ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1375-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրից և տեքստից հանել «(մշտական)» բառը․
2) որոշման տեքստը և որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով, իսկ «օգտագործման» բառից հետո՝ «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգով ենթաօրենսդրական իրավական ակտերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 89-րդ հոդվածի 1․1-ին կետերով նախատեսված դեպքերի:)»,
բ․ 7-րդ կետը «հողամասերի համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 89-րդ հոդվածի 1․1-ին կետերով նախատեսված դեպքերի» բառերով,
գ․ 14-րդ կետի «ա» ենթակետից հանել «(մշտական)» բառը,
դ․ 17-րդ կետի երկրորդ պարբերության «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ) համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարի կողմից (համայնքի ավագանու համաձայնությամբ), իսկ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից)։»,
ե․ 22-րդ կետը «Հողամասերն» բառից հետո լրացնել «, բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի» բառերով,
զ․ 24-րդ կետը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կազմակերպում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը)» բառերով,
է․ կարգի 7-րդ գլխի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «(մշտական)» բառը,
ը․ 44-րդ կետի «գ» ենթակետը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «կամ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով,
թ․ կարգի 9-րդ գլխի վերնագրից և տեքստից հանել «(մշտական)» բառը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «պետական գույքն» բառերից հետո լրացնել «,այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը՝ բացառությամբ անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերով․
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի՝
ա․ 1-ին կետը «հանդիսացող գույքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերով,
բ․ 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով․
«7) պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի մակերեսի մասին` արտահայտված հա-ով։»․
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագրում «պետական գույքի» և կարգի 1-ին կետում ու N 3 օրինակելի ձևի 1-ին կետում «հանդիսացող գույքը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 5-րդ կետը «հանդիսացող գույքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերով․
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված կարգերի 1-ին կետերը «պատկանող անշարժ» բառերից հետո լրացնել «գույքը, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը» բառերով։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական: