ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
31 հունվարի 2018 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կից ներկայացվում է), և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին դիմել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մինչև 2018 թվականի մարտի 15-ը տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 3-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին ենթակետը «անդամ պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացնել «, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների» բառերով.
2) 2-րդ ենթակետից հանել «կառավարությունների ղեկավարների,» բառերը.
3) 5-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերով, «Հայաստանի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգության ծառայության պետի,» բառերով:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է __________ քաղաքում, 201___թվականի _________ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա վավերացված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |