ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 113 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման մասով վարչության ղեկավար |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
Դույշենալիև Նուրլան Կադիրբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ |
բ) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմից հանել Շ.Ա. Բայդուլլաևային և Դ.Դ. Ջուսուպովային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |