) մակնշմամբ, լուսավորության բոլոր մակարդակներում տեսանելի և տարբերելի արտաքին տարբերանշաններով, համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/GPS) և միացված լինեն՝
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:
8. Համակարգչային տեխնիկան լիցենզավորման պահին պետք է լինի առնվազն նախավերջին սերնդի (Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի և ՇՕ կանչերի կառավարման համակարգը սպասարկող ընկերության կողմից ծրագրերի անխափան աշխատանքը ապահովող տեխնիկական պահանջներին համապատասխան)։
9. Շուրջօրյա օպերատիվ հերթապահությամբ աշխատող համակարգչային տեխնիկան պետք է թարմացվի առնվազն 3 տարին մեկ, իսկ վարչական ստորաբաժիններինը` առնվազն 5 տարին մեկ:
2. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆ»
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Ենթակայանի ղեկավարի աշխատասենյակ
2. Ավագ բուժքրոջ աշխատասենյակ
3. Կարգավարական կետ
4. Սպասասրահ
5. Խոհանոց
6. Սանհանգույց
7. Դեղատնային և հարբժշկական պարագաների պահեստ (ըստ անհարժեշտության)
8. Միջամտությունների կաբինետ (N 12 հավելված, կետ 1.21.)` ըստ անհրաժեշտության
9. Ախտահանման կաբինետ (N 12 հավելված, կետ 1.24.)` ըստ անհրաժեշտության
10. Բուժաշխատողների հանգստի սենյակ (ենթակայանի հաստիքացուցակին համապատասխան թվով, սեռերով տարանջատված սենյակներ՝ առավելագույնը 4 անձի համար)
11. Վարորդների հանգստի սենյակ (ենթակայանի հաստիքացուցակին համապատասխան բրիգադների թվով՝ առավելագույնը 4 անձի համար նախատեսված սենյակ)
12. Բժշկական թափոնների պահպանման սենյակ
13. Հոսանքի սնուցման ինքնավար (ավտոնոմ) սարքերի պահպանման սենյակ
14. Գազի տարաների պահպանման տարածք
Սահմանել, որ`
1. Շտապ օգնության ենթակայան կարող է ծավալվել միայն շտապ օգնության կայանի կազմում` ենթակայանի գործունեության վայրում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
2. Շտապ օգնության ենթակայանի գործունեության համար տրված լիցենզիան կարող է չբովանդակել «(ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում)» նշումը:
3. Շտապ օգնության ենթակայանի գործունեության համար կլինիկական դեղորայքային (ներհիվանդանոցային դեղատուն) տեսակով գործունեության իրականացման լիցենզիայի առկայությունը պարտադիր չէ:
4. Սույն կետի «Կառուցվածք» բաժնում նախատեսված միջամտությունների և ախտահանման կաբինետների առկայության անհրաժեշտությունը որոշվում է շտապ օգնության կայանի/ենթակայանի հիմնադրի կողմից` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ` հաշվի առնելով գործունեության իրականացման վայրի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմանները:
5. Բրիգադների անձնակազմերը պետք է կրեն միօրինակ, ըստ մասնագիտության մակնշված, լուսավորության բոլոր մակարդակներում տեսանելի և տարբերելի, տարբեր եղանակային պայմանների, գործունեության տարբեր վայրերի (այդ թվում` դաշտային) համար հարմարեցված արտահագուստ:
6. Բրիգադների տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն համապատասխան (բովանդակային) մակնշմամբ, լուսավորության բոլոր մակարդակներում տեսանելի և տարբերելի արտաքին տարբերանշաններով, համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/GPS) և միացված լինեն՝
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:
7. Շտապ օգնության այն ենթակայանները, որոնցում չի նախատեսվում միջամտությունների կաբինետ, վարորդների զննության համար պետք է ապահովվեն սույն որոշման N 12 հավելվածի 1.31-ին կետով սահմանված պայմանները և պահանջները:
3. ԴԻԱՏԱՐ ԲՐԻԳԱԴ
ԳՈՒՅՔ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ
1. Կոշտ սայլակ
2. Մեկանգամյա օգտագործման անջրաթափանց դիակային պարկեր
3. Մակերեսների և ձեռքերի ախտահանիչ լուծույթներ
4. Բժշկական ձեռնոցներ, դիմակներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Վարորդ
2. Օգնական
Սահմանել, որ վարորդը և օգնականը պետք է կրեն միօրինակ, ըստ մասնագիտության մակնշված, լուսավորության բոլոր մակարդակներում տեսանելի և տարբերելի, տարբեր եղանակային պայմանների, գործունեության տարբեր վայրերի (այդ թվում` դաշտային) համար հարմարեցված արտահագուստ:
4. ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու
2. Վերակենդանացման բժշկական հավաքածու
3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու
4. Վիրակապական հավաքածու
5. Տրանսպորտային ծալովի սայլակ
6. Պատգարակ (անվավոր և պահեստային)
7. Շարժական էլեկտրածծիչ
8. Թթվածնային բալոն` ռեդուկտորով (առնվազն 2 հատ, յուրաքանչյուրը 10 (տասը) լիտր տարողությամբ և 1 հատ շարժական (երեք) 3 լիտր տարողությամբ)
9. Մոնիտոր
10. Ինֆուզիոն պոմպ
11. Հիդրոնիկ տաքացուցիչ
12. Արհեստական շնչառության սարք
13. Դեֆիբրիլյատոր (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)
14. Գլյուկոմետր
15. Տոնոմետր
16. Ջերմաչափ
17. Ֆոնենդոսկոպ
18. Ներշնչափողային ինտուբացիայի և տրախեոստոմիայի համար հավաքածու
19. Վնասվածքաբանական հավաքածու (պարանոցի, վերջույթների, ողնաշարի անշարժացման նպատակով` վակուումային իմմոբիլիզացիայի համար կամ վակուումային իմմոբիլիզացիոն ներքնակ)
20. Շինաներ
21. Արհեստական շնչառության ինքնալիցքավորվող պարկեր (ամբու պարկեր` մանկական)
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
5. ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էլեկտրասրտագրության սարք (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)
2. Դեֆիբրիլյատոր-մոնիտոր (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)
3. Թոքերի արհեստական շնչառության սարք
4. Բժշկական պատգարակ (անվավոր և պահեստային)
5. Շտատիվ
6. Տոնոմետր
7. Ֆոնենդոսկոպ
8. Գլյուկոմետր
9. Առաջին բուժօգնության պայուսակ
10. Վիրակապական նյութեր (այդ թվում՝ ստերիլ)
11. Թթվածնային բալոն` ռեդուկտորով (առնվազն 2 հատ, յուրաքանչյուրը 10 (տասը) լիտր տարողությամբ և 1 հատ շարժական (երեք) 3 լիտր տարողությամբ)
12. Ներշնչափողային ինտուբացիայի և տրախեոստոմիայի համար հավաքածու
13. Շինաներ
14. Ֆիքսատորներ
15. Վնասվածքաբանական հավաքածու (պարանոցի, վերջույթների, ողնաշարի անշարժացման նպատակով` վակուումային իմմոբիլիզացիայի համար կամ վակուումային իմմոբիլիզացիոն ներքնակ)
16. Լարաններ` տարբեր չափերի
17. Վերակենդանացման բժշկական հավաքածու
18. Ինֆուզիոն բժշկական հավաքածու
19. Տրանսպորտային ծալովի սայլակ
20. Արհեստական շնչառական հավաքածու
21. Էլեկտրական արտածծիչ պորտատիվ
22. Ջերմաչափ
23. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ
24. Հոսանքավերափոխիչ
25. Ինհալացիոն անզգայացման սարք
26. Պուլսօքսիմետր
27. Մանկաբարձական հավաքածու
28. Տրանսպորտային կարդիոմոնիտոր
29. Արտաքին էլեկտրասնուցման համակարգ
30. Գազերի մատակարարման կենտրոնացված փականային համակարգ
31. Օդամուղ խողովակ
32. Հակաշոկային տարբեր չափերի պնևմատիկ հավաքածու
33. Միզապարկի կաթետերիզացիայի հավաքածու
34. Վենեսեկցիայի հավաքածու
35. Երակային կաթետերիզացիայի հավաքածու
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ։
6. ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու
2. Կոշտ սայլակներ
3. Փափուկ սայլակներ
4. Մանկական իմմոբիլիզացիոն վակուում-շինաներ
5. Մանկական իմմոբիլիզացիոն վակուում ներքնակ
6. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ
7. Դեֆիբրիլյատոր (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)
8. Պատգարակ (անվավոր և պահեստային)
9. Թթվածնային ինհալյատոր
10. Շտատիվ
11. Դեղորայքի պայուսակ
12. Վիրակապական նյութեր
13. Թթվածնի բալոններ
14. Տրանսպորտային ծալովի սայլակ
15. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ
16. Հոսանքավերափոխիչ
17. Շարժական մարտկոց
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԾԱՅԻՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու
2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ
3. Վիրակապական պայուսակ
4. Ինֆուզիոն հավաքածու
5. Պայուսակ` ծննդօգնության
6. Սայլակներ` տարբեր
7. Ծալովի պլաստիկ իմմոբիլիզացիոն շինաների հավաքածու
8. Շարժական էլեկտրասրտագրիչ
9. Դեֆիբրիլյատոր-մոնիտոր
10. Պատգարակ
11. Թթվածնային ինհալյատոր
12. Շտատիվ
13. Դեղորայքի պայուսակ
14. Տոնոմետր
15. Ֆոնենդոսկոպ
16. Տրանսպորտային ծալովի սայլակ
17. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ
18. Հոսանքավերափոխիչ
19. Շարժական ակումուլյատոր
20. Գլյուկոմետր
21. Պուլսօքսիմետր
22. Թթվածնային բալոն` ռեդուկտորով (առնվազն 2 հատ, յուրաքանչյուրը 10 (տասը) լիտր տարողությամբ և 1 հատ շարժական (երեք) 3 լիտր տարողությամբ)
23. Օդամուղ խողովակ
24. Վակուումային իմմոբիլիզացիոն ներքնակ
25. Արհեստական շնչառության ինքնալիցքավորվող պարկեր (ամբու պարկեր` մանկական և մեծահասակների)
26. Պարանոցի անշարժացման օձիքներ, ֆիքսատորներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
8. ՖԵԼԴՇԵՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Կոշտ սայլակներ
2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ
3. Վիրակապական պայուսակ
4. Պայուսակ` ծննդօգնության
5. Փափուկ սայլակներ
6. Ծալովի սայլակներ
7. Ծալովի պլաստիկ իմմոբիլիզացիոն շինաների հավաքածու
8. Դեֆիբրիլյատոր-մոնիտոր
9. Պացիենտի զննման թախտ (պատգարակ)
10. Շտատիվ
11. Թթվածնային ինհալյատոր
12. Տոնոմետր
13. Ֆոնենդոսկոպ
14. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ
15. Հոսանքավերափոխիչ
16. Շարժական մարտկոց
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Միջին բուժաշխատող` բակալավրի որակավորման և 5 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
9. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու
2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ
3. Վիրակապական պայուսակ
4. Ինֆուզիոն հավաքածու
5. Սայլակներ` տարբեր
6. Ծալովի պլաստիկ իմմոբիլիզացիոն շինաների հավաքածու
7. Շարժական էլեկտրասրտագրիչ
8. Դեֆիբրիլյատոր
9. Պատգարակ
10. Թթվածնային ինհալյատոր
11. Շտատիվ
12. Դեղորայքի պայուսակ
13. Տոնոմետր
14. Ֆոնենդոսկոպ
15. Տրանսպորտային ծալովի սայլակ
16. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ
17. Հոսանքավերափոխիչ
18. Շարժական ակումուլյատոր
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
3. Կրտսեր բուժաշխատող:
10. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Բժշկական թթվածնի ստացիոնար բալոն
2. Թթվածնի ծավալաչափ
3. Թթվածնի խոնավացուցիչ
4. Նորածնային ամբուի պարկ` դիմակներով
5. Տրանսպորտային արհեստական շնչառության սարք
6. Տրանսպորտային ինկուբատոր
7. Տրանսպորտային մոնիտոր
8. Լարինգոսկոպ
9. Արտածծիչ սարք
10. Գլյուկոմետր
11. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու
12. Վերակենդանացման բժշկական հավաքածու
13. Ինֆուզիոն բժշկական հավաքածու
14. Վիրակապական հավաքածու
15. Ինֆուզիոն պոմպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
11. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էլեկտրասրտագրության սարք
2. Դեֆիբրիլյատոր՝ մոնիտորով
3. Արյան ճնշման չափման սարք
4. Թոքերի արհեստական օդափոխության սարք
5. Առաջին բուժօգնության հավաքածու
6. Պատգարակ
7. Օժանդակ պատգարակ
8. Կրակմարիչ
9. Դանգրատի հավաքածու
10. Թթվածնի բալոն
11. Աղբաման
12. Պայուսակ՝ կարմիր
13. Փարոսիկ
14. Ամբու պարկ
15. Կարդիոտոկոգրաֆ
16. Մանկաբարձական պրակտիկայում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության դեպքում օգտագործվող դեղորայք
17. Անհատական ծննդաբերության փաթեթ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգ` հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
2. Ավագ բուժաշխատող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:
3. Միջին բուժաշխատող մանկաբարձուհի` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|